13.07.2013 18:53 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Շաբաթվա հիթերը

Հռոմի պապը, Մխիթարյանը, Լիսկան...

Հռոմի պապը,  Մխիթարյանը, Լիսկան...

Հետեւելով անցնող շաբաթվա իրադարձություններին, ներկայացնում ենք դրանցից առավել ուշագրավներն ու նրանց հերոսներին։

Շաբաթվա ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱԾՈՂԸ՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I։ Շաբաթը բավական ծանր ստացվեց Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի համար։ Օֆշորային սկանդալը չի մարում, նրան կարգալույծ անելու համար ստորագրահավաք է սկսվել. որոշ տվյալներով, ստորագրությունների թիվը արդեն գերազանցում է 2000-ի սահմանը։

Ու սա դեռ քիչ է, թիկունքից Կճոյանին հարվածեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը։ Վերջինս քննադատել է թանկարժեք մեքենաներով շրջելու՝ հոգեւորականների ձգտումը եւ եկեղեցու հոգեւորականներին կոչ է արել ավելի խոնարհ լինել եւ մտածել այն մասին, թե սովից ինչքան երեխա է մահանում ամբողջ աշխարհում. «Ես ցավում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է հոգեւորականը կամ միանձնուհին երթեւեկում վերջին մոդելի մեքենայով։ Պետք չէ այդպես անել։ Մեքենան անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հնարավոր լինի գործել այլոց բարօրության համար, սակայն մեքենայի ընտրությունը ավելի համեստ պետք է լինի։ Եթե դուք սիրում եք յուրօրինակ ժամանակակից մեքենաներ, ապա հիշեք, թե ամբողջ աշխարհում որքան երեխա է սովի մատնված»,- ասել է Հռոմի Պապը։ Ինչպես ասում են, Կճոյանի «Բենթլին» լրիվ հարամ եղավ։ Իսկ մեր պատկան մարմիններին մնում է պարզել, թե Հռոմի Պապը հատկապես ում պատվերն է կատարել՝ այս խառը ժամանակներում նման կասկածելի հայտարարություններ անելով։

Ի դեպ, կաթոլիկ եկեղեցու առաջնորդը անձամբ գերադասում է Ford Focus մակնիշի ավտոմեքենան, որը ավելի քան 10 անգամ էժան է «Բենթլիից»։

Շաբաթվա ԱՊԱԶԳԱՅԻՆԸ. Հենրիխ Մխիթարյան։ Այն, ինչ արեց Մխիթարյանը, վեր էր մեր սպասումներից։ Խոսքն այն մասին չէ, որ նա վերջապես պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Խոսքն այն մասին է, որ նա իր նորամուտը նշեց «Բորուսիայի» կազմում՝ շվեյցարական «Բազելի» հետ խաղում դառնալով գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Կարծես ամեն ինչ լավ էր, Հայաստանը ցնծում էր, միայն մեր որոշ ազգայնամոլներ զայրույթ հայտնեցին, որ գոլը խփելուց հետո Մխիթարյանը ազգադավ կերպով ողջագուրվել է իր թիմակից Նուրի Շահինի հետ, որը ազգությամբ թուրք է։ Իսկապես, ո՞վ է այդպիսի բան տեսել, որ խաղացողը գոլը նշի իր թիմակցի հետ, եթե նա թուրք է։ Հուսանք, Մխիթարյանը հետեւություններ կանի իր սխալից եւ հաջորդ խաղում գոլ խփելու դեպքում քացով կխփի Շահինին՝ այդպես նշելով գոլը։

Ի դեպ, այսօր «Բորուսիան» ընկերական հանդիպում է անցկացնելու թուրքական «Բուրսասպոր»-ի հետ։ Այնպես որ, Մխիթարյանը ահագին ազգանվեր գործ ունի անելու։ Նվազագույնը մի քանի «բուսասպորցի» խաղից հետո կոտրվածքներով պետք է հայտնվի հիվանդանոցում։ Նուրի Շահինն էլ հետները։

 Շաբաթվա առաքելականը. ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ։ Այստեղ սխալվում եք, եթե մտածում եք, թե անդրադառնալու ենք Սյունիքի նախկին մարզպետի ամենօրյա վիճակին. սպանություններ, ծեծեր, զենքեր, դանակահարություններ, թմրանյութեր... դրանով հիմա ոչ մեկին չես զարմացնի, Սիցիլիայում էլ է նույնը։ Բայց այն, որ Սուրիկ Խաչատրյանը խիստ մտահոգ է Հայաստանում աղանդների տարածման վիճակից, սա շատ հուսադրող է։ Hayeli.am-ի հետ հարցազրույցում վերջինս Ղափանում նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հավաքած քիչ ձայները հիմնավորել է այսպես. «Քաղաքում շատ տարածված են աղանդավորական շարժումները։ Եվ բոլոր այդ աղանդավորները նախագահական ընտրություններին իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին»։

