02.02.2018 06:05 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Հակոբ Բադալյան. «Սամվել Կարապետյանը Հայաստանում ֆուտբոլային թիմ է ստեղծում՝ Երեւանի «Արարատ Մոսկվա» անունով։ Երեւի հիմա պետք է մի հատ էլ Երեւանի «Արարատ Վաշինգտոն» ստեղծի էն անտեր ցուցակից դուրս գալու համար։ Իսկ ընդհանրապես ավելի ճիշտ է մի հատ ել Երեւանի «Արարատ Փարիզ», որ ղարաբաղյան խնդրում ֆուտբոլային թամամ դիվանագիտություն լինի էլի՝ համանախագահությունը չնեղանա»։

* * *

Հռիփսիմե Ջեբեջյան. «Ազգային ժողովում Քեթրինի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը, մտավ Պետաիրավականի նիստին, տեսավ սեղանի շուրջն իր համար աթոռ չկա, օգնականին ուղարկեց աթոռ դնելու, որ աղան գնա նստի, իր համար պալոժ չէր էլի աթոռը մոտեցնել սեղանին ու նստել»։

* * *

Վլադ Հովհաննիսյան. «Օրինակ Ռիո դե Ժանեյրոյի հայտնի Հիսուսի արձանը աշխարհի ամենահայտնի, Բրազիլիան բնորոշող սիմվոլներից մեկն է, ոնց որ Նյու Յորքի Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները կամ Լոնդոնի Բիգ Բենը։ Արձանը նաեւ հայտնի զբոսաշրջության վայր է։

Եթե որեւէ հայի հարցնեն՝ Հիսուսի արձանը լավն է, հաստատ կրոնական թեմատիկայի փաստարկը իր պատասխանում կլինի ամենավերջինը, այսինքն` պատասխանը կլինի զուտ էսթետիկական նկատառումներից ելնելով։

Հիմա եթե Երեւանում խաչով շենք կառուցվի (ինչում ահագին կասկածում եմ), ինչո՞ւ դա չի կարա դառնա Երեւանի ամենահայտնի սիմվոլներից մեկը, ոնց որ Ռիոյի Հիսուսի արձանը ու նույնիսկի զբոսաշրջության կենտրոն (չեմ ուզւոմ ասեմ, որ կարող ա դառնա, ուղղակի ուզում եմ հիմնավոր պատասխաններ լսել)։

Ու ինչի Ռիոյի Հիսուսի արձանը միանգամայն նորմալ ընդունող ու դրանով հիացող հայը հիմա, ֆեյսբուքյան սովորույթի համաձայն, ուզում է հերթական անգամ բալկոնից մի քիչ քցվի էդ երեւանյան շենքի էսքիզը տեսնելուց»։

* * *

Գոհար Սիմոնյան. «Ոչ մի կերպ չեմ հասկանում ատամնաբուժարանը Ռամզես կոչելու՝ ոմանց շարժառիթը։ Այսինքն, ակնարկում են, որ վաղը ձեր դիակների (գուցե՝ մումիաների) հնարավոր զննության դեպքում ամենաառողջն իրենց սարքած) բուժած ատամնե՞րն են գտնվելու»։

* * *

Հակոբ Հակոբյան. «Խնդալու է, երբ ռուս-հայկական եղբայրության արձաններ կան, իսկ հայ-վրացական չկա»։

* * *

Արայիկ Հարությունյան. ««Ախպեր, եթե տղավարի խոսանք...»։ Զրույց կրթության ոլորտի պաշտոնյայի հետ։ Երեւան։ Մեր օրեր։ Առանց չափազանցության»։

* * *

Սուսաննա Մուրադյան. «Պատգամավոր Ալեքսանյանին պատկանող հյուրանոցային համալիրում մահացած Գոռ Առաքելյանը նախկին պատգամավոր յուվեցի Կարոյի փեսան է եւ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակից Գառնիկ Առաքելյանի եղբայրն է, վերջինս Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան է, երգչուհի Լուսինայի ամուսինը, այն Անդրանիկ Մանուկյանի, ում մյուս որդին ներկա պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փեսան է, որի դուստրը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարսն է եւ ներկա պատգամավոր Արգամ Աբրահամյանի կինը, որի քույրը Կոտայքի ներկա մարզպետ Կարապետ Գուլոյանի կինն է, որի հայրը պատգամավոր Մուրադ Գուլոյանն է եւ այսպես շարունակ»։

* * *

Կարեն Քոչարյան. «Առաջարկում եմ Լեւոն Ալթունյանի ախմախ օրենքների դեմ պայքարել ոչ թե ՖԲ-ում անիմաստ բողոքելով, այլ ճիշտ պրագմատիկ քայլերով` բոյկոտեք «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության բոլոր ծառայությունները եւ նախարարը կհասկանա չՊպ ՐՈՍՌ ջՌՎցþՑ. Մնացած բոլոր մեթոդները նման ցինիկների վրա որեւէ ազդեցություն չեն ունենում»։

* * *

Ռուբեն Մելիքյան. «Շատ եք ուզում ծխել, Գորիսով եկեք, Զաբուխն անցեք, Բերձոր չհասած ծխեք, ու հետ գնացեք ձեր գործերով (տուգանքից մի քանի անգամ ավելի էժան կլինի)։ ԼՐԱՑՈՒՄ։ Ինձ հուշում են, որ ավելի նախընտրելի է Վարդենիս-Սոթք ուղղությունը։ Ինչ խոսք, եթե Երեւանում շատ հրատապ գործեր ունեք, թերեւս այդպես ավելի արագ կլինի»։

* * *

Երվանդ Վարոսյան. «Դատավորին վիրավորելը` 100.000։ Դատարանում ծխելը` 250.000։ Железная логика»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30