01.12.2017 13:32 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեյտինգային

World-պերֆորմանս. ամեն ինչի շուրջ

World-պերֆորմանս. ամեն ինչի շուրջ

Quartz ամսագրի կայքում նյութ է հայտնվել այն մասին, որ Google համակարգը ֆիքսում է Android պլատֆորմի յուրաքանչյուր սմարթֆոնի տեղակայության մասին տվյալները։

Ըստ աղբյուրի, անգամ, եթե օգտատերը հանում է սիմ-քարտը, անջատում է գեոլոկացիայի ֆունկցիան եւ հավելվածներ չի օգտագործում, սմարթֆոնը շարունակում է հավաքել ցանկացած տեղաշարժության մասին տվյալները։ Այս տեղեկատվությունը Android-ը փոխանցում է Google-ին միանգամից այն դեպքում, երբ օգտատերը միանում է համացանցին։ Google ընկերության ներկայացուցիչները հաստատել են այս փաստը. 2017 թվականից Android պլատֆորմով յուրաքանչյուր սմարթֆոն միանում է բջջային կապի հարեւան աշտարակներին եւ իր համակարգում պահպանում է նրանց տվյալները։ Այս տեխնոլոգիան Android-ի մշակողները թեստավորել են մեսենջերներում հաղորդագրությունների առաքումն արագացնելու նպատակով։ Quartz-ը նշել է, որ որոնողական սերվիսի դուրս եկող գովազդը կախված է նրանից, թե որտեղ է գտնվում սմարթֆոնը։ Google-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ մինչեւ այս տարվա նոյեմբերի վերջ նախատեսում են հրաժարվել օգտատերերի գեոդիրքի մասին տվյալների մշտական հավաքագրումից։

Dyson ընկերությունը թողարկել է պուրպուրային կանտավորմամբ Dyson Supersonic վարսահարդարիչները, որոնցից յուրաքանչյուրը վաճառվում է սեւ հարթ պատյանով, որպեսզի սարքը հարմար լինի ճանապարհորդության ժամանակ։ Վարսահարդարիչը Dyson կայքում եւ բրենդի օնլայն խանութներում վաճառվում է 539 դոլարով։ Dyson Supersonic-ը օժտված է V9 շարժիչով, որը ռեակտիվ շարժիչից 10 անգամ ավելի է պտտվում։ Dyson-ի մամլո-ծառայության հայտարարության տվյալներով, այն ավելի արագ է պտտվում, քան «Ֆորմուլա-1»-ի բոլիդը։

Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ամենամյա ցուցակը, որի առաջին հորիզոնականը 2002 թվականից անփոփոխ զբաղեցնում էր Ժիզել Բունդհենը։ Այս տարի առաջին հորիզոնականում է հայտնվել Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջեները. 2016 թվականի հունիսից առայսօր Ջեները 22 մլն դոլար է վաստակել, ինստագրամյան աքաունթի, Kendall+Kylie բրենդի, «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի, Estee Lauder, La Perla եւ adidas բրենդների հետ պայմանագրերի շնորհիվ։ Երկրորդ հորիզոնականում է Ժիզել Բունդհենը. բրազիլացի մոդելի եկամուտը 17,5 մլն դոլար է կազմել։ Եռյակը եզրափակում է պլյուս-սայզ-մոդել եւ Ջոն Լեջենդի կին Քրիսի Թեյգենը՝ մեկ տարվա ընթացքում 13,5 մլն դոլար վաստակելով։ Տասնյակում են հայտնվել Ադրիանա Լիման ($10,5 մլն), Ջիջի Հադիդը ($9,5 մլն), Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին ($9,5 մլն), Կառլի Քլոսը ($9 մլն), Լիու Վենը ($6,5 մլն), Բելլա Հադիդը ($6 մլն) եւ էշլի Գրեմը ($5,5 մլն)։

