16.02.2018 04:08 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. սնուցում եւ խոնավացում (մաս I)

Բյութի-բառարան. սնուցում եւ խոնավացում (մաս I)

Շատերը կարծում են, որ մաշկին անհրաժեշտ է կյանքի բոլոր դեպքերի համար միայն մեկ մուլտիֆունկցիոնալ քսուք՝ օր ու գիշեր, տարվա բոլոր եղանակներին։ Սակայն, ներկա իրականության առկայության դեպքում, մաշկի ամենօրյա խնամքին անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ մոտենալ։

Ցուրտ եղանակներին հատկապես կարեւոր է սովորել բաժանել խոնավացնող ու սնուցող միջոցները։ Խոնավացնող քսուքները բաղկացած են ջրից, պարունակում են հիալուրոնային թթու եւ այլ բաղադրիչներ, որոնք օգնում են բջիջներում խոնավություն պահպանել։ Սնուցող միջոցներում, ջրից բացի, առկա են բնական ճարպեր, յուղեր եւ այլ բաղադրիչներ, որոնք ուղղված են մաշկի սնուցմանն ու վերականգնմանը։

Փորձագետները համոզված են, որ 2 միջոցները հավասարապես կարեւոր են խնամքի համար։ Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես ճիշտ օգտագործել դրանք։ Գիշերային խնամքն ավելի խիտ հյուսվածքով եւ «սնուցում ու վերականգնում» ցուցմունքով քսուքներ է պահանջում, իսկ ցերեկային ժամերին ավելի հարմար են թեթեւ հյուսվածքով միջոցները։ Կարեւոր կանոնը խնամքի ցանկացած միջոցը դեմքին ճիշտ հասցնելն է. տանից կամ դեպի ցուրտ տարածք դուրս գալուց 20 րոպե առաջ, ուշադիր հետեւել մաշկի ռեակցիային։ Ամենօրյա խնամքի համար իդեալական միջոցի ընտրությունը խիստ անհատական պրոցես է, որին անհրաժեշտ է մոտենալ ողջ պատասխանատվությամբ։

 ՍՆՈՒՑՈՒՄ

Chanel։ Hydra Beauty Nutrition. ցուրտ եղանակին մաշկը ողջ օրվա ընթացքում «տառապում է» ջրազրկությունից։ Այս քսուքը բջիջներում կօգնի կարգավորել խոնավության մակարդակը, քանզի սնուցող միջոցը ջրա-լիպիդային բալանսը վերականգնում է բաղադրության մեջ առկա քամելիայի էքստրակտի շնորհիվ, որը հանդես է գալիս բնական խոնավացուցիչի դերում։

Valmont։ Prime Regenera II. վերականգնող սնուցող քսուքը իրական հրաշքներ է գործում՝ այն ավելի ձիգ ու էլաստիկ, առողջ ու փայլուն դարձնելով։ Դեմքի օվալն ավելի հստակ ընդգծված է դառնում, իսկ այտուցվածությունը՝ ավելի քիչ։

[comfort zone]։ Renight Cream. շքեղ գիշերային խնամք, որն աշխատում է, երբ մարմինը քնած է։ Ստեղծողներն այս միջոցը մաշկի համար վիտամինային լիցքի հետ են համեմատում, որը վերականգնում է նրա պաշտպանիչ ֆունկցիաները՝ ներսում օգտակար բաղադրիչներով հագեցնելով։

L'Occitane։ Ultra Rich Comforting Cream. ուլտրասնուցող կոմֆորտ-քսուքը նախատեսված է ձմեռվա ընթացքում ջրազրկված եւ հոգնած մաշկի համար։ Անքաշ հյուսվածքն ակնթարթորեն ներծծվում է՝ իրենից հետո անկրկնելի հարմարավետության զգացողություն թողնելով։

Anne Semonin։ Extreme Comfort Cream. շքեղ սնուցող միջոց, որը մաշկին փայլող եւ խոնավացրած տեսք է վերադարձնում։ Գաղտնիքը մակադամիի յուղի, մեղվամոմի եւ ջրիմուռների էքստրակտի հիման վրա ունիկալ բաղադրության մեջ է, որը պատասխանատու է բջիջների ռեգեներացիայի պրոցեսի համար։

Rivoli։ Creme Nutrition Intense. հալվող սերուցքային հյուսվածքով սնուցող քսուքն ակնթարթորեն ներծծվում է մաշկի մեջ՝ անկրկնելի հարմարավետության զգացողություն պարգեւելով։ Միջոցը կարելի է հասցնել առավոտյան եւ երեկոյան՝ շիճուկի կամ էսենցիայի հետ համադրելով, մաքսիմալ էֆեկտի համար։ Մաշկն ավելի էլաստիկ եւ փայլուն է դառնում` առանց տեսանելի անկատարությունների։

Yves Rocher։ Creme Nutritive Confort 24H. հացենիի հիմքով միջոցը ոչ միայն հրաշալի սնուցում եւ օգտակար միկրոէլեմենտներով հագեցնում է մաշկի բջիջները, այլ նաեւ կոլագենի ինքնուրույն արտադրության պրոցես է թողարկում։ Արդյունքում, բարձրանում է մաշկի տոնուսն ու ձգությունը, տոնը հավասարվում է, իսկ կնճիռների ցանցն ավելի անտեսանելի է դառնում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30