20.04.2018 04:48 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Դավիթ Սարգսյան. «Երկրի քաղաքականապես ակտիվ զանգվածի կեսն անջատել է հեռախոսները, մյուս կեսն էլ խառն է, անցել է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը։ ԱԺ խմբակցությունների, իշխանության եւ ակցիաներին չմիացած ընդդիմության մեծագույն մասի ներկայացուցիչները կատեգորիկ խուսափում են եթերից»։

* * *

Նարինե Իրիցյան. «Բա, չիմացաք՝ գիշերը տեղի ունեցած անկարգություններից հետո բերման ենթարկած 7 հոգուն ազատ են արձակել։ Քննչական կոմիտեն հանկարծ պարզել է, որ նրանք էն «ջահելներ?» չէին, որոնք արել էին այդ անկարգությունները։ Կներեք, բայց խոմ դուք դեբի՞լ չեք՝ կադրերում հստակ երեւում են դեմքերը, անգամ՝ ձայները, նեուժելի մեր իրավապահ համակարգն այդքան անճար է, որ այդքան պրիմիտիվ մի բան չի կարողանում պարզել։ Ավելի ազնիվ կլիներ, եթե ուղղակի հայտարարեիք՝ կներեք, բայց մենք մերոնց չենք կարող «բան ասել», բռնել»։

* * *

Անուշ Լալայան. «Այսօր ձերբակալված ակտիվիստներից մեկը, ոստիկանության բաժանմունքի պատից պոկել եւ լուսամուտից դուրս է շպրտել Սերժ Սարգսյանի դիմանկարը։

Ոստիկանը հարցնում է .

- Ինչու՞ ես փչացնում պետական գույքը։

- Սերժ Սարգսյանի նկա՞րն է պետական գույք..

- Չէ՝ ռամկեն։

* * *

Արմեն Գրիգորյան. «Որոշ նախարարություններում ՖԲ-ն, Ազատություն ռադիոկայանը եւ յութուբը անջատել են։ Բնականաբար այդ մարդիկ երեկոյան գալու են Հանրապետության հրապարակ՝ ամեն ինչ իմանալու։

Լեւոն Մկրտչյանին ասեք դու դաշնակ ես, թե՞ հակահեղափոխական»։

* * *

Մաքսիմ Սարգսյան. «Մլիցեն պայքարող երեխին ասում է՝ թե բա ձեր ծնողները գիտե՞ն դուք ուր եք։ Ու սաղ գոռում են՝ հա, բա ձերո՞նք»։

* * *

Արեն Մկրտչյան. «Մի հատ կարգին պրովոկացիա չեք կարում կազմակերպեք, դուք 7 մլրդ պարտք փակո՞ղ եք»։

* * *

Մեսրոպ Հարությունյան. «Սերժի մոտ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանի ասօրվա հանկարծակի «պոռթկումը» ինձ մեր ուսանող տարիների (անցյալ դարի 70-ականներ) տափակություններից մեկը հիշեցրեց.

- Էգուց շաբաթ ա՞, թե՞ ձմեռ..

- Ի՞նձ ինչ՝ ես հեծանիվ ունեմ...»։

* * *

Պետրոս Ղազարյան. «Նայում էի ԱԺ նիստը։ Նման ինտելեկտուալ, էներգետիկ ու բարոյական վերնախավով դատապարտված ենք թռիչքաձեւ զարգացման։ Դատապարտված»։

* * *

Նարեկ Ալեքսանյան. «Սերժի հետ մաֆիա խաղալը երեւի անհետաքրքիր կլիներ, միշտ շերիֆ էր բացվելու»։

* * *

Վարդգես Օվյան. «Այսօրվա, այսպես կոչված, ԱԺ նիստից պատահմամբ մի հատված դիտեցի։ Վահրամ Բաղդասարյան անունով մեկը մոտեցավ ամբիոնին եւ այսպես սկսեց իր ելույթը. «Հարգարժան պարոն Սերժ Սարգսյան, հարգարժան ԱԺ նախագահ պարոն Բաբլոյան...»։

ԱԺ-ում հավաքված այդ մարդակույտի մեջ խելքը գլխին մեկը չկա՞ր, այդ տղային բացատրեր, որ դահլիճում նստած ավելի բարձր պաշտոնյան ԱԺ նախագահն է, ինքը առաջին հերթին պիտի տար նրա անունը, այլ ոչ թե դեռեւս չընտրված վարչապետացուի։ Եվ այս ստրկամիտները, օրենքից անտեղյակներն են երկրի, ժողովրդի ճակատագիրը որոշողը։

Հ.Գ. - Ելույթի ժամանակ մի ակնթարթ հեռուստաէկրանին երեւաց անփոխարինելին։ Գուցե ինձ թվաց, բայց կարծես թե նա հանգիստ քնած էր։ Դե այստեղ ամեն ինչ իր սցենարով է գնում, ինչո՞ւ չպիտի հանգիստ ննջի»։

* * *

Մուշ Ղահրիյան. «Որ Հայաստանում էսքան միլիցա կա, բա հեծանիվս գտնեիք»։

* * *

Առաքել Սեմիրջյան. «Թե բա Մերժիկ Սարգսյան։ Կրեատիվ ազգ իմ»։

* * *

Նանե Մուկուչյան. «Ունեմ բավարար փշալարեր՝ վարչապետ աշխատելու համար. Ս.Ս.»։

* * *

Վահրամ Մարտիրոսյան. «Զարմանում եմ, թե ոնց ԱԺ-ի մետաղորսիչ սարքերը չեն զնգում, երբ այդքան չուգունգլուխ հանրապետական է անցնում»։

* * *

Կատյա Գրիգորյան. «Բաղրամյան պողոտան իր ողջ տարածքով 800հա լիներ, տայինք դրան խաղաղ ապրեինք»։

* * *

Մարիամ Գրիգորյան. «Դպրոցներում ուսուցիչները Սերժ Սարգսյանի նկարի մոտ հերթապահություն են անում, որ աշակերտները նկարը չպոկեն»։

* * *

Արմեն Մարտիրոսյան. «Էսօր ասեցին, որ նախարարություններում ֆեյսբուքն անջատել են։ Չի օգնի։ Պիտի հոսանքն ու ջուրն էլ անջատել, որ մարդիկ տեղեկություն չստանան։ Ու չթողնել իրար բարեւել»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30