29.04.2012 03:23 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Պայքար հանուն արդարության. հանդիպում Մեղրիում

Երեկ Մեղրիում տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը հարյուրավոր մեղրեցիների հետ հանդիպմանը խոսել է տեղացիների ծանր սոցիալական պայմաններից։

Հարությունյանն առաջարկել է Սերժ Սարգսյանին գալ եւ մի քանի օր ապրել Մեղրիում, որտեղ պարենային ապրանքների գները 20 տոկոսով թանկ են, քան Երեւանում։ Նա նաեւ նշել է, որ Մեղրիի ոստիկաններն, ի տարբերություն քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչների, իրենց պահել են օրենքի շրջանակներում եւ չեն արգելել մարդկանց գալ հանրահավաքի։ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էլ անդրադարձել է այն հանգամանքին, որ Գրիգոր Հարությունյանը Կոնգրեսի համամասնական ցուցակի վերջին համարն է։ Պարոն Դեմիրճյանն ասել է, որ չնայած ինքը անձամբ ափսոսում է դրա համար, սակայն դա Հարությունյանի անձնական որոշումն է եղել։ Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ Գրիգոր Հարությունյանն իր այդ որոշմամբ ցանկացել է ցույց տալ, որ ընդդիմության պայքարը ոչ թե մանդատների համար է, այլ պայքար է հանուն արդարության։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30