The Guardian-ը հրապարակել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի եւ նրա ամուսնու՝ Էդինբուրգյան դուքս արքայազն Ֆիլիպի 3 նոր դիմանկարները, որոնք նվիրված են թագավորական զույգի ամուսնության 70-ամյա հոբելյանին։ Նկարահանումը վստահվել է բրիտանացի լուսանկարիչ, Քանյե Ուեսթի, Քոլին Ֆերթի, Բենեդիկտ Քեմբերբեթչի եւ Օրլանդո Բլումի դիմանկարների հեղինակ Մեթ Հոլիոուքին, ով համագործակցում է  Harper’s Bazaar, Dazed, Nylon եւ Rolling Stone ամսագրերի հետ։ Կադրերում 91-ամյա թագուհին եւ 96-ամյա արքայազնը հանդես են եկել պլատինե ֆոնին։ Ֆոնի ընտրությունը պատահական չէ. Մեծ Բրիտանիայում հարսանյաց 70-ամյա հոբելյանն անվանում են «պլատինե»։ Նկարահանումն անցկացվել է Վինձորյան ամրոցի սպիտակ պատկերասրահում։ Եղիսաբեթ II-ը կրել է Angela Kelly բրենդի կրեմագույն զգեստը. այս դիզայների զգեստը թագուհին կրել է նաեւ 10 տարի առաջ, ադամանդե հարսանիքի տոնակատարության ժամանակ։ Զգեստին առկա սուտակներով եւ ադամանդներով բրոշը ամուսնական զույգին 1966 թվականին նվիրել է ոսկերիչ Էնդրյու Գրիման։ Թագուհի Եղիսաբեթ II-ը առաջին միապետն է դարձել, ով 70 տարի ամուսնության մեջ է գտնվում։

Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել է ամենաբարձր կին-կատարողների ամենամյա ռեյտինգը։ Այս տարվա ցուցակը գլխավորել է երգչուհի Բեյոնսեն, ով իր դրամապանակը համալրել է եւս 105 մլն դոլարով. այս գումարը երգչուհին վաստակել է «Lemonade» նոր ալբոմի վաճառքից եւ համերգային տուրից։ Երկրորդ հորիզոնականում է բրիտանացի երգչուհի Ադելը, ով այս տարի 69 մլն դոլար է վաստակել. երգչուհին ավարտել է իր համաշխարհային տուրնեն։ Ռեյտինգի երրորդ հորիզոնականում է քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ում տարվա եկամուտը 44 մլն դոլար է կազմել. անցած տարի երգչուհին ռեյտինգի առաջատարն էր։ Տասնյակում են հայտնվել Սելին Դիոնը ($42 մլն), Ջենիֆեր Լոպեսը ($38 մլն), Դոլի Պարտոնը ($37 մլն), Ռիհաննան ($36 մլն), Բրիթնի Սփիրսը ($34 մլն), Քեթի Փերին ($33 մլն) եւ Բարբարա Սթրեյզանդը ($30 մլն)։

Time ամսագիրը հրապարակել է Best Invention of The Year («Տարվա լավագույն գյուտ») մրցույթի քվեարկության հաղթողների ցուցակը, որում 2017 թվականի կերպարը ձեւավորող 25 նախագծեր են ընդգրկվել։ Ժյուրին մասնակիցներին ընտրել է հարյուրավոր մտահղացումների եւ նոր բրենդների միջից։ Հաղթողների թվում են՝ Jibo անձնական ռոբոտը, eSight 3 կույրերի համար վիրտուալ իրականությամբ ակնոցները, iPhone X-ը, Nike Pro սպորտային հիջաբը եւ երգչուհի Ռիհաննայի Fenty Beauty կոսմետիկ բրենդը։ Ռիհաննայի ընտրությունը Time-ը բացատրել է նրանով, որ երգչուհին մաշկի ցանկացած գույնի համար բյութի-միջոցներ է առաջարկել (տոնային հիմքի 40 երանգներ)։ Առաջին եռյակում են Jibo-ն ($890), eSight 3-ը ($9,995), Halo Top առողջարար պաղպաղակը ($5,99)։ Այնուհետեւ, ցուցակը շարունակում են. Fenty Beauty տոնային հիմքեր ($34), Ember Mug ջերմությունը պահպանող բաժակ ($79,95), Thyssenkrupp MULTI ուղղահայաց եւ հորիզոնական շարժվող վերելակներ, iPhone X սմարթֆոն ($999), Nike Pro Hijab սպորտային հիջաբ ($35), Forward պրոֆիլակտիկ խնամքի վերաբաշխման կլինիկաներ, Adidas Futurecraft 4D արտադրողականության բարձրացմանը նպաստող սպորտային կոշիկներ, Tesla Model 3 էլեկտրաքառ, Willow Pump պորտատիվ կաթակուլ ($480), Nest Secure տնային անվտանգության թեթեւացրած համակարգ ($499), NASA Mars Insight Մարս մոլորակի մակերեւույթից դուրս գտնվող քրաֆթ, Oculus Go վիրտուալ իրականության ինքնուրույն ակնոցներ ($199), Tasty One Top խոհանոցային շոգեխաշ-օգնական ($149), DJI Spark սելֆիներ անող դրոն ($499),  Molekule օդում աղտոտվածությունները կլանող ֆիլտր ($799), Michelin Vision Concept Uber-ադապտացված ոչ օդային անվադողեր, Norton Core սմարթ-տունը պաշտպանող Wi-Fi ռութեր ($279,99), Bempu մանուկների ինքնազգացողությունն ազդանշանող ապարանջան ($28), Nintendo Switch շարժական խաղային կոնսոլ ($299,99), VICIS Zero1 ֆուտբոլային անվտանգության սաղավարտներ, Green Wave 3D Ocean Farm սուպերդիմակայուն կուլտուրաներ, Fidget Spinners ($5,87) սփիներ։

