«Էս ո՞ւր են դիմավորողները», բարկանում է ինքը։ «Ինչքան գիտեմ` ասին ադրբեջանցիները դիվերսիա են արել ու հարձակվել 41-րդ ընտրատարածքի վրա», պատասխանում է ջահելը։ Ինքը միանգամից այլայլվում է, գոտկատեղից հանում Ճապոնիայից բերած թուրը, մարտականորեն ճոճում գլխավերեւում ու գոռում. «ֆո՛ւ-ձին-ձյա՛ո, քշի Տավուշի մարզ»։
Հասնում են առաջին գիծ։ Վրանի տակ արդեն շտաբը պլանավորում է ռազմական գործողությունները։ Շտաբի պետը, հասկանալի է, Հովիկ Աբրահամյանն է` կամուֆլյաժով ու ճակատը բինտով փաթաթած. «Էդ ի՞նչ ա եղել, Հովիկ», մեղմանում է ինքը։ «Ճշմարտությունը վիրավորվում է, բայց կանտուզիա չի՛ ստանում», պատասխանում է սա... «Լավ, զեկուցեք, ի՞նչ եք արել», ասում է ինքը։ «Դե ի՞նչ զեկուցենք, թուրքերը որ առաջ էկան` սկզբում մտածեցինք պասպորտները հավաքենք, ամեն մեկին տասը հազար դրամ տանք, էդ վարիանտը նաղդ կրող ա։ Բայց չբարիշեցինք», զեկուցում է շտաբի պետը։ «Իսկ կորուստներ ունե՞նք», հարցնում է ինքը։ Առաջ է գալիս կրտսեր սերժանտ Տիգրան Մուկուչյանը եւ զեկուցում. «Ոչ միայն կորուստներ չունենք, այլեւ մարտական գործողությունները սկսվելուց հետո մեր կողմում ընտրողների թիվը 200-ով ավելացել է»։ «Լավ, հիմա ի՞նչ տակտիկական քայլերի ենք դիմում», նորից հարցնում է ինքը։ «Երկու օպերացիա ենք մշակել. առաջին` շուշուտ ասֆալտ ենք անում, երկրորդ` Մալաթիայից մի 30-40 կնիկ ենք բերում, որ թուրքերին ասեն «ռադ եղեք ստուց» ու քշեն», զեկուցում է շտաբի պետը։
Այդ պահին վազելով վրան է մտնում Էդուարդ Շարմազանովը` ականջները բամբակ խրած, ու շնչասպառ զեկուցում. «Շե՛ֆ, հակառակորդը խուճապահար փախչում է»։ «Բայց ես կրակոցի ձայներ չեմ լսում, էդ ինչի՞ են փախչում», զարմանում է ինքը։ «Շուշան Պետրոսյանի զապիսներն ենք միացրել», պատասխանում է Էդոն։ Բոլորը միասին գրպաններից հանում են բամբակները...
Արթնանում է ռազմահայրենասիրական տրամադրությամբ։