Ինչեւէ, փոխարտգործնախարարը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, որ բանակցությունների առաջընթացի համար պետք է կողմերի հանդեպ վստահություն լինի։ «Եթե կողմերից մեկն ունի կամ ամեն ինչ կամ ոչինչ դիրքորոշումը, ապա, բնականաբար, բանակցություններում ոչինչ չի լինի։ Քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվել` բանակցություններում առաջընթաց չի լինի»։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե իրենք ուրախ կլինեն Ադրբեջանին ԵԱՏՄ կազմում տեսնել, Քոչարյանն ասել է, որ Ադրբեջանի ԵԱՏՄ կազմում լինելը նշանակում է պահպանել այդ միության պայմանագրի այն դրույթը, ըստ որի, նույնիսկ դիտորդ պետությունը պետք է որեւէ քայլ չձեռնարկի ի վնաս ԵԱՏՄ անդամ երկրների։ «Դա ենթադրում է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձեւով մոտենալ ԵԱՏՄ-ին, ապա այդպիսի քայլեր չպետք է ձեռնարկի։ Իսկ եթե խոսում ենք տնտեսական տեսանկյունից, ապա բավական է հիշել այն, որ Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը։ Եվ ակնհայտ է, որ դրանք գործողություններ են, որոնք ուղղված են ի վնաս անդամ պետությունների»։