Համացանցում հայտնվել է Teen Vogue ամսագրի վերջին տպագիր համարի շապիկը, որը նախկինում լույս էր տեսնում տարեկան 5 անգամ։ Համարի հրավիրված խմբագիրը Հիլարի Քլինթոնն է՝ «Nevertheless, we resist» («Չնայած ամեն ինչին, մենք դիմադրում ենք») կարգախոսով։ Շապիկին կոլաժ է՝ «Stand Up» («Ոտքի’») կարգախոսներով ամերիկյան մուլտֆիլմային դրոշն է, ծաղիկները եւ մարգարտավզնոցով երիտասարդ Քլինթոնի սեւ-սպիտակ դիմանկարը, որի կողքին նրա ցիտատն է. «Վախը միշտ մեզ հետ է, սակայն մենք, պարզապես, նրա ժամանակը չունենք։ Հիմա չէ»։ Համարը վաճառքում կհայտնվի դեկտեմբերի 5-ին, սակայն Քլինթոնի նամակն արդեն տեղադրվել է ամսագրի կայքում։ Նկարագրության մեջ ասվում է, որ պոլիտիկը Teen Vogue-ի առաջին գագաթնաժողովը Լոս Անջելեսում կանցկացնի դեկտեմբերի 1-ին եւ 2-ին, դերասանուհի Յարա Շահիդիի հետ։ Տոմսերը կարելի է գնել eventbrite.com կայքում՝ 299-549 դոլարով։ Նամակում Քլինթոնը պատմում է, որ Teen Vogue ամսագիր է հրավիրվել Էլեյն Ուելթերոթի կողմից։ Պոլիտիկը համաձայնել է դառնալ խմբագիր, որովհետեւ «Teen Vogue-ը լուրջ է մոտենում թինեյջեր-աղջիկներին եւ  հասկանում է, որ ոճն ու ներքին բովանդակությունը իրար չբացառող բաներ են»։ «Ես սիրում եմ նաեւ դիմահարդարումը մաքրելու իդեալական միջոցի մասին հոդվածներ ընթերցել, ինչպես նաեւ գրասենյակում աշխատելու մասին էսսեներ (ես այս յուրաքանչյուր առիթի համար հստակ դիրքորոշում ունեմ, սակայն մենք դա հետո կքննարկենք)», -ասել է ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածուն։

Frankfurter Allgemeine Zeitung գերմանական քաղաքական թերթի ամենամսյա հավելվածում հայտնվել է Կառլ Լագերֆելդի նոր սքեթչը։ Այս անգամ դիզայները սեռական ոտնձգությունների մեջ մեղադրված պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի դիմագծերով խոզ է պատկերել՝ «Դուք գիտե՞ք Շվայնշթեյնին»։ «Schwein» գերմաներեն նշանակում է «խոզ»։ «Ինձ այս մարդը երբեք դուր չի եկել», նկարը մեկնաբանել է Լագերֆելդը։ WWD-ն դիզայների հեգնական նկարներն արդեն միավորել է մի առանձին ժանրի եւ դրանք «Կառլիկատուրաներ» է անվանել։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30