Դուք միայն բառերի համադրումը հնչեցրեք ու լսեք, կամ ասեք թող հնչեցնեն, ու դուք լսեք, կամ հնչեցրեք, թող իրենք լսեն՝ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ... ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ... փշաքաղվում եմ ուղղակի հաճույքից։ Հա, շեղվեցի, ներող եղեք; Այսպիսով, նորից՝ Բրիտանական հետազոտական Նոր /New/ Տնտեսական /Economic/ Հիմնադրամ /Foundation/ կենտրոնի /Center/ վարկածով աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանշային ցանկում Հայաստանը 53-րդ հորիզոնականն է զբաղեցրել։ Ամենաերջանիկ է, երջանկագույն է, Հայաստանն է, հըլը դու տես։ Աշխարհում ուրեմն հազիվ մի երկու հարյուր պետություն կա երեւի, ու այս երջանկագույնների ցուցակում 151-ն են ընդգրկվել։ Սրանցից, այս ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿՆԵՐԻՑ ամենաքիչը երջանիկ է Բոտսվանան։ Բայց դե պարզ է, որ իրեն հաջորդողերից այս Բոտսվանան անհամեմատ երջանիկ է։ Իսկ քանի որ հաջորդողները պարզապես ընդգրկված չեն եւ պարզ չէ, առհասարակ դժբախտների դժբախտն ով է, մեզ մնում է եզրակացնել, որ նրանք ԲՈԼՈՐՆ են դժբախտ ու հախուռն երամով, շփոթ կանգնած են մեր այս երջանկագույնների պատվո ցուցակի շեմքին մի տեղ ու վիզները ծուռ սպասում են, որ Բրիտանական /British/ հետազոտական /Research/ Նոր /New/ Տնտեսական /Economic/ Հիմնադրամ /Foundation/ կենտրոնի /Center/ վարկածը իրենցից ընտրյալներին ներս կթողնի, մնացածին դժբախտ թողնելով շեմքից դուրս։
Երջանկության հաղթական ցուցակի ձեւավորման այս Happy Planet Index 2012-ը ընտրության երեք չափանիշ է ունեցել քաղաքացիների բավարարվածությունը կենսամակարդակից, կյանքի տեւողությունը եւ բնապահպանական բարօրությունը։ Ու պատկերացնո՞ւմ եք, հայերս, հենց այն ժամանակ, երբ ենթադրենք ՍՍ կառավարությունը հերթական սուպերռեֆորմիստական քայլն էր իրականացնում վասն բնակչության հերթական ընչազրկման, երբ նեմեցի հաստավիզ համբալները ու ինքն էլ դրանց մեջ, հերթական մարդուն էին քացու տակ կոմայի եւ մահվան դուռը հասցնում` անթասիբ ու անտեր չթողնելով դրանից տարիներ առաջ ՌՔ-ի համբալների սկսած գործը. Էլեւատոր Լովի շարունակած գործը, Մարտի Մեկի ու Հոկտեմբերի 27-ի գործերը, երբ ք.քմեջ արին ու եղծեցին հերթական ընտրությունը, երբ Ղարաբաղի հաղթանակը վեր է ածվել բանակում զինվորականների ինքնածեծի եւ միանգամայն կամավոր ինքնասպանության մի կողմից եւ արտաքին քաղաքական բոլոր ճակատներում տխրահռչակ ՎՕ-ի եւ իր ՌՔ-մարդասպան տիրոջ հիմնարկած տապալումային քաղաքականությունը շարունակելով ու զարգացնելով Էձիկ-թուշ-Պայտարը ՍՍ-ին ուսած տապալում տապալման ետեւից է ապահովում, երբ կառավարությունն է անզոր ու ամուլ եւ տգետ ու գավառամիտ, երբ երկրի բոլոր ռեսուրսները լափում ենք ու թունավորում մեր օրրանը՝ ոչնչացնելով մեր ապագան, ահա այս ամենի հաշվի առմամբ հանդերձ ժողովուրդս վերոգրյալ երեք չափանիշով երկիրս մինչեւ 53-րդ տեղն է քարշ տալով բարձրացրել։
Բայց մի զարմացեք ու իզուր են ձեր հուզումները։ Տեսե՞ք առաջատարը Կոստա Ռիկան է` Ամերիկայի մայրցամաքի մի պստիկ պետություն` 4միլիոն բնակչությամբ։ Տեսա՞ք, դե եկեք միասին նայենք, թե Կոստա Ռիկայում մարդիկ ինչ են կարծում այս մասին։ ԻՐԱԿԱՆՈՒՄ։ Նույնն անենք երկրորդ ու երրորդ տեղ զբաղեցրածների հետ՝ Վիետնամ եւ Կոլումբիա։ Հայհոյանք շատ է լինելու այս առիթով, ականջներդ փակեք եւ դարձյալ գանք մեզ։ Լկտի մեր պետությունը իր տեղը գրավելով՝ առաջ է անցել հարեւաններից. Վրաստանը (55-րդ տեղ) շատ ավելի դժբախտ է։ Ադրբեջանի մասին խոսք էլ չկա (80-րդ տեղ), եւ Ռուսաստանը՝ 122-րդ ում։ Տեսա՞ք դուք։ Բայց արդյո՞ք Ռուսաստանը «մեզ» այս ինֆորմացիան տարածելու համար չի պատժի։ Չէ, ախպեր, փող տանք թող մեզ խոթեն 123-րդ տեղը՝ «շեֆի» մեջքի կողմից։ Կամաաաաց կապրենք ու կաաաամաց հոտեր կհանենք, որ մարդ ու պետություն մոռանա, չտեսնի. չհիշի;