27.04.2018 05:44 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Թաղային հեղինակության թիկնապահը ուղղորդում է

«ՉԻ» տեղեկություններով՝ թաղային հեղինակություն «Պիստ» Արմենի թիկնապահը հերթով մտել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող բոլոր մանկապարտեզները եւ հրահանգել է մանկապարտեզների տնօրեններին ֆեյք էջեր բացել ու Հանրապետականի լոբբինգը անել։

Թիկնապահը «Պիստի» անունից տեղեկացրել է, որ տնօրենների օնլայն «աշխատանքին»  հետեւելու են հատուկ պատրաստում անցած օպերատորներ եւ եթե նկատեն, որ նրանցից ինչ-որ մեկը պասիվ է ՖԲ տիրույթում, ապա հետագայում կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։

 Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր այն փաստին, որ Էրեբունի վարչական շրջանում Մհեր Սեդրակյանի հեռանալուց հետո հարցեր լուծում է ոչ թե թաղապետ Դավիթ Գրիգորյանը, այլ թաղային հեղինակություն «Պիստ» Արմենը։ Թիկնապահի կողմից  մանկապարտեզի տնօրեններին  ուղղորդելն էլ հերթական «օպերացիաների» շարքից  է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30