29.09.2015 18:18 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Հուզվել էր

ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը պարզվում է՝շատ զգայուն երիտասարդ է։ Նա բավական ծանր է տանում իր հասցեին մամուլի քննադատական հրապարակումները։

Ավելին, չար լեզուները պնդում են, որ Հայկն ամեն մի նման հրապարակումից վիրավորվում է ու խնդրում է իր ընկերներին՝ ֆեյսբուք եւ սոցիալական այլ ցանցերում պաշտպանել իրեն, անվանարկել այն լրատվամիջոցին, որը համարձակվել է նրա մասին հիշատակել։ Հետո այդ գրառումները սկսում են սոցիալական ցանցերում տարածել եւ այսպես շարունակ։

Ասում են, Հայկի անդորրը խաթարել է վերջերս «ՉԻ» հրապարակումը, որտեղ տեղեկացրել էինք, որ նա ուսումնառության նպատակով տեւական ժամանակով մեկնել է ԱՄՆ, եւ նրա փոխարեն ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարեգին Պետրոսյանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31