Այս անգամ ռուսական Vogue ամսագրի խմբագրակազմն է սայթաքել, որը, հավանաբար, որոշել է մրցակցել չինական Vogue-ի հետ։ Վերջինս, հիշեցնենք, ոչ վաղ անցյալում մեղադրվել էր մարդկանց մարմնամասերը լուսանկարներից անխնա հեռացնելու մեջ։ Այսպես, չինական ամսագրի օգոստոսյան համարի շապիկին զետեղվել է հայտնի մոդել Դաուտցեն Կրեզի լուսանկարը, որի ոտքը, սակայն, դիզայներները պատահաբար կամ հատուկ «հեռացրել» էին։
Իսկ ահա ռուսական Vogue-ի հերթական համարի շապիկին կարելի է տեսնել Photoshop-ի հերթական զոհին։ Այս անգամ «անհետացել» է մոդել Նատաշա Պոլիի ձեռքի մի մասը։
Այնուամենայնիվ, այդ թերությունն այնքան էլ սարսափելի չէ` համեմատած նույն ռուսական Vogue-ի նախորդ տարվա համարներից մեկի հետ. այն ժամանակ դիզայներները դաժանաբար «կտրել» էին երգիչ Ադամ Լեւինի մարմինը։