10.07.2017 07:33 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գագաթնաժողովային Week End

Գագաթնաժողովային Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ

ԳԵՐՄԱՆԻԱ: Համբուրգում անցկացված G20-ի երկրները հայտարարել են արդյունավետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին, որոնք ուղղված կլինեն մինչեւ 2025 թվականը մանկական աշխատուժի վերացմանը, ինչպես նաեւ հարկադրված աշխատուժի, մարդկանց վաճառքի եւ ստրկության: «Մենք անհապաղ եւ արդյունավետ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի մինչեւ 2025 թվականը վերացնենք հարկադիր մանկական աշխատուժը եւ ժամանակակից ստրկության բոլոր ֆորմաները»,- ասվում է քոմյունիկում:

Համբուրգում հակագլոբալիստների հետ բախումների ժամանակ, ընդհանուր առմամբ, եռօրյա գագաթնաժողովի ընթացքում ոստիկանության 197 աշխատակից է տուժել: Ցուցարարների շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի հայտնվում: Տվյալ պահին 102 ցուցարար է ձերբակալված: Ակցիաների կազմակերպիչների կարծիքով, ցույցերը բարեհաջող են ընթացել: Հիշեցնենք, որ G20 գագաթնաժողովի ժամանակ Համբուրգում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց ավելի քան 10,000 մարդ է մասնակցել, այդ թվում նաեւ ձախակողմյան էքստրեմիստները: G20-ի ընթացքում անվտանգություն է իրականացրել մոտ 20,000 ոստիկան:

ԼԵՀԱՍՏԱՆ: Գդանսկում հոսպիտալացվել է երկրի նախկին նախագահ Լեհ Վալենսան. հիվանդանոցային մահճակալում լուսանկարը նախկին նախագահը հրապարակել է իր Facebook-յան էջում: Վալենսայի որդի Յարոսլավը լրագրողներին հայտնել է, որ իր հայրն իրեն թույլ է զգում եւ դեռեւս անհայտ է, թե երբ են բժիշկները նրան դուրս գրելու: 73-ամյա Վալենսան գտնվում է սրտանոթային հիվանդությունների բաժանմունքում:

ԵԳԻՊՏՈՍ: Երկրի անվտանգության ուժերը Իսմաիլիա շրջանում հատուկ օպերացիայի ժամանակ ոչնչացրել են տեռորիստական խմբակցությունների 14 անդամի: Ըստ տեղեկատվության, ոչնչացրած տեռորիստները գտնվել են մարզաբազաներից մեկում, եւ բոլորը նախկինում փախել են Սինայ թերակղզուց:

ՈՒԿՐԱԻՆԱ: Կիեվում եռահարկ բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից 2 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Հայտնի է, որ հարվածից փլուզվել է միջհարկանի ծածկույթը: Դեպքի վայր են ժամանել երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը եւ Ազգային ոստիկանության ղեկավար Սերգեյ Կնյազեվը: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

ԼԻԲԻԱ: Երկրի ափամերձ տարածքում փչովի նավակի խորտակման հետեւանքով 35 միգրանտ անհայտ կորած է համարվում: Հայտնվում է, որ անհայտ կորածների թվում կա 7 երեխա: Միջադեպի ժամանակ Տրիպոլիի ափամերձ անվտանգության ուժերը կարողացել են 85 փախստականի կյանք փրկել:

ՃԱՊՈՆԻԱ: Երկրի տարածքում տիրող կլիմայական տապի հետեւանքով 608 մարդ է հոսպիտալացվել (45 պրեֆեկտուրաներից): Հայտնվում է, որ Տոկիոյում ջերմաստիճանը հասել է +33,7-ի, Գիֆու եւ Գումմա պրեֆեկտուրաներում՝ +36,5-ի, Այթիում՝ +35,9-ի, Սայտամայում եւ Հոկայդոյում՝ +35,6-ի, Կիոտոյում եւ Ֆուկուսիմայում՝ +35,5-ի: Այս ջերմաստիճանային ցուցանիշը բարձր է համարվում Ճապոնիայի համար:

ՔԵՆԻԱ: Սոմալիի սահմանին գտնվող գյուղերի վրա տեռորիստների կողմից կատարված հարձակման հետեւանքով ամենաքիչը 9 խաղաղ բնակիչ է զոհվել: Կանխատեսվում է, որ հարձակման հետեւում կարող են կանգնած լինել «Աշ-Շաբաբ» տեռորիստական խմբակցության զորայինները: Ըստ տեղական ոստիկանության տարածած հայտարարության, զոհվածներից ոմանց գնդակահարել են, ոմանց՝ կացնահարել:

ԻՐԱՔ: Մոսուլի Հին քաղաքում իրաքյան անվտանգության ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության 35 տեռորիստի: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Մոսուլի ամբողջությամբ ազատագրման մասին հայտարարությունը սպասվում է մոտակա օրերին:

ՄՈՆՂՈԼԻԱ: Երկրի նոր նախագահ է ընտրվել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հալթմաահիյն Բաթուլհան, ով, նախնական հաշվարկով, հավաքել է ընտրողների ձայների 50,6%-ը: Ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունը կազմել է 60,9%: Բաթուլհան առաջ է անցել 2 մրցակից-թեկնածուներից՝ երկրի պառլամենտի գործող խոսնակից եւ Ժողովրդական կուսակցության առաջնորդից:

ՀԱՅԱՍՏԱՆ: Մոնղոլիայի տարոսի հույսին... :

Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30