07.06.2012 01:24 Գայանե Զարգարյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Հասկացրել են

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Ղարաքեշիշյանի՝ Քոթոյի գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Ասում են, մշտապես կռիվ-ղալմաղալներով աչքի ընկնող այս քաղաքապետը ոտուձեռ է ընկել ՀՀԿ-ի «դաբրոն» ստանալու ու գալիք ՏԻՄ ընտրություններում վերստին իր թեկնածությունը առաջադրելու համար։

Դրա համար Քոթոն նախ փորձել է ՀՀԿ  մարզի ղեկավարներից որոշ երաշխիքներ ստանալ, ինչը, ասում են, նրան չի հաջողվել, որից  հետո էլ  նա  փորձել է ՀՀԿ գրասենյակից որոշ պարզաբանումներ ստանալ։ Սակայն ՀՀԿ գրասենյակը նույնպես Քոթոյին որեւէ լուրջ բան չի ասել, այլ ընդամենը նրան հասկացրել են.«Խաղեր չտալ այն կուսակցությունների հետ, ովքեր ՀՀԿ-ի հետ կես դրույքով են աշխատում»։ Իսկ երբ Քոթոն փորձել է ճշտել, թե ովքեր են այդ կես դրույքով խաղացողները, նրան պատասխանել են. «Շատ բան իմանաս, շուտ կծերանաս, քեզ ինչ ասում են, դու էն արա», նկատել են կուսակցությունում ներկա գտնվող ՀՀԿ-ական վոժդերը։ Նկատենք, որ Ստեփանավանի քաղաքապետի  ընտրություններում սեփական թեկնածուով է ներկայանալու նաեւ  թիվ 32-ից պատգամավոր դարձած Կարեն Կարապետյանը՝ Տաշիրի Կարենը, որն այս օրերին  հարմար թեկնածու է փնտրում՝ Քոթոյին  փոխարինելու համար։