27.12.2017 10:31 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Ամենայն բարիք...

Երեկ Երևանի ավագանին որոշեց բնակարան նվիրել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին: Երգչուհին ինքն էր դիմել քաղաքապետարան, որովհետև երեք սենյականոց բնակարանն այլևս չէր բավարարում նրան, ամուսնուն և նրանց որդու ընտանիքին: Նոր բնակարանը երկուսենյականոց է, բայց` քաղաքից հեռու:

ՀՀ ժողովորդական արտիստը ներողամտաբար մոտեցավ այդ հանգամանքին. «Քիչ-քիչ կհարմարվենք»: Բոլոր նրանց, մասնավորապես «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամներին, ովքեր դեմ են քաղաքապետարանի` իրեն տրված նվերին, երգչուհին ասում է` «Սա ի՞նչ չար մոտեցում է, նոր երգիչների ասաբնյակները տեսեք, մենք իրավունք չունե՞նք մի հավելյալ անկյուն ունենալ»:

Ամբողջ հարցն այն է, որ նոր երգիչներն իրենց «ասաբնյակները» կառուցել են ռեստորաններում, ակումբներում ու փաբերում, հայկական գաղթօջախներում գիշեր-ցերեկ երգելով: Եվ «ասաբնյակից» բացի մի օր էլ կարող են նաև սեփական սուզանավ ունենալ: Չստացվի այնպես, որ տիկին Մկրտչյանը  «հավելյալ անկյան» հարցը լուծելուց հետո  սուզանավի պահանջ ներկայացնի քաղաքապետարան: Ո՞վ իմանա: 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31