12.01.2018 07:34 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Ավետիք Իշխանյան. «Ի գիտություն ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի. «Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի եւ անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտության տեղը, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ։

Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի, եւ մեր կանանց չէին հափշտակի... Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը եւ քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ՝ սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը եւ թագը, վերցրեց խաչը եւ մտավ Մանյա այրը` ճգնելու...։ Րաֆֆի»։

* * *

Արմեն Հարեյան. «Առաջին ալիքը Հունվարի 6-ի օրով Հարի Պոտեր է ցույց տալիս։ Ազգը տոնում է Աստուծո Որդուն, իսկ նրանք ֆիլմ են ցուցադրում կախարդության ու անաստվածության մասին։ Հետո էլ «Մեր Բակ», ֆիլմ, որով ռաբիսը խոսելը եւ դրանով զվարճանալը դարձավ մեր կյանքի մի մասը։ Ամոթ է։ Առաջին Քրիստոնյա ժողովուրդը չունի՞ մի ավելի լավ բան քան կախարդանքն ու անաստվածությունը։ Ժողովու՛րդ, եթե մենք անտարբեր լինենք նման բաների նկատմամբ ու լուռ մնանք, ապա սա ավելի կշատանա։ Եթե դուք էլ դեմ եք նման բաներին, խնդրում եմ տարածեք սա, գրեք կոմենտների բաժնում «չեմ ընդունում կախարդանքը, հավատում եմ Քրիստոսին», եւ հուսով եմ, որ միգուցե այնքան տարածվի, որ Հ1-ի որոշում-կայացնողներին հասնի, որ իրենք էլ անդրադառնան։ Միգուցե չգիտեն ինչ են անում, որ Հունվարի մեկից գրեթե ամեն օր Հարի Պոտեր են ցույց տալիս»։

* * *

Տաթեւ Խաչատրյան. «Անօրինական ճանապարհով «Սուպեր Մամա 2» ֆիլմը You Tube քցողները գոնե հասկանում ե՞ն, թե ինչ մեծ վնաս են հասցնում կազմակերպիչներին, էլ չեմ խոսում հեղինակային իրավունքի կոպիտ խախտման մասին։ Գիտե՞ք մարդիկ ինչ տանջանքով են նկարել այդ ֆիլմը։ Ինչքա՞ն եք սիրում մարդկանց աշխատանքի վրա քար քցել»։

* * *

Հասմիկ Բուդաղյան. «Սունդուկյան թատրոնը «Գեղի կլուբ» է հիշեցնում։ Տոմսերի վրա տեղեր չկան նշված, ու կարծես չափից շատ տոմս են վաճառել։ Հիմա մայր ու մանուկ աղաղակում են, տեղ չկա նստելու։ Տնավարի փորձում են տեղավորել մարդկանց. շատ զվարճալի է։ Հուսամ՝ կհաջողվի դիտել «Սառցե սիրտը»։

* * *

Ծովինար Նազարյան. «Ժող, փոխանակ այդքան համառորեն կռիվ տալու, մեծ-մեծ ստատուսներ գրելու, թե ես աթեիստ եմ, ինձ մի շնորհավորեք Սուրբ ծնունդ, ավելի հեշտ չի՞ պարզապես ասել «շնորհակալություն, ձերն էլ» եւ անցնել առաջ։  Բա որ մի բազմամշակույթ երկրում ապրեիք։ Հիմա որ ամեն տեղ ասում են «մերի քրիսմաս», չեմ տեսել որ աթեիստները գոռան, բողոքեն, թե ինձ մի շնորհավորեք, մի բան էլ իրենք են ասում «մերի քրիսմաս»։ Երեկ էլ մեկին հայկական քրիսմաս եմ շնորհավորել, հեչ չբողոքեց։ Թարգեք էլի ձեր անձին տենց կարեւորություն տալը։ Մշակութային ավանդույթ է, շնորհավորում ենք զմիմյանս, պարտավոր չենք ջոկջկել, թե ով է քրիստոնյա, ով` աթեիստ»։

* * *

Վահագն Թեւոսյան. «Թող ներեն ինձ բոլոր իմ ընկերները, որոնք որեւէ կերպ մասնակցություն են ունեցել (թարսի պես էլ՝ ահագին են), բայց Սուպեր Մամա 2-ը ինչքան ուժ ունի վատն է»։

* * *

Մկրտիչ Կարապետյան. «Սիլվա Կապուտիկյանը 88-ի ղարաբաղյան շարժման ժամանակ գնացել Մոսկվա, խնդրում էր, որ Ղարաբաղը միանգամից մտցնեն Ռուսաստանի կազմի մեջ, հարցը պրծնի։ Նույնը անում էր ծովագնաց Զորի Բալայանը՝ ձեռի հետ հրդեհելով նաեւ Շուշին։ Սոս Սարգսյանը, պարզվում է, ընդհանրապես համաձայն չէր շարժման որոշ քայլերի հետ ու կոչ էր անում գործադուլներ չանել։ Բայց հլը բացեք պատմության գրքերը՝ վերը նշված մարդիկ ոնց են համարվում շարժման լիդերներ»։

* * *

Վաձ Ղազարյան. «Մոնրեալից Տորոնտո, կամ Մոնրեալից Նյու Յորք մոտավորապես 650 կմ ուղիղ ու անտանելի կարճ թվացող 6,5 ժամանոց ճանապարհ է։ Հայաստանի ամենահեռու երկու կետերի միջեւ ընկած հեռավորությունը նույնպես այդքան է։

Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, ո՞նց է հնարավոր այդքան փոքր տարածքը չկարողանալ նորմալ ասֆալտապատել, հոսանքով, ջրով, դեղամիջոցներով... ու առհասարակ բարեկեցիկ պայմաններով ապահովել։

Կողքից դա շատ ավելի զավեշտալի է դիտարկվում։ Կարծես որոշ չարաճճի «բալիկներ» պարզապես փորձում են «օրենքից» խուսափել ու գծելով սահմաններ ասել են, չխկլը փակ, մեր տարածքն է, ինչ կուզենք կանենք ստեղ»։

* * *

Հրանտ Տէր-Աբրահամեան. «Որ անմեղ աչուքներով չեն ասում, Իրանը՝ բռնապետություն։ Իրանն իմ երազանքի երկիրը չի, բայց ինչի՞ բռնապետություն, ո՞ր չափանիշով։ Քաղաքական համակարգը մրցակցային է, ընտրություններն իրական են, նախագահ, կառավարություն, պառլամենտ միշտ փոփոխվում են՝ ընտրությունների արդյունքով։ Հա, ճիշտ է, միայն իսլամական համակարգի մեջ էդ ամենը։ Բայց ո՞րտեղ է այլ կերպ, ո՞րտեղ է համակարգից դուրս։ Հա, Եվրոպայում էդ համակարգային տաբուներն ավելի մեղմ են, բայց հո կան (չնայած ում եմ ինչ ասում, հեսա կասեն չկա)։ Հա, ֆորմալ դեմոկրատիան դեռ դեմոկրատիա չի»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30