15.09.2017 02:29 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Նարեկ Մալյան . «Նկատե՞լ եք, որ ցանկացած գյուղում, եթե մեքենան վարես լավ, որակյալ ճանապարհով կհասնես գյուղապետի տուն»։

* * *

Հայկ Ծիրունյան. «Աշտարակի ձոր։ Խորովածի սուրբ ծուխը պատել է տարածքը, տեսողությունը 50% , ռաբիզի, արաբական ու տեղ-տեղ պոպսայի ծղրտոցը խառնվել է ծխի հետ, քեֆ անողները շատ են ու բազմերանգ, տիեզերական շուխուռ է։ Միանշանակ այս վայրում կուտակված է հայի հավաքական կերպարը... կա բոլոր տեսականին։ Ամեն իրեն առաջադեմ համարող հայ պիտի մի անգամ այստեղ լինի, որ միգուցե հասկանա, թե ինչ կեղտի մեջ ենք։

Էն Երեւանի կենտրոնի սիգարով վիսկի խմողներին խնդրում եմ չսրամտել այս գրածիս տակ»։

* * *

Վարդ Սիմոնյան. «2013-ի այսօրը... Գյուղնախում պատիվ ունեցա հանդիպել Հայաստանի բացառիկ ազնիվ եւ պրոֆեսիոնալ մասնագետներից մեկին՝ Աշոտ Հովհաննիսյանին, որին վստահված էր Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետի պաշտոնը։ Ամեն առավոտ որեւէ պատճառաբանությամբ բացում էի նրա աշխատասենյակի դուռը՝ ստուգելու՝ արդյո՞ք նրանից դեռ չեն ազատվել, որովհետեւ նա միակն էր, որ նախարարին ասում էր՝ ոչ, թռուցքաժողովներում խոսում էր համակարգի բացերից, աշխատանքի արդյունավետության նորանոր մոդելներ էր առաջարկում։

Այսօր ստուգեցի գյուղնախի կայքը՝ այո, նա չկար, մարդուց ազատվել են. պետական կառավարման ոլորտը բտվում է պնակալեզներով ու բանսարկուներով, իսկ դուք ուզում եք որեւէ բա՞ն փոխվի մեր երկրում»։

* * *

Արմեն Գրիգորյան. «Երեկ iPhone-ը ներկայացրել է 5,8-դյույմանոց, OLED-դիսփլեյով, Face ID-ով, 12 մպ տեսախցիկով ու A11 Bionic պրոցեսորով հեռախոս, իսկ այսօր Շարմազանովը հայտարարել է՝ «միակ ճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելն է»։ Ահա այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ Հայաստանի զարգացման հեռանկարի մասին։

* * *

Արդեն քանի տարի լսում եմ, որ ֆեյսբուքյան ընկերներս ասում են, այս կամ այն թեման իշխանությունն է շրջանառության մեջ դրել, որ ժողովրդին շեղի ավելի լուրջ թեմաներից։

Հիմա մի հարց եմ ուզում տալ բոլորին. մթամ, եթե իշխանությունը ձեզ չշեղեր լուրջ թեմաներից, այդ ի՞նչ էիք անելու որ»։

* * *

Հարություն Մնացականյան. «Սալորի մասին։ Սրանից 7 տարի առաջ սալորի մեծածախ գինը 600-700 դրամ էր։ Բոլորը սկսեցին սալորի այգիներ հիմնել։ Ինչքան ծանոթ ֆերմեր կար, համոզում էի, որ սխալ միտք է, երբ շատանա՝ գինը կընկնի, քանի որ թե չիրը, թե բերքը Թուրքիայից կոպեկներով մտնում է Եվրոպա, Ռուսաստան, կամ գոնե օրգանիկ դարձրեք, որ կարողանաք։ Փոխարենը ընկույզ տնկեք. միշտ համաշխարհային շուկայում պահանջարկ ունի, ինչքան էլ արտադրեք, իրացման խնդիր չեք ունենա, նաեւ շուտ փչացող չի։

Այսօր սալորը արդեն խանութներում 150-170 դրամ է, ինչը նշանակում է, մեծածախ շուկայում մոտ 100 դրամ է կազմում։ Հույսով, հավատով սպասում եմ ընկուզենու այգի հիմնողներին»։

* * *

Հռիփսիմե Ջեբեջյան. «ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին նիստն է, դահլիճում ներկա է 5 պատգամավոր։ Ընտիր է, չէ՞»։

* * *

Գոհար Հակոբյան. «Էնքան եք քննարկելու Ջոնաթան Լակոտին (Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան. խմբ.), մինչեւ Փանոս անունով ՀՀ դեսպան նշանակվի Ռուսաստանում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30