23.05.2017 05:31 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Անհետաքրքիր Week End

Անհետաքրքիր Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԻՐԱՆ։ Երկրի գործող նախագահ Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրորդ անգամ՝ ընտրողների 57% ձայները հավաքելով։ Այսպիսով, քվեարկած 41,220,131 ընդհանուր ձայների թվից Ռոուհանին հավաքել է 23,549,616-ը։ Գործող նախագահից բացի, նախագահական ընտրություններին մասնակցել են նաեւ 3 թեկնածուներ, որոնցից Ռոուհանիի հիմնական մրցակիցը Այաթոլլա Իբրահիմ Ռաիսին էր, որն հավաքել է ընտրողների 38% ձայները (15,7 մլն)։

ԹՈՒՐՔԻԱ։ Նախագահ Թայիփ Էրդողանը ընտրվել է «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության նախագահի պաշտոնին։ Կուսակցության համաժողովում տեղի ունեցած գաղտնի քվեարկության համաձայն, Էրդողանի թեկնածությանն աջակցել է 1414 անդամ։

ԻՐԱՔ։ Երկրի տարածքում 2 ահաբեկչությունների հետեւանքով 35 մարդ զոհվել է, մոտ 50-ը՝ վիրավորվել։ Բաղդադում կրկնակի ահաբեկչությունն իրականացվել է ականապատ ավտոմեքենաների օգնությամբ։ Բասրայում մահապարտ-ահաբեկիչը ինքնապայթեցվել է ավտոմեքենայի մեջ։ Երկու պայթյուններն էլ տեղի են ունեցել անվտանգության ուժերի հսկիչ անցակետերի մոտ։ Ահաբեկչությունների ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբակցությունը։

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Քրիստոնեական եւ նախկին իսլամիստական խմբակցությունների բախման հետեւանքով ամենաքիչը 22 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել։ «Հակա-Բալակա» քրիստոնեական խմբակցության եւ նախկինում «Սելեկա» իսլամիստական խմբակցության զինված կազմավորման հետ բախումները տեղի են ունեցել Բրիա քաղաքում։ Մահացածների թվում կա 17 խաղաղ բնակիչ։ 2,5 տարի շարունակվող բախումները սկիզբ են առել նախագահ Ֆրասուա Բոզիզեին պաշտոնանկ անելուց եւ ինքնանշանակ մուսուլման-նախագահ Միշել Ջոտոդիի իշխանության գալուց հետո։

ՆԻԳԵՐԻԱ։ Երկրի ՕՈւ-ն հատուկ օպերացիայի շրջանակներում ոչնչացրել է «Բոքո Հարամ» իսլամիստական խմբակցության 13 զորայինների եւ ձերբակալել է 10-ին։ Ըստ տեղեկատվության, ձերբակալվածներից 6-ը կանայք են, ովքեր, ենթադրաբար, օգնել են ահաբեկիչների համար մատակարարումներ իրականացնել։

ՀՆԴԿԱՍՏԱՆ։ Ուտար-Պրադեշ նահանգի Բանդա քաղաքում ավտոբուսի ավտովթարի հետեւանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։ Ենթադրաբար, ավտոբուսի վարորդը ղեկավարումը կորցրել է այն պահից, երբ տրանսպորտային միջոցի վրա էլեկտրափոխանցման գծի լար է ընկել, այնուհետեւ ավտոբուսը բախվել է լուսաձողին եւ հրդեհվել։

ԼԻԲԻԱ։ Բրաք Ալ-Շաթի քաղաքի շրջակայքում գտնվող ավիաբազայի վրա իրականացրած հարձակման հետեւանքով 141 մարդ է զոհվել, որոնցից 103-ը զինծառայողներ են եղել։ Հարձակումն իրականացվել է Միսուրաթ քաղաքի բնակիչներից կազմված «Երրորդ ուժ» անվամբ հայտնի ջոկատի կողմից. նախկինում ավիաբազան հսկվել է այս խմբակցության կողմից, որն անվանապես եղել է ՄԱԿ-ի կողմից աջակցվող Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարության դաշնակիցը։

ՊԱՂԵՍՏԻՆ։ Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող Խեվրոն քաղաքում պաղեստինցի ցուցարարները ծեծկռտուք են սկսել իսրայելցի ոստիկանների հետ։ Պաղեստինցիները հանդես են եկել հօգուտ հացադուլների, որոնք նրանց հայրենակիցներն անցկացնում են իսրայելական բանտերում՝ կալանքի պայմանների դեմ բողոքելով։ Իրենց ակցիան պաղեստինցիները «Զայրույթի օր» են անվանել. Իսրայելի պաշտպանական բանակը ակցիան ցրելու համար խլացնող նռնակներ եւ ռետինե գնդակներ է կիրառել։

ԵՄԵՆ։ Եմենցի հուսիթ-ապստամբները հայտարարել են, որ ոչնչացրել են Սաուդյան Արաբիայի ՕՈւ-ին պատկանող կործանիչը։ Նրանց հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է ոչնչացնել սաուդյան F-15 ինքնաթիռը։ Դեպքի վայրի ու անձնակազմի ճակատագրի մասին տեղեկատվություն չի հայտնվում։

ՖՐԱՆՍԻԱ։ Կաննի կինոփառատոնի աշխատակիցները տեղադրված ռումբի մասին հաղորդագրության հետեւանքով  Փառատոների պալատում տարհանում են իրականացրել։ Բոլոր ներկաներին խնդրել են դուրս գալ շենքից, իսկ մուտքի մոտ հավաքվածներին տեղափոխել են 15 մ հեռավորության վրա։

ՀԱՅԱՍՏԱՆ։ «Ազգային բազառչիների կամ Անգրագետների պալատի» աշխատանքային պարապ առօրյաների սկիզբը։

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30