30.06.2012 03:04
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Անբարոյականության գովազդ

Մամուլի տեղեկությունների համաձայն, «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից չորս օր անց` հունիսի 21-ին, մի խումբ բժիշկներ հավաքվել են «Հարսնաքարում», նշել բուժաշխատողների տոնը ու մի լավ քեֆ արել։

«ՉԻ» - Օրենքն, իհարկե, բժիշկներին չի արգելում իրենց մասնագիտական տոնը նշել ցանկացած ռեստորանում, այդ թվում` նաեւ «Հարսնաքարում», այնպես որ` օրենքի տեսանկյունից բժիշկները ոչ մի դատապարտելի բան չեն արել։ Բայց մեր մեջ ասած` օրենքով միասեռականությունը նույնպես արգելված չէ, իսկ իրենց գործընկերոջը ծեծելով մահվան դուռը հասցրածների ձեռքից հաց ուտելը, համաձայնվեք, «բազմազանության երթից» բեթար է։ Մի խոսքով` սա այն եզակի դեպքերից է, երբ մեզ մնում է միայն ափսոսալ, որ «Հարսնաքարի» անձնակազմը մնացել է կոռեկտության շրջանակներում եւ ձեռքերին ազատություն չի տվել։ Կամ էլ` իրականում նման բան չի եղել, պարզապես այդ ռեստորանի ղեկավարությունն է նման լուրեր տարածել` ցույց տալու համար, թե իրենց այցելուները երբեմն նաեւ սաղ-սալամաթ են մնում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31