17.11.2017 13:26 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քոսոտ երկրին` քոսոտ քաղաքացի

Ատամի խոզանակն առանձին, կոշիկինն` առանձին

Ատամի խոզանակն առանձին, կոշիկինն` առանձին

Չլինել իրենց պես
Երբ ուսանողները հանդիպեցին Կարեն Կարապետյանի հետ, նա այսպես ասաց երիտասարդներին. «Խոսում ենք ոչ էմոցիոնալ ու ոչ պոպուլիստական»։

Անշուշտ, ճիշտ է ասում Կարեն Կարապետյանը, էմոցիոնալ ու ոչ պոպուլյար լինելը զուտ իշխանական մենաշնորհ է, որ իրենց ելույթներում գործածվում է ժողովրդի աչքին թոզ փչելու, կեղծելու, շորթելու, կաշառք ուտելու համար։

Իսկ երիտասարդները թող լինեն ռացիոնալ ու նույն ռացիոնալիզմի դիրքերից ականջալուր լինեն նոյեմբերի 15-ին ԱԺ-ի (86 կողմ, 6 դեմ)` տարկետման վերացման մասին ընդունած օրենքին։

 Ռեժիմ եւ ատրիբուտիկա

Մարդիկ կարծում են, թե Տարկետման վերացման մասին օրենքով իշխանությունը, կողմ ըլլալով բանակին, դեմ է գնում գիտությանը։ Ամբողջ հարցն այն է, որ այս պատմությունը ո'չ գիտության եւ ո'չ էլ երկրի պաշտպանության մասին չէ։ Պարզապես սա մի ռեժիմ է, որը քերում է վերջին, համարյա վերջին ռեսուրսը` երիտասարդների կյանքը` դրա բոլոր իրավունքներով հանդերձ` ընդհուպ կրթություն ստանալու իրավունքը` կրթական ռեկետին վճարելու եւ անպետք կրթությամբ չեղած աշխատաշուկայում չիրացվելու, գիտական միջավայրի չգոյության պայմաններում գիտությամբ զբաղվելու անհնարինության աղուպղպեղով հանդերձ։ Ռեժիմը չի կարող ասել` զինվորացու չենք գտնում, ցրե'լ բանակը։ Ռեժիմի բջիջը` ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կարող է ասել. «Քոսոտ երկիր է, ինչ գիտություն»։ Բայց բուն ռեժիմը չի կարող ասել` համալսարանը փակեք, մեզ գիտություն պետք չի։ Դե, սկզբունքորեն, կարող է ասել, բայց չի ասում, որովհետեւ ռեժիմն առանց բանակի ու համալսարանի չի լինում. համարյա այնպես, ինչպես քաղաքակիրթ տարածքներում ատամի խոզանակն առանձին է լինում, կոշիկինն` առանձին. բա օջախ է, հո գո՞մ չի։

Հիմա քերում են տղա երիտասարդներին, հետո` նաեւ կանանց եւ աղջիկներին։ Այնուհետեւ` դեռահասներին։ Իսկ քանի որ մանուկներին բանակ քարշ տալն անօգուտ զբաղմունք է, ուստի գործը կհասնի նաեւ թոշակառուներին։ Իսկ ինչու՞ ոչ։ Չէ՞ որ պետությունը նրանց թոշակ է տալիս։ Մի՞թե կարելի է երախտամոռ գտնվել` ուտել թոշակն ու ոչ մի բանով չնպաստել երկրի պաշտպանությանը։ Մի՞թե դժվար է կյանքի մայրամուտում 2-3 տարին ընծայել բանակին։ Ի վերջո, արդարության եւ սոցիալական հավասարության հարց կա։

Չենք տեսնում մեռնելու ձեր պատրաստակամությունը

Երիտասարդներն իրենց պայքարն անվանել են «Հանուն գիտության զարգացման»։ Ու մարդկանց մի խումբ համոզված է, որ ամոթ է, երբ երիտասարդը բանակում ծառայելու փոխարեն ուզում է, տեսեք-տեսեք, գիտությամբ զբաղվել։ Դրանք որ գիտության անուն են տալիս, ոտը ոտին կգցեն ու բանաստեղծություն էլ կգրեն։ Խայտառակություն։ Ամոթանք են տալիս եւ շրջանառում Ապրիլյան քառօրյայի օրերին զոհված հերոսների նկարները։ Այսինքն` չենք տեսնում մեռնելու ձեր պատրաստակամությունը։ Հայ ժողովրդի պատմության մեջ գրագիտության ձգտումը միշտ հիմնարար թեմա է եղել եւ ներքին մղում։ Բայց ՀՀ քաղաքացիներից գլադիատորական հանրույթի վերածվածի գիտակցության մեջ գիտությամբ զբաղվելու ընտրությունը դավաճանական քայլ է դիտարկվում։ Գիտական հաստատություններում գործող բոլոր դասախոսներից, կարծեմ, միայն աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանն է պաշտպանել ուսանողների «Հանուն գիտության զարգացման» թեզը։ Մնացածն այս օրենքում կա'մ խնդիր չեն տեսնում, կա'մ տեսնում են, բայց լռում են։ Մեռնելիք վիճակ է, խոսք չկա։

Ինչպես ուռին ու բարդին

Գիտության եւ քաղաքականության, պայքարողների եւ իշխանության դիսկուրսը դրդում են անհույս եզրահանգումների` Տարկետման վերացման մասին օրենքն ընդունելուց հետո կողք կողքի տեսնելով ԱԺ փոխնախագահ կուշտ ու ժիր Էդուարդ Շարմազանովին եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ հացադուլավոր եւ դասադուլավոր Դավիթ Պետրոսյանին։ Վերջինս ասում է, որ իշխանություններն ընդունել են կլոր սեղան-քննարկումներ սկսելու առաջարկությունը, հետեւաբար իրենք կդադարեցնեն հացադուլն ու դասադուլը։ Դավիթը խոսում էր գլխահակ` աչքերը չբարձրացնելով։ Ծանր տեսարան էր։ Դավիթն ասում էր, որ քննարկման ընթացքը կախված է իրենցից։ Տղան հավատում է, որ այդ քննարկումներում իրենց առաջարկները կարող են շրջադարձային լինել արդեն ընդունված օրենքում փոփոխություններ անելու հարցում։ Դավիթը, հավանաբար, հավատում է։ Իսկ Շարմազանովը համոզված է. «Ի վերջո, կա հին հունական ճշմարտություն`«Վսպորե ռոժդաետսյա իստինա»»։ Ի դեպ, հին ճապոնական ճշմարտությունն էլ ասում է, թե ուր ուժն է օրենքը, այնտեղ օրենքն անուժ է։ Իսկ հին հայերն ավելի տխուր ճշմարտության են եկել` ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին։

/p> style='font-family:"Arian AMU"'>Կներեք, հոտած է ձեր, մեր ձկան գլուխն ու մարմինն էլ է հոտած։ Բան եք անում, բան եք մտածում՝ էդ ուղղությամբ, էդ մասին մտածեք ու արեք։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30