09.03.2018 08:08 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

«Կոռումպագետ» վահրամը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը medialab-ի հետ զրույցում ասել է. «Կոռուպցիան եկել է ժողովրդի հետ, ժողովրդի հետ էլ վերանալու է։ Աշխարհի բոլոր երկրներում էլ կա կոռուպցիա։ Մեզ մոտ նախկինում մատնացույց էին անում առողջապահության եւ կրթության ոլորտը, բայց արդեն դրական փոփոխություններ դուք տեսնում եք այդտեղ։

Կոռուպցիան հաղթահարելու համար մենք պետք է մտածենք տնտեսական աճի մասին։ Ես չեմ կարող մատնանշել մի ոլորտ, որտեղից կոռուպցիան լիովին արմատախիլ է արվել։ Կոռուպցիան միայն կաշառքը չէ... լայն հասկացություն է, որի սահմանումը դեռ որեւէ մեկը չի տվել»։

Համաձայնեք, ցնցող մտքեր է արտահայտել Վահրամ Բաղդասարյանը։ Այսպես անգամ Գալուստ Սահակյանը չէր խոսել։ Կարելի է ասել` Վահրամը հաղթել է Գալուստին` 10։0 հաշվով։ Ստացվում է` մինչեւ չմեռնենք, ընդ որում` ազգովի, կոռուպցիայի վերջը չենք տեսնի։ Բայց մինչեւ մեռնելը տեղ-տեղ կա կոռուպցիայի հաղթահարում, եւ օ զարմանք` դա կրթության եւ առողջապահության ոլորտն է։ Մանավանդ դեղերի ազատ վաճառքի սահմանափակման մասին ընդունած եւ ապա ետ վերցրած վերջին օրենքից հետո առողջապահության ոլորտում մենք տեսանք կոռուպցիոն փոփոխություններ, այն էլ` բավական զգալի եւ անգամ շոշափելի։ Այդ օրենքից հետո, անկասկած, ոմանց մոտ տնտեսական աճ եղավ։ Իսկ մարդիկ, նայելով մի քանի օրում ձեռք բերած դեղորայքի ահռելի քանակին, ակամայից համաձայնում են Վահրամ Բաղդասարյանի ձեւակերպմանն առ այն, որ կոռուպցիան, իրոք, լայն հասկացություն է։    

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30