Մեզ թվում է, որ Սուրիկ Խաչատրյանը աղանդների դեմ պայքարում հսկայական պոտենցիալ ունի, որը կարելի է արդյունավետ օգտագործել։ Մանավանդ, այժմ նա այլեւս մարզպետ չէ, կարելի է նրան ուղարկել Սյունիք՝ աղանդավորական շարժումների ոչնչացման հատուկ առաքելությամբ։ Նման անցյալով մարդը հո չի ոչնչացնի, հո չի ոչնչացնի։ Բոլորի համար լավ կլինի։ Նա հեռու կմնա երկնային բազմաթիվ պրոբլեմներից, մենք էլ հեռու կմնանք աղանդների քայքայիչ գործունեությունից։

Շաբաթվա ԲԵԹՄԵՆԸ. Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյան։ Անկեղծ ասած, առ այսօր չէինք ճանաչում նրան։ Եվ ահա եկավ այդ օրը եւ պարզվեց, որ դյուցազնական ուժի տեր մարդ է։ Մի սպիտակցի 70 տարեկան մարդ բողոքել է, թե քաղաքապետը իրեն ծեծել է։ Քաղաքապետն էլ պատմել է, թե իրականում ինչ է եղել. «Գնացել էի` տեղում նայելու (գործով,- Գ.Մ.)։ Էդ մարդը` Լեւոնը (նկատի ունի տուժող Լեւիկ Մարյանին), եկավ, իրան  ըսկի չեմ էլ ճանաչում, ավել-պակաս խոսեց, թե սրանք ո՞վ են, սրանք ի՞նչ հարց պետք է լուծեն եւ այլն։ Ես էլ  կանչեցի, ասի` հլը արի, տեսնեմ` ի՞նչ ես ասում։ Չեկավ։  Նա հայհոյում էր ինձ,  ես էլ մոտեցա,  ընդամենը թեւից բռնեցի, ասացի`  նստի ավտոդ, գնա»։

Հավատում ենք Գագիկ Սահակյանին։ Հենց այդպես էլ եղել է։ ՀՈՒՌՍ վՌ Չ փպՎ վպ ՉՌվՏՉՈՑ։ Ուղղակի պետք է հաշվի առներ, որ մենք հասարակ մահկանացուներ ենք, իսկ ինքը՝ գրեթե Իլյա Մուրոմեց կամ Բեթմեն, որ մեր թեւից բռնում է, թեկուզ մի թեթեւ, դա մարմնական վնասվածքների կարող է հանգեցնել։ 

Շաբաթվա ԳՈՒԼԱԳԸ. «Շողիկ» ճամբար։ Այս հատվածը խորհուրդ չի տրվում ընթերցել 18 տարեկաններից ցածրերին։ Բանն այն է, որ Հանքավանի «Շողիկ» ճամբարում սեռական դաստիարակության դասընթացի ժամերին երեխաների համար ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ։ Այդ մասին ահազանգով դիմել են նաեւ արդարադատության նախարարությանը, որի միջամտությունից հետո ֆիլմի ցուցադրությունը նշված ճամբարում դադարեցվել է։ Մեծ աղմուկ է բարձրացել, որի շրջանակներում սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը բացատրություն է տվել, որ իր դասախոսության նյութերը տեղադրված են համապատասխան կայքում, որ այն իրականացրել է հասարակական հիմունքներով, որ ծրագիրը մշակվել է մասնագետների՝ սեքսապաթոլոգների ու հոգեբանների կողմից եւ նախատեսված է դեռահասների համար՝ անկախ սեռերի տարբերությունից։

Միայն կարելի է զարմանալ այս էրոտիկ ծրագրի հեղինակների վրա։ Նրանք, ինչպես երեւում է, տեղյակ չեն, որ համացանցում էրոտիկ եւ *** նյութերի հարցումների եւ դիտումների քանակով Հայաստանը աշխարհում առաջատարներից մեկն է։ Եկել եք, սովորեցնեք, որ ի՞նչ անեք։ Մի բան էլ մենք ձեզ կսովորեցնենք։ Մոռացել ե՞ք, թե ինչպես էր մեր պաշտոնյան եվրոպական կազմակերպության հետ հանդիպման ժամանակ բջջային հեռախոսով էրոտիկ նկարներ դիտում։ Նոր ծրագիր մտածեք եւ նոր ճամբարում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31