27.04.2018 03:57 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Սխալական է հայրը, սխալական է որդին

Սխալական է հայրը, սխալական է որդին

«Պարոն նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը բացառիկ հայ է եւ բացառիկ պետական այր։ Միայն ուժեղ մարդիկ կարող են ընդունել, որ իրենք սխալվել են»,- ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում այսպես խոսեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանի մասին։

Անշուշտ, Էդուարդ Շարմազանովը կարող էր ավելի մեծարանքով, նույնիսկ` փառաբանությամբ պատմել բոլորիս, թե ով էր Սերժ Սարգսյանը հեղափոխությունից առաջ եւ դրանից հետո։ Կարելի է ըմբռնել իրավիճակի տրագիզմը` իբրեւ հեռացած հոր լքված զավակի մորմոք։ Բայց չի բացառվում նաեւ եւ գուցե ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ անց մենք ստիպված լինենք Շարմազանովին հիշեցնել, թե ինչ էր ասում ինքը Սերժ Սարգսյանի մասին հեղափոխությունից առաջ եւ դրանից հետո։ Բայց Էդուարդ Շարմազանովը ելք կգտնի իր անկայուն գնահատականները պարզաբանելու համար` պարզապես ընդունել, որ սխալվել է։  Մանավանդ որ մի ժամանակ ասել է, թե ովքեր են սխալվում եւ ապա ընդունում իրենց սխալը։ Սերունդները, ինչպես գիտեք, գերազանցում են նախորդին։ Եվ ուրեմն,«ուժեղ» հորից ավելի «ուժեղ» որդի։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30