01.06.2018 01:21 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Աղավնի Հակոբյան. «2008 թվականի մարտի 1-ի կեսօրին, երբ ցուցարարները հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, նրանց միացել էին նաեւ Գլաձորի մեր ուսանողները, ովքեր դասամիջոցին դուրս էին եկել եւ հետեւում էին իրադարձություններին, սկսվեց անհասկանալի իրարանցում, եւ ուսանողները վազելով մտնում էին համալսարան` ոստիկանների հետապնդմամբ։

Վերջիններիս շենքի մուտքի մեջ բառացիորեն իր մարմնով կանգնեցրեց ռեկտոր պարոն Ջհանգիրյանը, ասելով մասնավոր տարածք է, չեք կարող մտնել եւ ուսանողներին ծեծել, բառացիորեն դուբինկաներով ծեծում էին, առանց նայելու աղջիկ է թե տղա... մենք էլ խառնված իրար վազում էինք, երեխեքին էվակուացնում շենքի հետնամուտքով, ու այդ խառնված վազքի ու համատարած էյֆորիայի մեջ մի պահ կանգ եմ առնում ու տեսնում, որ այդ գործը ստանձնել ենք ռեկտորը, իր օգնական տիկին Էլյա Քալաշյանը, ես, որ այն ժամանակ Գլաձորի ուսումնական մասի պետն էի, ուսումնական մասի ավագ մեթոդիստներ տիկին Գոհար Ասլանյանը եւ Անահիտ Մարտիրոսյանը։ Ես մի պահ կարկամել էի, քանի որ բազմաթիվ տղամարդ աշխատակիցներ, այդ թվում` դասախոսներ, անտարբեր դիտում էին որեւէ մասնակցություն չունենալով երեխեքին օգնություն ցույց տալու կամ տարհանելու գործում... երբ այդ խելագարությունն ավարտվեց, բոլոր ուսանողները ապահով դուրս բերվեցին, ես վալերիանկա խնդրեցի, ի պատասխան կոնյակ խմացրեցին ու հարցրեցի, լավ, տիկին Էլյա, բա մեր տղամարդիկ ուր էին, նա ասաց, Աղավնի ջան, հոմ ամեն շալվար հագնող տղամարդ չի... այդ խոսքերը, ցավոք, գրեթե ամեն օր վերհիշելու առիթ եմ ունենում»։

* * *

Պետրոս Ղազարյան. «Բաբլոյանին չկանչելը մի մինուս էր, մինուսը զրոյացնելու համար Աշոտյանին Վրաստան տանելը 2 մինուս»։

* * *

Առաքել Սեմիրջյան. «Որպեսզի ուղղվի Արա Բաբլոյանին Սարդարապատ չհրավիրելու աններելի սխալը՝ Գալուստ Սահակյանը առաջարկել է մյուս տարի իրեն ու Բաբլոյանին երկու անգամ հրավիրել Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին»։

* * *

Զոհրապ Եգանյան. «Սուպերմարկետները ստուգելուց զատ օր առաջ պետք է կիրառել եվրոպական փորձը, որտեղ հիմնականում ժամը 21։00-ից հետո բաց սուպերմարկետներ չկան։ Դրա նպատակը փոքր ու միջին բիզնեսը խրախուսելն է, իսկ մեր դեպքում, եթե նույնիսկ խոշոր ցանցերն ամբողջությամբ գան օրինական դաշտ, ապա միեւնույնն է, փոքր ու միջին առեւտրի կետերի տերերը մի օր փակելու են իրենց բիզնեսներն ու հեռանան։ Խոշոր ցանցերը կլանում են առեւտրի կեսից ավելին, իսկ այնտեղ աշխատող մարդիկ չնչին աշխատավարձեր են ստանում, արդյունքում հարստանում եմ տերերը եւ մեռնում է փոքր բիզնեսը»։

