12.06.2017 06:26 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

«Խաշող» week end

«Խաշող» week end

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ:

ԱՐԳԵՆՏԻՆԱ: Բուենոս-Այրեսի օդանավակայանի դիսպետչերական ծառայության եւ ինքնաթիռների միջեւ կապը ժամանակավորապես դադարեցվել է` եթերում օդաչուներից մեկի երգելու հետեւանքով: Ըստ տեղեկատվության, օդաչուն միացած է թողել խցիկի կապը՝ դիսպետչերական հաճախականության մեջ խոտաններ առաջացնելով: Օդաչուի կատարմամբ Լուիս Ֆոնսիի «Despacito» երգի ձայնագրությունը համացանցում մեծ ռեյտինգներ է հավաքում:

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ: Զինվորականները ստուգում են «Մաուտե» իսլամիստական խմբակցության առաջնորդներ Մաուտե եղբայրների մահվան լուրը, որը կապված է «Իսլամական պետություն» տեռորիստական կազմակերպության հետ: Ըստ տեղեկատվության, Մաուտե եղբայրները կարող էին զոհվել Մարավի քաղաքի համար մղված մարտում: «Մաուտե» տեռորիստական խմբակցությունը գործում է ֆիլիպինյան Մինդանաո հարավային կղզում:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Ամերիկյան ՕՈւ-ի ավիահարվածի հետեւանքով ամենաքիչը 3 ոստիկան է զոհվել: Սխալ կրակահերթի արդյունքում 2 ոստիկան է վիրավորվել: Ավիահարվածներն իրականացվել են Հիլմենդ շրջանում. ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի իշխանությունները զբաղվում են միջադեպի հետաքննությամբ:

Նանգարհար շրջանում աֆղանական զինծառայողի կողմից իրականացրած հարձակման հետեւանքով 3 ամերիկացի զինվորական զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Հայտնի է, որ աֆղանցի զինծառայողը սպանվել է պատասխան կրակից: Միջադեպի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» ռադիկալ շարժման զորայինները, ովքեր հայտարարել են, որ իրենց անդամը ներգրավված էր աֆղանական բանակում:

ՍՈՄԱԼԻ: Աֆ-Ուրուր քաղաքում, «Աշ-Շաբաբ» տեռորիստական խմբակցության զորայինների հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Երկրի ՌԾ-ի տվյալներով, 38 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել:  Ավելի վաղ հայտարարվել է, որ «Աշ-Շաբաբը» գրավել է Աֆ-Ուրուր քաղաքը, իսկ տեռորիստները հայտնել էին 60 սոմալացի զինվորների սպանության մասին: Այդուհանդերձ, երկրի զինուժին հաջողվել է  վերադարձնել քաղաքի հսկողությունը:

Ամերիկյան ավիացիան ոչնչացրել է «Աշ-Շաբաբ» տեռորիստական խմբակցության 8 զորայիններին. օպերացիային աջակցել են Սոմալիի զինուժը եւ այլ դաշնակիցների: Հարվածի նպատակը Սակոու քաղաքի տեռորիստների մարզաճամբարն էր, որի շրջանակներում ոչնչացվել են խմբակցության հրամանատարական կետն ու պահեստը:

ԻՐԱՆ: Ռամխորմոզ շրջանում միջհամայնքային բախման հետեւանքով ամենաքիչը 22 մարդ է զոհվել: Հայտնի է, որ բախման ժամանակ ժամանակակից ռազմազենք է կիրառվել: Միջադեպի պատճառը միջհամայնքային հին  կոնֆլիկտն է:

ԻՐԱՔ: Շիրկաթ քաղաքի վրա «Իսլամական պետություն» տեռորիստական կազմակերպության զորայինների հարձակման հետեւանքով 30 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել: Իրաքյան զինուժին հաջողվել է պաշտպանել քաղաքը՝ տասնյակից ավել տեռորիստներ ոչնչացնելով:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30