- Ի՞նչ Մոնտե-Կառլո, ես, ինչպես միշտ, հանգստանում եմ Հայաստանում։ Սեւանի ափին եմ։ Ափսոս` հինգ օր է սելավը չի դադարում։
- Ի դեպ, Սեւանի մասին։ Ինչո՞ւ է լճի մակարդակն իջնում, ինչո՞ւ կառավարությունը որոշեց շատ ջուր բաց թողնել։
- Դե...որովհետեւ աննախադեպ երաշտ է։
- Բայց խոսակցություններ կան, որ...
- Ստոր հերյուրանքներ են։ Պարսիկները հո չե՞ն գժվել, որ խորանարդ մետրին 12 թուման փող տան։
- Իսկ ճի՞շտ է, որ մի քանի օր էլ Ղարաբաղում եք հանգստանալու։
- Անպայման։ Գիտե՞ք, ես հավատում եմ նախանշաններին։ Այն վարչապետները, ովքեր Ղարաբաղից եկել են Հայաստան, հետո նախագահ են դարձել։ Հի-հի... գնամ մի երկու օր մնամ, թափով գամ։
- Իսկ ճի՞շտ է, որ Ռուսաստանն արդեն թանկացրել է գազը, ու առաջիկայում էլի է թանկացնելու։
- Առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի դեռ նրանց մասնագետները տեղում չեն ուսումնասիրել հայկական ավիացիան ու գին չեն որոշել։
- Իսկ ճի՞շտ է, որ ուզում եք նոր վարկ վերցնել` մոտ մեկ միլիարդ դոլարի չափով։
- Տվողի տեղ գիտե՞ք։
- Ֆլեշ Բարսեղը չի տալի՞ս։
- Տնաշեն, զատո վարկը իրեն տալու համար եմ ուզում։
- Լավ, անցնենք անձնական հարցերին...
- Ստոր հերյուրանքներ են։
- Չէ, դա նկատի չունեմ։ Ինչպե՞ս պատահեց, որ չորս տարում ձեր անձնական հարստությունն ավելացավ մոտ 40 անգամ։
- Չէ, 40 անգամ չի ավելացել։ Պարզապես 4 տարի առաջ 20 հազար դոլար ունեի, հիմա` 800 հազար։ Այնպես որ` իզուր եք շահարկում։
- Լավ, լավ։ Ձեր սիրած գրական ստեղծագործությունը։
- «Սուտլիկ որսկանը»։ Կառավարության ծրագիրը գրելիս այդ ստեղծագործությամբ եմ ոգեշնչվել։
- Ձեր սիրած նկարիչը։
- Ստեփան Մնացականյան։ Վիճակագրական վերջին թվերը տեսե՞լ եք։ Ինչպիսի՜ երեւակայություն, ինչպիսի՜ նուրբ վրձնահարվածներ...
- Ձեր սիրած երգը։
- Ակնարկը հասկացա։ Բայց արձակուրդում եմ, լավ եմ անում` Թաթա եմ լսում։
- Ի դեպ, արձակուրդ ասեցիք` հիշեցի։ Սեւանի ո՞ր ափին եք, հո «Հարսնաքարում» չե՞ք։
- Հի-հի... «Հարսնաքարում» եմ, համ էլ մարզահագուստով եմ, հարցեր կա՞ն։ Մի րոպե... ոնց որ թե ախրաննիկները մոտենում են...
- Պարո՛ն վարչապետ... Ալո, ալո... պարոն վարչապետ, ձեր վերջին ցանկությունը...
- Ախր եշ Տիգրան Շարգշյանն եմ... Հեշա կժանգեմ Շերժին...