11.05.2018 06:46 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Քոչարյանի վախը

«ՉԻ» տեղեկություններով` այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խուճապային տրամադրության մեջ է։ Նա տագնապում է անգամ այն մտքից, որ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կարող է քննարկման դնել Մարտի 1-ի իրադարձությունները, բացահայտել եւ պատժել մեղավորներին։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Քոչարյանը որոնում է այնպիսի մեկին, որը կարող է պայմանավորվել Փաշինյանի հետ Մարտի 1-ի հետ կապված։ Պայմանն այսպիսին է` չանդրադառնալ 2008-ին կատարված իրադարձություններին կամ անդրադառնալու դեպքում վերապահումով մոտենալ իր գործոնին` շրջանցելով իր անձի հետ կապված դրվագները։

Հիշեցնենք, որ  Ռոբերտ Քոչարյանը HTB հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում` մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, ասել էր. «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ։ Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին։ Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն եւ ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ, սա լիովին այլ ծայրահեղություն է»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30