29.03.2014 19:51 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Եվրամիությունը կշարունակի մեզ օգնել

Եվրամիությունը մտադիր չէ կրճատել ընթացիկ տարում Հայաստանին ֆինանսական օգնությունը։

Ինչպես հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան` ներկայացնելով Հայաստան-Եվրամիություն համագործակցության վերաբերյալ զեկույցը, ֆինանսական ծրագիրը ներկայումս քննարկման փուլում է գտնվում։ Նրա խոսքով, ընթացիկ տարում ԵՄ-ն արդեն 40 մլն եվրո է տրամադրել Հայաստանին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը, չնայած վերջին միտումներին, եղել եւ կլինի ակտիվ, եւ ներկայումս մշակվում է փոխգործակցության նոր ծրագիր։

Խոսելով Հայաստանի հետ Ասոցացման պայմանագրի քաղաքական բաղադրիչի ստորագրման հնարավորության մասին` Հրիստեան նշել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը կարող է նախադեպ լինել Հայաստանի համար։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի եւ ԵՄ համագործակցությունը, այնուամենայնիվ, զարգանում է այլ ճանապարհով։

Անդրադառնալով հայաբնակ Քեսաբի վրա թուրքական հարձակումներին`դեսպանը հաղորդել է, որ տեղեկացրել է Բրյուսելին այդ առնչությամբ պաշտոնական Երեւանի մտահոգության մասին։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, Հրիստեան դրական է համարել  Վիեննայում Ալիեւ-Սարգսյան հանդիպումը։ «ԵՄ-ն խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- հայտարարել է դեսպանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31