05.10.2016 19:36 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բանակ էլ կգնաս

146 զոհ ենք ունեցել

Երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մահացությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաեւ մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկություններից։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում  ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում մահացել է 146 շարքային եւ պայմանագրային զինծառայող,  ինչպես նաեւ  քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ։ 2016 թ.-ի ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են նաեւ Թալիշում 4 քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր։

Բացի նշվածներից՝ 2016 թ. օգոստոսին տեղի ունեցած ավտովթարի պատճառով մահացել է ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը։

2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների մահացության 146  դեպքերից  77-ը  ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետեւանքով են, իսկ մահացության մյուս 69 դեպքերից 28-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 15-ը՝ դժբախտ պատահարի (5-ը՝ ավտովթարի, 3-ը՝ բնական աղետի /1-ը՝ ձնահոսքի, 2-ը՝ ջրհեղեղի/,  2-ը՝ բլինդաժի փլուզման, 2-ը՝ մեքենաներ վարելու, շահագործելու կանոնների խախտման, 1-ը՝ հոսանքահարման,  1-ը՝ ջրահեղձման, 1-ը՝ ականի պայթյունի), 12-ը՝ սպանության (5-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների, 3-ը՝ կանոնադրային  հարաբերությունների խախտումների հետեւանքով, 3-ը՝ դեռեւս չհստակեցված հանգամանքներւմ, 1-ը՝ դիտավորյալ), 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով, 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով եւ 1-ը՝ առողջական խնդիրների՝սրտի կաթվածի հետեւանքով։ Մահացության 2 դեպքերում (1 ավտովթար եւ 1 ինքնասպանություն) զինծառայողները չեն գտնվել ծառայության մեջ։ Համեմատության համար նշենք, որ 2015 թ-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 56 մահացության դեպք։

54 դեպքերից 31-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 12-ը՝ դժբախտ պատահարի (11 ավտովթար, 1-ը դեռեւս չճշտված հանգամանքների), 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման ), 2-ը՝ առողջական խնդիրների հետեւանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով։

Ներկայացված տվյալներից կարելի է եզրակացնել, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը 2016 թ.-ի նույն ժամանակահատվածում, առանց ապրիլյան մարտական գործողությունների եւ պատերազմական գործողություններից հետո հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թվի, 3 անգամ նվազել են 2015 թ.-ի համեմատ։ Սակայն կտրուկ աճել է սպանության հետեւանքով մահացությունների թիվը՝ 4 անգամ (2015 թ-ին՝ 3, 2016 թ-ին՝ 12), ինքնասպանության դեպքերի թիվը՝ կրկնակի անգամ (2015 թ-ին՝ 5, 2016 թ-ին՝ 10)։

2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում  հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 105 (ապրիլի 1-5-ի պատերազմական գործողությունների 77 դեպքերը եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 28 մահվան դեպքերը) մահացության դեպքերից  2-ը տեղի են ունեցել ՀՀ-ում, որոնցից մեկը Տավուշի մարզի Ճամբարակ համայնքում, իսկ մյուսը Վայոց ձորի մարզում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31