08.07.2012 01:16
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Հայավարի լեզու են գտել

ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ թիվ 81 երթուղային տաքսու վարորդի եւ Ռուբեն Հայրապետյանի «տղաներից» մեկի միջեւ վիճաբանություն իսկապես եղել է, բայց ծեծկռտուք չի եղել։

«ՉԻ» - Դե իհարկե չի եղել, ո՞վ է տեսել, որ գոլդ համարներով ջիպի վարորդները երթուղայինի վարորդ ծեծեն։ Ամենայն հավանականությամբ առաջիկայում ոստիկանությունը նոր մանրամասներ կներկայացնի միջադեպի մասին, եւ կպարզվի, որ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամի եւ երթուղայինի վարորդի միջեւ այսպիսի երկխոսություն է ընթացել. «բարի եղեք բացատրել, հարգարժան պարոն, թե ի՞նչ նկատառումներով հընթացս արգելակեցիք իմ մեքենայի մերձակայքում եւ դրանով իսկ վթարային իրավիճակ ստեղծեցիք»։ «Օ՜, թույլ տվեք իմ խորին ափսոսանքը հայտնել այդ անցանկալի միջադեպի կապակցությամբ եւ վստահեցնել, որ դույզն իսկ մտադրություն չունեի վիրավորել ձեզ»։ Ոստիկանությունը երեւի կտեղեկացնի նաեւ, որ դրանից հետո միջադեպի մասնակիցները միմյանց ձեռք են սեղմել եւ պայմանավորվել երեկոյան միասին իջնել օպերա եւ ունկնդրել «Հունգարական ռապսոդիան»։

Մի խոսքով` միջադեպի արդյունքում երթուղայինի վարորդը հաստատ չի տուժել։ Մի բան էլ երեւի շահել է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31