* * *

Գայանե Ղազարյան. «Ուզում եմ հիշեցնել, որ 2008 թ.-ի շարժման ժամանակ ԵՊՀ-ի ռեկտորն էր Արամ Սիմոնյանը։ Այդ ընթացքում ԵՊՀ-ում տիրում էր 37 թ.-ի մթնոլորտ, տեռոր եւ սպառնալիքներ։ Որեւէ ընդդիմադիր հայացք եւ պահվածք անպատժելի չէր մնում կառույցի պատերի ներսում։

Արամ Սիմոնյանի գրեթե 10 տարվա ռեկտորական գործունեության, ԵՊՀ-ում ստեղծած մթնոլորտի, քաղաքական հետապնդումների, վարժեցրած հետույքամուտների բանակի արած-չարածի հետեւանքով շատ ուսանողների ու գիտնականների ուղին ու առողջությունն են վատթարացել։ Նույն այդ ստեղծված մթնոլորտի պատճառով եմ ես, առանց ձայն հանելու, դուրս եկել ԵՊՀ-ից (ասպիրանտուրայից) ու այլեւս չվերադարձել։ Շարժման եռուն շրջանում ԵՊՀ-ի կողքով անցնելն անգամ ինձ համար ստրես է եղել։

Տեռորը «հարգելու» ունակ եմ միայն, երբ մարդը տոկունություն ունի իր ստեղծածի կես տոկոսին անձամբ դիմակայելու։ Անպաշտպանների վրա առյուծ կտրող, բայց հակահարվածի կես դոզայի չդիմացող «քաջերին» չեմ ցավակցում։

Արամ Սիմոնյանին տարել են հիվանդանոց, ու ես իրեն չեմ խղճում»։

* * *

Երվանդ Վարոսյան. «Նորֆոլկի աշխատակիցներին կալանավորեցին, թիկնազորի պետի եղբորն ու ընկերներին կալանավորեցին, 500 մարդ բերման ենթարկեցին եւ այլ նմանատիպ լուրերն այսօր հանրությունն անթաքույց հաճույքով է ընդունում։ Բայց հանրությանը հաճելի պահեր պարգեւելու հորձանուտում կարող է հանկարծ մոռանանք, որ մարդ կալանավորելու հարցում փաստորեն նմանվում ենք մեռած ռեժիմին։ Բոլորովին տարբերություն չկա, թե կալանավորումը կիրառվում է մեկ անձի քաղաքական, տնտեսական, անձնական շահերի համար, թե հանրային ցանկությունները բավարարելու։ Կալանավորումը պետք է կիրառվի բացառապես օրենքով սահմանված հստակ հիմքերի առկայության պարագայում, դրանից դուրս ամենն ապօրինի է։ Իսկ ապօրինությունը ոչ մի վեհ գաղափար կամ ցանկություն չի կարող արդարացնել։ Պետք է կարողանանք սա էլ հաղթահարել, քանի որ միայն ու միայն իրավունքի գերակայությունն ու էմոցիաներից վեր կանգնելով օրենքների անշեղորեն կիրառումը կարող է երկարաժամկետ հեռանկարում հաջողության հանգեցնել»

* * *

Մանե Գեւորգյան. «ԵՊՀ ռեկտորն ասում ա, որ շատ անշնորհակալ գործ է համալսարանի ռեկտոր լինելը։ Հայաստանում ով ինչ աշխատում է, ասում է անշնորհակալ գործ է անում։ Բա էլ ինչի՞ եք աշխատում, թողեք աշխատեն նրանք, ովքեր հերիք չի սիրում են իրենց գործը, շնորհակալության էլ չեն սպասում, որովհետեւ լավ գործ անելը էդ լավ չի, նորմալ ա, ախր»։

* * *

Կարեն Քոչարյան. «Համոզված եմ, որ «Անասնաֆերմա» կարդացածների մի ստվար զանգված (հատկապես երիտասարդ լրագրողների մեծ մասը) այդ ստեղծագործությունը կարդացել է այն բանից հետո, երբ 2007-08թթ հանրահավաքներից մեկի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրում ստեղծված իրավիճակը համեմատեց Օրուելի «Անասնաֆերմայի» հետ»։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30