16.03.2018 06:35 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Անպետք հաստիք

Անպետք հաստիք

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի` նախօրեին արված հայտարարությանը, ըստ որի ապրիլից հետո Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման համաձայնագիրը չեն վերարտադրելու նախկին մասշտաբներով. «Ռուսաստանն արձագանքում է 2016 թ. ապրիլին եղած իրավիճակին»,- ասել է Կ. Կոսաչովը։

«Ողջունելի է, որ 2016-ի ապրիլից հետո հետեւություններ են արվում։ Միշտ էլ Ադրբեջանին սպառազինության համար մեկ մատակարարողը եղել է Ռուսաստանը, մենք դա շատ լավ գիտենք...»...

Այստեղ պետք է ընդհատել Շավարշ Քոչարյանի բոցաշունչ խոսքն իր շեֆ Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությամբ`«Յա, իրո՞ք»։ Մի՞թե այդ մասին գիտեիք նաեւ 2014 թվականի մայիսի 29-ին, երբ Ս. Սարգսյանը մի գիշերում գողեգող Հայաստանը դարձրեց ԵՏՄ անդամ։ Մի՞թե տեղյակ էիք նաեւ 2016-ի ապրիլի 5-ին, երբ Սերժ Սարգսյանը պատերազմող երկրի հարցերի լուծումը ՌԴ նախագահ Պուտինի մոտ էր փնտրում։ 

Փոխարտգործնախարարն ասում է` «Ես արձանագրում եմ, որ ողջունելի է այդպիսի հայտարարությունը»։

 Շավարշ Քոչարյանն իր ներկայացրած գերատեսչությամբ, հիշում եք, մատը մատին չէր խփում ապրիլյան քառօրյայի օրերին։ Համենայն դեպս, ոչ ոք չզգաց արտգործնախարարության մատը մատին խփելը։ Եվ այն, որ ՌԴ-ն «2016-ից հետո հետեւություններ է արել», ո'չ Շավարշ Քոչարյանի, ո'չ արտգործնախարարության, ո'չ Սերժ Սարգսյանի հետ որեւէ ձեւով կապված չէ։ Ստացվում է, որ փոխարտգործնախարարը պետբյուջեից կլորիկ աշխատավարձ է ստանում միայն այն բանի համար, որպեսզի ՀՀ քաղաքացիների, հայ զինվորի կռվի արդյունքի արձանագրողը դառնա։ Չարժե։ Արձանագրելու համար չարժե առանձին հաստիք զբաղեցնել։ Դա ամեն ՀՀ քաղաքացի էլ կարող է անել ձրի, ասենք, իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30