08.09.2017 10:16 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բուրաստան

Բյութի-թրենդ. հանրահայտ նորաձեւության տների 5 պարֆումերային հիթերը

Բյութի-թրենդ. հանրահայտ նորաձեւության տների 5 պարֆումերային հիթերը

Այս սեզոնին, երբ դիզայներները կոչ են անում չհագնվել, այլ հնարավորինս մերկանալ, օծանելիքն առավել ակտուալություն է ձեռք բերում։ Հանրահայտ նորաձեւության տների շքեղ պարֆումերային հիթերը նույնքան սեքսուալություն են պարգեւում, որքան շիֆոնե զգեստները, ատլասե քրոփ-թոփերը եւ մինի-շորտերը։ Կուլտային բույրերը խորհուրդ է տրվում նաեւ առանց հագուստի կրել։ Ժամանակակից ամենանրբաճաշակ կոմպոզիցիաներն ընդգծում են մարմնի սեքսուալությունը, իսկ դա, արդեն իսկ, հիթային կամ պատմական կարելի է անվանել։

L'Extase by Nina Ricci։ Վարդի, կարամելի, մուշկի եւ ամբրայի նոտաներով արեւելա-ծաղկային միքսը ստեղծել է հանրահայտ պարֆումեր Ֆրանսիս Քուրքջյանը։ Գովազդային արշավում Լետիցիա Կաստան հանդես է գալիս գրեթե մերկ...

Contre Moi by Louis Vuitton։ 2016 թվականի աշնանը, վերջին բույրի թողարկումից 70 տարի անց, Louis Vuitton նորաձեւության տունը կրկին պարֆումերային տարածք է զբաղեցնում։ Նոր հավաքածուն բաղկացած է 7 բույրերից, որոնցից յուրաքանչյուրը Ժակ Կավալյեի ստեղծագործությունն է։ Հրաշալի օծանելիքներից առավել հիթային է դարձել Contre Moi-ն` վանիլ, մագնոլիա, կակաո։

J’Adore by Dior։ Այս բույրի կոմպոզիցիան կռահում են 3 կանանցից 2-ը։ Իր գոյության 18 տարիների ընթացքում օծանելիքը էտալոնի կոչում է ստացել, իսկ 2004 թվականից, երբ նրա դեմքը Շարլիզ Թերոնն է դարձել, բույրի գովազդային ֆիլմերը սկսել են բաց ակնարկներ փոխանցել։ Հասմիկի, տանձի եւ հովտաշուշանի նոտաներով գայթակղիչ օծանելիքը շքեղ է ցանկացած կերպարում։

No 5 by Chanel։ Կանանցից շատերն այսօր վախենում են կրել բրենդի լեգենդար բույրի դասական տարբերակը՝ այն «մեծական» անվանելով։ Սակայն L’Eau նախամասնիկով նոր տարբերակը ժամանակակից իսկական հիթ է դարձել։ Էլեգանտ, սակայն միաժամանակ թեթեւ պարֆումն արտահայտվում է լիմոնի, իլանգ-իլանգի եւ եղենափայտի նոտաներով։ Նման կոմպոզիցիան պակաս սեքսուալ չէ, քան օրիգինալը, պարզապես ժամանակների խնդիր է։

Si Intense by Giorgio Armani։ Ջորջո Արմանիի խոսքերով` բույրը ժամանակակից կանացիությանը մատուցած նրա հարգանքի տուրքն է, որն աշխարհին ներկայացվել է 2013 թվականին։ Մեկ տարի անց բույրի ավելի հագեցած ու զգացմունքային տարբերակն է թողարկվել՝ Si Intense։ Սեւ հաղարջի, վարդի եւ վանիլի հիմնական նոտաներից բացի, այն նաեւ աբսոլյու ներոլիից, ֆրեզիայից եւ եղեւնախեժից ակորդ է ներառել։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30