22.09.2017 10:00 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Գուրգեն Ասատրյան. «5-6 տարի շարունակ այսպես կոչված «օրենքով գողերը» անծայրածիր Ռուսաստանում փորձում էին «սխոդկա» իրականացնել եււ չէին կարողանում, սակայն մարդիկ եկան Հայաստան ու հանգիստ Ծաղկաձորում անցկացրին:

Ավելին՝ Սերժ Սարգսյանն անձամբ դիմավորեց պարագլուխներից Շաքրո Մալոդոյին եւ ընթրեց նրա հետ: Այս քայլը ես համարում եմ Սերժի ամենամեծ հարվածը Հայաստանի Հանրապետությանն իր կատարած բազում հանցանքների մեջ: Դա անպատժելիության ու քրեական աշխարհին անարգել գործելու ամենամեծ մեսիջն էր, որի ականատեսն ենք լինում գրեթե ամեն օր»:

* * *

Հարություն Մնացականյան. «Ֆերմեր ընկերներս, ծանոթներս բարեկամներս այս տարի ամենաշատը բողոքում են գողություններից։ Չեք պատկերացնի, ինչ մասշտաբային են դարձել այգիներից գողությունները ։ Վառ ապացույցը՝ շուկաներում այս ընթացքում շատ տեսած կլինեք չհասած խնձորներ, որոնց գինը չի անցնում 280-ը։ Անկեղծ ասեմ, կոնկրետ կողմ եմ նույնիսկ, որ օրենք ընդունվի այգուդ գողին գնդակահարես ու բացարձակ պատասխանատվության չենթարկվես։ Մարդիկ շաբաթներով անքուն օրեր են անցկացնում այգիներում, որպեսզի ամբողջ տարվա չարչարանքը, տաժանակիր աշխատանքի արդյունքը կարողանան քաղել։

Ամենաահավորը, գողություն կատարողների մեծ մասը կանայք են, բռնվելու դեպքում էլ «դարմոեդ» ամուսինները գալիս առանց ամաչելու տանում են իրենց կանանց»:

* * *

Պետրոս Ղազարյան. «Լավ, ինչպե՞ս են օրը ցերեկով, մինչեւ ատամները զինված մարդիկ ազատ շրջում Երեւանի կենտրոնում։ Մեր պատկան մարմինների ուժը մենակ ընդդիմության վրա է՞ հերիքում»:

* * *

Երվանդ Վարոսյան. «ԵՊՀ ուսանողի կողմից Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորին (անկախ ազգությունից) Թուրքիայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հարց հնչեցնելը (անկախ մեր ցանկություններից) վկայում է ԲՈւՀ-ում կրթության որակի, կրթության փոխարեն իրականությունից կտրված պաթոսախեղդ կենաց-լոզունգների գերիշխանության մասին։

Հ.Գ. Ու ցավալի էր, որ հարցն ավելի ընկալվեց լսարանի կողմից, քան բանախոսի պատասխանը Թուրքիայի ժողովրդավարացման համար իր կողմից մղվող պայքարի մասին»:

* * *

Կարեն Քոչարյան. «Երեւանի կենտրոնում` կառավարության, ՀՀԿ եւ ՀՅԴ գրասենյակների մոտակայքում հնչել են կրակոցներ, որի հետեւանքով կան զոհ եւ վիրավորներ: Մեկ անգամ արդեն գրել էի, չեմ զլանա գրել երկրորդ անգամ: Ուրեմն, ես չեմ հավատում, որ մեր իրավապահ մարմինները ընդամենը մեկ օրում (կամ մեկ շաբաթում, դա էական չէ) չեն կարող հավաքել հանրապետությունում առկա անօրինական զենքերը, կամ անասունների ձեռքերում հայտնված օրինական զենքերը եւ կրիմինալ մեծ ու փոքր տարրերին չեզոքացնեն: Եթե 90-ների սկզբին` պատերազմի եւ փաստացի անարխիայի պայմաններում Վանո Սիրադեղյանին դա հաջողվեց անել, ապա 21-րդ դարի պայմաններում դա անելը մեկից մեկ է: Երկու պատճառ կա դա չանելու` կամ չեն կարողանում, կամ չեն ուզում: Երկու դեպքում էլ իրավապահ մարմինները պետք է ցրել եւ լրիվ նոր կազմ հավաքել, ինչպես դա արեց Սաակաշվիլին»:

* * *

Դավիթ Սանասարյան. «ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կամ հիմար է, կամ էլ մեզ է ուզում հիմարի տեղ դնել, երրորդ տարբերակ չեմ տեսնում։ Տեսեք ինչ է ասում հանճարեղ տրամաբանողը. ««Դուք մեր գիտնականներից ցանկացած մեկին հարցրեք, թե որ լեզվով է իրենց ավելի մատչելի ու պարզ նյութեր ստանալը: Լեզուների զարգացման հայեցակարգը նոր չէ, որ ընդունում ենք, ուղղակի անընդհատ փորձում են քաղաքականացնել ռուսերենը»:

Այ խելոք, գիտնականների մեծ մասը, հատկապես սովետի ժամանակվա ակադեմիկոսները ռուսական կրթություն ստացած են, բնականաբար պետք է ռուսերենն իրենց համար նախընտրելի լինի։

Ու մեկ էլ պայթում եմ, որ քաղաքական հարցն ասում են՝ մի քաղաքականացրեք։ Դու ֆիրմայի տնօրեն չես ու հայեցակարգդ ֆիրմային չի վերաբերում, երկրի կրթական քաղաքականության մասին է այն»:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30