12.05.2017 03:07 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Մեղավորն էլի լրագրողներն էին

Մայիսի 9-ին Արցախում մեծ շուքով նշվեց Շուշիի ազատագրման 25-ամյակը։ Արցախի ու Հայաստանի ղեկավարությունը նախ` Ստեփանակերտում, այնուհետեւ` Շուշիում մասնակցեցին տոնակատարություններին, հարգանքի տուրք մատուցեցին արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշահամալիրին։ Ցավոք, օրը մթագնվեց ողբերգական իրադարձությամբ, երբ զինվորական մեքենան Մարտակերտում վթարի ենթարկվեց, եւ զոհվեց 3 զինվոր։

Իսկ ահա երեկ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ հակառակորդը կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ, իսկ հետո այդ տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները։ Բացի այդ, մայիսի 10-ին հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով հակառակորդը գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի ավտոմեքենան, որի արդյունքում վիրավորվել է «Շանթի» օպերատոր Դավիթ Աթոյանը։

Այս ամենը, ինչ ասում ենք, պաշտոնական հաղորդագրություններ են եղել, այդ իսկ պատճառով շատ զարմանալի էր, որ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` Panorama.am-ի հետ զրույցում տրամագծորեն հակառակ բաներ է ասել։ «Անհարմար է խոսել տեխնիկայի տեղաշարժի մասին։ Մենք հաղթած ժողովուրդ ենք, 2 օր առաջ եռատոն ենք նշել։ Հիմա 5-10 տանկ այս կողմ են գնացել, այն կողմ են գնացել, նշանակում է՝ տեղեկատվական դաշտը պետք է ողողվի՞ այդ տեղեկություններով։ Արցախում սրան որեւէ մեկն ուշադրություն չի դարձնում, որովհետեւ դա նույնն է, ինչ ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը՝ 2 մեքենա այս կողմ գնացին, 3-ը բարձրացան վեր»։

Մենք համաձայն ենք, որ 5-10 տանկի աջուձախ տեղաշարժն առանձնապես կարելի է բանի տեղ չդնել։ Բայց չէ՞ որ այդ մասին հենց ՊԲ մամլո ծառայությունն է հայտնել։ Եթե հայտնել է, ուրեմն` կարեւորել է տանկերի տեղաշարժը։ Իսկ եթե դա էական փաստ չէ, թող չհայտնեին, հայկական լրատվամիջոցները դրան ուշադրություն չդարձնեին։ Ստացվում է, որ Դավիթ Բաբայանը ամոթանք է տվել ոչ թե հայկական ԶԼՄ-ներին, այլ Արցախի բանակի մամլո ծառայությանը։ Ամենայն հավանականությամբ, սա չհամաձայնեցված, անփույթ աշխատանքի արդյունք է, որի մեղքը` ինչպես միշտ, լրատվամիջոցների վրա են գցում։ Սիրուն չէ։

ՆԵՐԿԱ-ԲԱՑԱԿԱ` ՇՈՒՇԻՈՒՄ

Մայիսի 9-ին մենք Շուշիում էինք։ Այնտեղ` բացի տոնակատարություններից, նաեւ բացօթյա սեղաններ էին գցել եւ հյուրասիրում էին բոլորին։ Արցախի ու Հայաստանի ղեկավարությունը, գործող եւ պաշտոնաթող սպաները, զինվորականները, ազատամարտիկները, լրագրողներ, բազմաթիվ քաղաքացիներ։ Բոլորը նույն սեղաններից էին օգտվում։ Լավ էլ առատ սեղան էր` խորովածով, թթի օղիով, «ժենգյալի հացով»։

Մենք էլ հետեւում էինք, թե ովքեր են այնտեղ գտնվում։ Հաճելիորեն զարմացանք, երբ տեսանք ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին։ Իհարկե, նա թե՛ աշխատանքի բերումով, թե՛ հետագայում էլ բազմիցս եղել է Արցախում, բայց այս անգամ նա հենց Մայիսի 9-ի առթիվ էր ժամանել։ Թուրքը տեսնում ու պայթում է։ Մենք էլ մեր հերթին պայթեցինք, երբ անվանի զինվորականների, անվանի գեներալների, հերոս ազատամարտիկների արանքում հանկարծ նկատեցինք Հայկ Բաբուխանյանին։ Ամոթ էլ էր, ասա` մանդատդ ստացել ես, գնա վայելի, դու որտեղ, Շուշիի հերոսամարտը` որտեղ։

Տեսանք ՀՅԴ ղեկավարներին, որոնք կոալիցիոն 125-րդ, թե՞ 126-րդ համաձայնագիրը ստորագրելուց առաջ որոշել էին անպայման Սերժ Սարգսյանի մոտ «ներկա» ստանալ։ Ստացան, Սերժ Սարգսյանը նրանց նկատեց։ Շուտով պաշտոններ էլ կստանան։

Մի խոսքով, շատ-շատերին տեսանք։ Փոխարենը չտեսանք այն մարդկանց, որոնք մեծագույն դերակատարում են ունեցել արցախյան ազատամարտում եւ Շուշիի ազատագրման օպերացիայում։ Իսկապես կցանկանայինք, որ գոնե այդ օրը հրավիրեին նաեւ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Լավ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ այնտեղ լիներ, ինչպիսին էլ լինի մեր վերաբերմունքը նրա հանդեպ, վերջը` Արցախի առաջին նախագահն է եղել, ԼՂՀ Պաշտպանության Պետական կոմիտեի ղեկավարը, ոնց ուզում է լինի, մի լումա ունեցած կլինի պատերազմում, էլի` ի տարբերություն Հայկ Բաբուխանյանի։ Սամվել Բաբայանի մասով լռում ենք, թեպետ Արցախում, որքան հասկացանք, նրան հարգում եւ հիշում են։ Սեյրան Օհանյանին էլ չտեսանք, թեպետ, տեսանք ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30