19.05.2017 08:21 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Դերենիկ Մալխասյան. «Հիմա ո՞վ է հիշում 2000-ականների սկզբներին «Հայաստան 2020» ծրագրի մասին։ Կազմարկերպություն էին հիմնել, իրար գլխի էին հավաքվել, ծրագրեր էին գրում, որոնց արդյունքում 2020թ. Հայաստանը հրաշք երկիր էր դառնալու։ Արդեն համարյա 2020թ. ենք, բայց ինչպես տեսնում ենք, ոչ մի հրաշք չկա։ Դրա համար էլ ժամանակն է եկել «Հայաստան 2040» ծրագիր գրելու։ Միեւնույն է, 2040թ. այդ մասին ոչ ոք չի հիշելու»։

* * *

Արման Սուլեյմանյան. «Բաբլոյանը ուրոլոգ է, իսկ դա նշանակում է, որ պայքարը տարվելու է քաղաքական իմպոտենցիայի դեմ»։

* * *

Բելլա Լալայան. «Ես մի հարց եմ ուզում հստակեցնել երկու հայկական պետությունների նախագահներից Արցախի հարցում. Սերժ Սարգսյանը հենվում է Կազանյան փաստաթղթի վրա, որը ենթադրում է փոխզիջում. տարածքներ՝ ստատուսի դիմաց (այսօր էլի նույնը հայտարարվեց)։

Բակո Սահակյանը հայտարարում է՝ վերադարձ անցյալին չկա։ Ժամանակը չի, արդյո՞ք, երկու նախագահներով ձեր դիրքորոշումը հստակեցնեք։ Կարող է աբսուրդ թվա ասածս, բայց անորոշությունը մարտունակությանը հզոր հարվածներից է։ Ու ամեն մեկին ու ամեն դեպքում չի հաջողվում ինքնատիրապետում պահել ՝ փոթորկի բերան ընկած տատանվող նավում։ Երկրում բարոյահոգեբանական վիճակի մասին մտածեք»։

* * *

Հովհաննես Մովսիսյան. «Հետ բերեք Գալուստ Սահակյանին»։

* * *

Լիլիթ Բլեյան. «Սիմվոլիկ է, երբ վերջին երկու ընտրություններից մազապուրծ ժողովուրդը սարսափում է բրիտանական դեսպանատան տեղադրած ծիածանագույն դրոշից - աշխարհի ամենաանհանդուրժելին հանդուրժող ժողովուրդ ջան, ինչ հեշտ է դրոշների դեմ ընդվզելը, չէ՞։ Իսկ եթե սիմվոլիզմը մոռանանք, հերթական անգամ տխուր էր իմ ֆեյսբուքյան ընկերացանկում հոմոֆոբ դրսեւորումներ տեսնելը։ Ես այդ առիթով որեւէ մեկին չեմ ջնջում, բայց նաեւ մաղթում եմ, որ ցանկացած բացասական էներգիա ուղղվի անարդարության դեմ պայքարին, հաստատ այդպես մեր սիրելի երկրին ավելի օգուտ կլինի»։

* * *

Հարություն Մնացականյան. «Հայլուրով մի «հանճարեղ» միտք հայտնեց լրագրողուհին՝ «Ո՞վ կմտածեր, որ դեռեւս 25 տարի առաջ վառելափայտով տաքացող երկիրը մի քանի տարի անց կունենա նաեւ հոսանքի ավելցուկ ու կարտահանի հարեւան երկրներ»։ Մարդ ուզում է ասի՝ բալիկ ջան, բեր՝ 25-ից մի 3 տարի էլ հետ գնա ու... Սեւան-Հրազդան կասկադի, Ատոմակայանի, Հրազդանի ՋԷԿ-ի, Երեւանի ՋէԿ-ի ընդհանուր տարեկան ցուցանիշները հաստ մատյանների մեջ արտահայտված ծյոռկիր»։

* * *

Վաղարշ Ղահրամանյան. «Տուն համատիրության աշխատողը եկավ՝ փող հավաքելու, մի տարվա պարտք ունեի, հաշվեց, ասում է՝ ուզում եք մոտներդ ինչքան կա տվեք, մնացածն էլ հետո, մտածում եմ, որ մոտինս ինչքան կա տամ կարող է, մինչեւ 2020 թվականը դու էլ չերեւաս»։

* * *

Էդիկ Բաղդասարյան. «Հայաստանի դեսպանատների մի մասը յուրօրինակ բիզնես կառույցներ են։ Դիվանագիտական համարանիշներ են վաճառում, զանազան բիզնեսների տանիք կանգնում, բիզնես-գործարքների մասնակցում, քրեական զանազան խմբավորումենրի համար միջնորդություններ անում, ՀՀ քաղաքացիներից փողեր գանձում»։

* * *

Արմեն Գրիգորյան. «ԵԼՔ-ի Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված հայտարարությունում նկատվում է նախկինում արված մի սխալ մտքի շարունակականությունը, որի հիմնական թեզն այն է՝ իրենք իրենց տված ձայները պահել են, ու կարծես իրենց համար միայն դա է կարեւոր, այլ ոչ թե ընդհանուր ընտրությունների ազատ ու արդար լինելը։ Սա հիշեցնում է միայն դռան դեմը կաֆել խփելու հայտնի սովորությունը։

Ընտրությունները չեն կարող արդար ու ազատ լինել, եթե փող է բաժանվում, ավելին՝ եթե ազատ ու արդար չեն, ապա չեն կարող նաեւ լեգիտիմ լինել։ Այս սխալ տրամաբանությամբ ԵԼՔ-ը ԱԺ-ի ընտրություններից հետո հայտարարեց, որ լեգիտիմ է ընտրությունները, քանի որ քաղաքացին փողը վերցրել ու ընտրել է։ Ի դեպ փող վերցնելը լեգիտիմ համարելուց մի քանի շաբաթ հետո ԵԼՔ-ը պայքարում էր ընտրակաշառքի դեմ, չհասկանալով նաեւ, որ լեգիտիմ համարելով կաշառքով ընտրությունները, նաեւ մղում է քաղաքացիներին փող վերցնել։ Ավելին` ԵԼՔ-ը Երեւանի ընտրությունների ժամանակ հանդես եկավ փողի դիմաց ընտրություններին մասնակցելու առաջարկությամբ։ Ի դեպ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այդ առաջարկությունը ձախողել է, ԵԼՔ-ը ոչ մի ձայն չի ավելացրել, այլ ավելին` վնաս է հասցրել փողով ընտրելու դեմ պայքարի գործին։

Մի խոսքով, ԵԼՔ-ը ազատ ու արդար ընտրությունների պայքարի գործին վնասներ է հասցրել, որոնք ոչ միայն այլոց գործն է դժվարացրել, այլ նաեւ իրենց գործը։ Ես հույս ունեմ, որ իրենք իրենց այս կատարած սխալները կընդունեն, ու լուրջ քայլեր կձեռնարկեն դրանց բացասական հետեւանքները վերացնելու համար»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30