02.03.2018 06:44 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Հիմա երկիր շինելու ժամանակն է

1945 թվականի ապրիլին իտալական պարտիզանները հայտնաբերեցին եւ ձերբակալեցին Իտալիայի նախկին առաջնորդ Բենիտո Մուսոլինիին, երբ վերջինս փորձում էր իտալա-գերմանական սահմանով փախչել։

Առաջին հարցաքննության ժամանակ Մուսոլինին հարցրեց քննիչին (քննիչը պարտիզանական խմբից էր). «Բայց ինչո՞ւմ են ինձ մեղադրում։ Ի՞նչ եմ արել»։

Քննիչը պատասխանեց. «Առանձնապես ոչինչ, ընդամենը մի ամբողջ ժողովրդի ներքաշել եք պատերազմի մեջ»։

Եթե երբեւիցե 2008-ի մարտի 1-ի կազմակերպիչները կանգնեն դատարանի առջեւ եւ հանկարծ հարցնեն, թե ո՞րն է իրենց մեղքը, պատասխանը մոտավորապես դա է լինելու. ընդամենը մի ամբողջ ժողովրդի դեմ պատերազմ եք սանձազերծել։

Մարտի 1-ը զուտ քաղաքական իրադարձություն չէր, այն չի տեղավորվում մեզ հայտնի քաղաքական դոգմաների մեջ։ Այն պարզապես ռազմական գործողություն էր ժողովրդի դեմ։ Որի արդյունքը ակնհայտ էր. մի կողմը անզեն էր, մյուսը մինչեւ ատամները զինված, որին գումարվում էր նաեւ զրահատեխնիկան։ Եվ պատերազմի կանոններով են ճնշվել ընդդիմությունը, նրա համակիրները։

 ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Այսօր դեռեւս շատ հեռու ենք մարտի 1-ի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու իրավիճակից։ Նույնիսկ իմաստ էլ չունի քննարկել, թե ով, մեղքի ինչ բաժին ունի, իշխանությունները ժամանակ առ ժամանակ նույնիսկ տեղի ունեցածի համար մեղադրում են ընդդիմությանը, նախկին ընդդիմության մի մասը Լ. Տեր-Պետրոսյանին է մեղադրում, իսկ նախկին՝ առավել կաթոլիկ տերպետրոսյանականներից ոմանք Առաջին նախագահին մեղադրում են այդ օրը ժողովրդին լքելու, դավաճանելու, տանը մնալու մեջ, թեպետ այդ օրը սեփական աչքերով են տեսել, թե ինչպես են զինված հատուկ ջոկատայինները շրջափակել Տեր-Պետրոսյանի տունը, գիտեին, ինչի համար է դա արվել, բայց, պատերազմում, ինչպես՝ պատերազմում, լինում են նաեւ ուրացողության, զինակցին դավաճանելու դրվագներ։

Այնպես որ, մնում է զինվել համբերությամբ, եւ սպասել ավելի լավ, գարնանային ժամանակների, երբ ճշմարտությունը նորից կդառնա ամենամեծ պահանջարկ ունեցող զենքը։

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

 Իսկ առայժմ մենք ունենք բոլորովին այլ երկիր, որի մասին հաստատ չէին երազում ոչ 88-ի Շարժման մասնակիցները, ոչ՝ մարտի 1-ին հանուն ազատության զոհվածները։ Ունենք գերինտելեկտուալ իշխանություն, առաքինի, բարոյական, ասկետական կյանքով ապրող իշխանավորներ, կիրթ, հայրենասեր, սկզբունքային, բացառիկ անբիծ ու ազնիվ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, ունենք զարգացող տնտեսություն, ունենք աճող բնակչություն, ծնելիություն, արտագաղթի բացակայություն, հրաշալի կրթական համակարգ, տնտեսական մրցակցության ապահովման համար առողջ դաշտ, բարգավաճող գյուղեր, որակյալ ավտոճանապարհներ, լուծված հակամարտություններ, բարիդրացիական հարեւաններ, ժողովրդի վստահությունը վայելող ղեկավարներ, լեգիտիմ, ճանաչված, նաեւ անկախ դատարաններ, առանց քրեական տարրի տեղի ունեցող ընտրություններ, ազատ  մամուլ...

ՆՈՐԻՑ ՄՆԱՑԻՆՔ ԺԵԿ-Ի ՀՈՒՅՍԻՆ

Ասեք, ուրիշ է՞լ ինչ ավելացնենք մենք այս ցանկում։ Այո, մոռացել էինք՝ Արմեն Սարգսյանին։ Էս էլ ու պրծ։ Արդեն լեգիտիմ նախագահ էլ կունենանք, կիրթ, ԺԵԿ-ի տեղեկանքը գրպանում, որ ինքը վերջին 6 տարին մշտապես ապրել է Հայաստանում, թեկուզ՝ ինկոգնիտո, նա մեծ հեղինակություն է վայելում միջազգային բիզնես կորպորացիաներում եւ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորների եւ վերջիններիս հաճախորդների շարքերում։

Թող զարմանալի չթվա, բայց Արմեն Սարգսյանը տեղ-տեղ հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանին։ Վերջինիս երբ Հայաստան բերեցին, ասում էին, դե նոր մարդ է, էս քաղաքական կուսակցություններից հեռու է։ Ընտրությունների ժամանակ հարցրին՝ ՀՀ քաղաքացի ե՞ք, ասաց՝ չգիտեմ, մի հատ պիտի ճշտենք, ճշտեցին, տեղեկանքը ստացան։

Արմեն Սարգսյանին ասում են. ո՞ր երկրի քաղաքացի եք, ասում է՝ դե, ընդհանրապես, ես, ու հատկապես իմ զավակները՝ հոգով, սրտով, փաստաթղթով Բրիտանիայի քաղաքացիներ ենք, բայց այնպես չէ, որ ՀՀ քաղաքացի չեմ, ուղղակի կյանքն է այնպես դասավորվել, հեսա գնամ, տեղեկանքը բերեմ, ինչ մեջը գրած լինի, դրան էլ համաձայն եմ։ Իսկ տեղեկանքում գրած է նույն տեքստը, ինչ՝ 1998 թվականին, Ռոբերտ Քոչարյանի դեպքում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30