05.05.2017 05:23 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Աննա Բաբաջանյան. «Ucom-ը իրեն լրիվ կորցրել է։ Ցանցի հետ կապված խնդիր ունի, եւ մի շարք բաժանորդներ արդեն երեք օր է` չեն կարողանում ոչ զանգել, ոչ զանգ ստանալ։ Իսկ երբ փորձում ես զանգ կատարել, նշվում է, որ պարտքի պատճառով չես կարող դա անել։ Այնինչ զանգում ես Ucom, ասում են, որ ոչ մի պարտք էլ չունես, ծրագրային խնդիր է։ Մի հատ լայաղ չեն անում էդ մասին քեզ տեղեկացնեն, հերիք չի, չգիտեն էլ, թե խնդիրը երբ կկարգավորվի։ Յախք։ Սա ձեւ չի»։

* * *

Կարեն Քոչարյան. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մտադրվել եմ զբաղվել հավի բդի ներկրումով։ Գործընթացը սկսված է։ Դիմելու եմ պետռեգիստր` համապատասխան ՍՊԸ բացելու համար»։

* * *

Սուրեն Սահակյան. «Ենթադրում եմ, որ Փաստաբանական դպրոցում ապագա փաստաբաններ են կրթվում, այլապես դպրոց չէր կոչվի։ Էդ կառույցի տնօրենը ծեծկռտուքի ա մասնակցում ու դա մեկնաբանում սենց։ «…դեպքը տեղի է ունեցել տղայական հողի վրա։ Ես չէի ցանկանում, բայց այլ տարբերակ չունեի, պետք է պարզաբանում ստանայի»։

Հիմա էս մարդու կրթած փաստաբանը ի՞նչ պատկերացում պետք է ունենա օրենքի ու դրա կիրառման պրակտիկայի մասին։ Մտքիս ծերով, իհարկե, անցնում ա, որ քրեական բարքերը հատուկ ա տարածվում, որ քրեական վստահորդներին ավելի լավ հասկանան»։

* * *

Թե բա առանց հասկանալու եմ ստորագրել էդ սատանայական թուղթը, որով հրաժարվել եմ մանդատից։ Հետո էլ թե բա չէ, որ չէ, պետք ա Աժ գնամ, որ էլի օրենքներ կարդամ ու քվեարկեմ դրանց օգտին կամ դեմ»։

* * *

Նարինե Մկրտչյան. «Հայաստանում ոչնչացվեց արեւմտականության հետ կապված ամեն ինչ. ընտրությունները, ազատ, մրցակցային շուկան, կուսակցություններն ու բազմակուսակցականությունը, մնացել են միայն մամուլը, սոց. ցանցերը, որ հնարավորինս փորձում են դիմագրավել։ Կարծես երդում տված լինեն Հայաստանը քարուքանդ անել։ Նզովյալներ»։

* * *

Քրիստինե Վարդանյան. «Լրատվամիջոցները հրապարակեցին նրանց անունները, ովքեր իբր հինգ տարի զբաղվելու են օրենսդիր աշխատանքով։ Մի ծուլացեք, ուսումնասիրեք ցանկը։ Հավատացնում եմ, նման խայտառակ խորհրդարան մենք դեռ չենք ունեցել։ Վստահ եմ, որ Մալավիի խորհրդարանն անհամեմատ բարձր մակարդակ ունի։ Մի՞թե մեր երկիրը, ժողովուրդն արժանի էր այս խայտառակությանը։ Ոչ միայն հեղինակազրկված, ցածր վարկանիշով, քաղաքականությունից հեռու մարդիկ են, այլ նաեւ անսկզբունքայիններ եւ մարդիկ, որոնք չեն էլ հասկանում, թե ինչ է քաղաքականությունը, ինչ է օրենսդիր աշխատանքը եւ ինչ է պետությունը։ Ամոթ մեզ բոլորիս»։

* * *

Վահրամ Մարտիրոսյան. «Մենակ Հայաստանում է, որ Պուշկինի փողոցը հատում է Մաշտոցի պողոտան»։

* * *

Աննա Իսրայելյան. «Շատ ավելի տխուր է, երբ քաղաքական գործիչ դարձող լրագրողն է սկսում իր նախկին գործընկերների հետ վիրավորանքներով ու անհանդուրժողական տոնով խոսել։ Այսօր էլ հերթական նման դեպքն եղավ։ Այսպես որ շարունակվի՝ Շմայսի եւ Թոխմախի Մհերի տեղը թափուր չի մնա փաստորեն»։

* * *

Արմեն Գրիգորյան. «Եթե Ադրբեջանից բանան կամ շաքարավազ ներմուծած լինեին, ապա ամեն ինչ ավելի օրինական կլիներ։ Ինչ եմ ուզում ասեմ՝ խնձորի ներմուծման շուկան էլ մոնոպոլիզացրեք, որ ավելի օրինական լինի Ադրբեջանից խնձորի ներմուծումը»։

* * *

Վարազդատ Կարապետյան. «Գավառ- Սեւան ավտոմայրուղու Հայրավանք- Ծովազարդ հատվածում արդեն 15 օր է, ասֆալտը կտրել հանել են ու փոսերը չեն լցնում։ Պատկան մարմիններ, եթե հանկարծ պարզվի, որ դուք ուղղաթիռներով երթեւեկում եւ դա չեք նկատում, ընդունեք սա որպես վերջին զգուշացում։ Այդ ասֆալտի գումարի չափով արդեն հաստատ վնաս եք տվել երթեւեկող ավտոմեքենաներին»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30