Ըստ կայքի` Վահե Հակոբյանն ընդամենը 35 տարեկան է, սակայն հասցրել է լուրջ կարողություններ կուտակել։ Ամեն դեպքում, այդ մասին են վկայում նրա վերջին տարիների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ 2011թ. Վահե Հակոբյանը արժեթղթեր ու ներդրումներ չի ունեցել, սակայն հայտարարագրել է 875 միլիոն 951 հազար 213 դրամի եկամուտ, որից միայն 3 միլիոն 121 հազար 40 դրամն է ԱԺ-ից ստացած աշխատավարձը։ ԱԺ պատգամավորն ունի նաեւ տասնյակ միլիոնների հասնող ստացված կամ հանձնված փոխառություններ։