07.02.2017 08:26 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Դիլխոր Week End

Դիլխոր Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԻՆԴՈՆԵԶԻԱ։ Երկրի արեւելյան մասում փրկարարները սուզված նավակի 10 ուղեւորների դիակներ են հայտնաբերել։ Հայտնի է, որ Թակալար նավահանգստից դուրս եկած 35 ուղեւորով նավակն ուղեւորվում էր դեպի Պուլաու Տանակեկե բնակավայր։ Որոնողական աշխատանքների արդյունքում 21 մարդ է փրկվել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

ԵՄԵՆ։ Լոդեր քաղաքի բնակիչները «Ալ-Քաիդա» տեռորիստական խմբակցության 13 զորայինների են ոչնչացրել։ Հայտնի է, որ տեռորիստները փորձել են հսկողություն սահմանել քաղաքի մի քանի ադմինիստրատիվ շենքերի վրա, սակայն զինված բնակիչների հակամարտության հետեւանքով ստիպված են եղել նահանջել։

ՉԻՆԱՍՏԱՆ։ Սինցզյան-Ուգուր ինքնավար շրջանում 4,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Խոտան համայնքում, 7 կմ խորության տակ։ Տուժածների, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի հայտնվում։

ՂՐՂԶՍՏԱՆ։ Բիշքեկում 11-րդ դասարանի աշակերտուհին ինքնասպանություն է կատարել. քաղաքում սոցցանցերի միջոցով ակտիվորեն տարածվում են վիրտուալ խաղեր, որոնք դեռահասներին ինքնասպանության են դրդում։ Ավելի վաղ ԿԳ նախարարությունը իրավապահ մարմիններին տեղեկատվությամբ դիմել է առ այն, որ Ղրղզստանի դեռահասները սոցցանցերում վտանգավոր հեշտեգերով են կիսվում, որոնք ակնարկում են, այսպես կոչված, «մահվան խմբերին»՝ ՌԴ-ում դեռահասների շրջանակներում մի քանի ինքնասպանությունների պատճառ դարձած խմբերին։ Հայտնի է, որ խումբ մուտք գործած երեխաներին առաջարկում են մասնակցել մի խաղի, որը բաղկացած է առաջադրանքներից, որոնցից ամենավերջինը ինքնասպանությունն է։

ԼԱՏՎԻԱ։ Լատվիայի եւ Ռուսաստանի միջեւ 23 կմ երկարությամբ ցանկապատ է հայտնվել։ Ըստ Լատվիայի սահմանապահ պետծառայության մամլո քարտուղար Եվգենիա Պոզնյակի, ցանկապատն անհրաժեշտ է, որպեսզի խոչընդոտի ապօրինի էմիգրանտների ներխուժմանը, ինչպես նաեւ սահմանին 65 կմ շառավիղով հագեցած սահմանագիծ է հայտնվել։

ՍԵՐԲԻԱ։ Երկրի արեւմտյան մասում, բեռնատար գնացքի եւ ուղեւորատար ավտոբուսի բախման հետեւանքով, 24 մարդ է տուժել։ Վթարը տեղի է ունեցել Լյուբովիցա-Բելգրադ ճանապարհագոտում, զոհերի մասին տեղեկատվություն չի հայտնվում։ Հայտնի է, որ վթարի վայրում՝ երկաթգծերի եւ ավտոճանապարհի անցման միջեւ արգելապատնեշ կամ որեւէ այլ նշան բացակայում են։

ՊԵՐՈՒ։ Ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը հասել է 23-ի, եւս 37-ը տարբեր  մարմնական վնասվածքներ է ստացել։ Ավելի քան 6,000 մարդ անօթեւան է մնացել, վնաս է հասցվել 15,000 կառույցների, որոնցից մոտ 1,000-ը ամբողջությամբ ոչնչացվել է՝ այդ թվում 14 կամուրջ եւ 14 կմ ավտոճանապարհ։ Ջրհեղեղներն ու սողանքները երկրում առաջացել են հունվարին տեղացած առատ անձրեւների հետեւանքով, իշխանությունները Արեկիպա, Ուանկավելիկա, Իկա եւ Լիմա քաղաքներում արտակարգ իրավիճակ են հայտարարել։

ԿՈԼՈՒՄԲԻԱ։ Երկրի իրավապահները ձերբակալել են 17-ամյա տղային, ով ավելի հայտնի է որպես «Ֆրիոլիտո». երիտասարդը կասկածվում է Կալի քաղաքում 30 մարդու սպանության մեջ։ Կասկածյալի անունը գաղտնի է պահվում, սակայն, ըստ Կալիի ոստիկանապետ Ուգո Կասասի, հանցագործն իր սպանությունների շարքը սկսել է 12 տարեկան հասակից, երբ Կաուկայից ծնողների հետ քաղաք է տեղափոխվել։ «Ֆրիոլիտոյի» սպանությունների թվում է տեղական առեւտրի կենտրոնում կրկնակի սպանությունը։ Ոստիկանության կարծիքով, սկզբում տղան հանցախմբերից մեկի անդամ էր, այնուհետեւ սեփական հանցախումբ է ձեւավորել, որը զբաղվում էր սպանություններով եւ թմրադեղերի ապօրինի թրաֆիքինգով։ Տվյալ պահին երիտասարդը գտնվում է անչափահասների համար ռեաբիլիտացիոն կենտրոնում, սակայն չափահաս դառնալուց հետո բանտախուց կտեղափոխվի։ Ըստ կոլումբիական օրենքների, նրան մինչեւ 8 տարի ազատազրկում է սպառնում։

ՌՈՒՄԻՆԻԱ։ Բուխարեստում մոտ 300,000 մարդ դուրս է եկել ցույցի` ընդդեմ կառավարության։ Ըստ տեղական ԶԼՄ-ների, սա 1989 թվականի դեկտեմբերյան հեղափոխությունից հետո երկրում ամենախոշոր բողոքի ցույցն է։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, սակայն վարչապետ Սորին Գրինդյանուն հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը։ Երկրի այլ քաղաքներում անցկացվող ցույցերին, ընդհանուր առմամբ, 200,000 քաղաքացի է մասնակցել։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Երկրում ձնակույտերի տեղաշարժից ավելի քան 100 մարդ է զոհվել։ Տեղաշարժի պատճառն առատ ձյան տեղումներն են, որոնք 3 օր են տեւել։ Հայտնվում է, որ Նուրիստան նահանգում ձյան տակ է մնացել 2 բնակավայր։ Փրկարարներին հաջողվել է 50 մարդու կյանք փրկել։

Երկրի տարածքում «Թալիբան» ռադիկալ շարժման ամենաքիչը 54 զորային է ոչնչացվել, որոնց թվում է նաեւ հրամանատարներից մեկը։ Տեռորիստները լիկվիդացվել են Գիլմենդ նահանգում անկացրած զինօպերացիաների արդյունքում։

ՊԱԿԻՍՏԱՆ։ Չիթրալ շրջանում ձնակույտի տեղաշարժից ամենաքիչը 14 մարդ է զոհվել։ Ըստ որոնողափրկարարական ծառայության, աղետի հետեւանքով 5 տուն փլուզվել է, 25-ը մնացել է ձյան տակ։ Հայտնվում է 9 վիրավորների մասին։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Շաբաթվա սլենգից. «ներկայացում», «ժպտացե՛ք», «դիլխոր»։

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30