04.05.2018 04:38 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Արտաշատի քաղաքապետը չի շտապում արտաշատցիներին ազատել գարշահոտությունից

«ՉԻ» տեղեկություններով` Արտաշատ քաղաքի ավագանին որոշում է կայացրել քաղաքի զբոսայգու լճակը մաքրելու մասին, գումարներ են հատկացվել, սակայն քաղաքապետարանում այդպես էլ չեն շտապում մաքրել այն։

Նշենք, որ քաղաքի բյուջեից գումարներ են հատկացվել ոչ միայն  լճակի մաքրման, այլեւ աղբահանության համար։ Մենք մի առիթով «ՉԻ» հրապարակման մեջ անդրադարձել էինք Արտաշատ քաղաքի`աղբի մեջ կորած լինելու փաստին, սակայն մինչեւ օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։  Արտաշատը այդպես էլ մնում է կեղտի մեջ կորած, իսկ ճահճացած լիճը «բուրում է» գարշահոտությամբ։ Թե բյուջեի գումարները որ ուղղությամբ են հոսում, թերեւս տեղյակ է  միայն  քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, որը  այդպես էլ անհաղորդ է մնում  քաղաքը նորմալ տեսքի բերելու արտաշատցիների առաջարկներին ու հորդորներին։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30