10.12.2011 22:13 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր

Կճոյանը մեկ միլիոն ԱՄՆ դոլա՞ր է պահանջել իր սանիկի միջոցով` ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի ցուցումով. Պետական ռեկետ

«ՉԻ»-ն շարունակում է ներկայացնել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի եւ նրա սանիկի` «Jose» անունով ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանի մասին ուշագրավ հրապարակումները։

Որքան խորամուխ ենք լինում այս պատմության մեջ, այնքան հետաքրքիր ու բազմաշերտ են դառնում այս մարդկանց գործունեության ոլորտները։  Ռուսաստանի Դաշնության «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանն այս անգամ իր նամակում պատմում է, թե այս մարդիկ` Կճոյանն ու Ավետիսյանը, ինչպիսի ֆինանսական սխեմաներ են գծագրել, որպեսզի միլիոններ աշխատեն խաբեության եւ Հայաստանի Հանրապետության հեղինակությունը խայտառակելու գնով։ Ի դեպ` այդ ճանապարհին նրանք չեն զլացել  օգտագործել Սերժ Սարգսյանի անունը։ Իսկ դա նրանք արել են ներկայումս ՀՀ վարչապետ, այն ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի միջոցով։ Հենց նրա ցուցումով է Կճոյանն ուղղակի բանակցությունների մեջ մտել բանկիրների հետ` նրանց գործունեության համար պահանջելով տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար։ Բազմաթիվ հանդիպումներ են կայացել, որտեղ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին ներկայացրել են Կճոյանն ու նրա սանիկը։ Ահա թե ինչու է Սարգսյանն այդքան շռայլ գտնվել եւ իր հոգեւորական եղբորը, որի հետ եկեղեցում կողք կողքի աղոթում են վերին բարձրյալին, անվանական զենք նվիրել։  Մհեր Ավետիսյանը, ինչպես տեղեկացրել էինք, հինգ, ապա տասներկու միլիոն ԱՄՆ դոլար է «քցել». նա այդ գումարները մինչեւ այսօր պարտք է։ Հարուցված քրեական գործը փակուղում է, իսկ մենք շարունակում ենք նոր մանրամասներ ներկայացնել Մհեր Ավետիսյան-Նավասարդ Կճոյան-Տիգրան Սարգսյան եռյակից։ Պատմություն, որի հիմքում էլի միլիոններն են, ու էլի միլիոններ լափելու մարդկանց անհագ ցանկությունը` դրանից բխող բարոյական եւ հոգեւոր բոլոր նորմերն անցնող դրդապատճառներով։

2008 թվականի մայիսի վերջին հունիսի սկզբին Արարատյան թեմի առաջնորդ, եպիսկոպոս Նավասարդ Կճոյանի  սանիկը` «Jose» ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանը, հանդիպում է կազմակերպում ղազախական ԲՏԱ բանկի կառավարումն իրականացնողի ներկայացուցիչ Ռոման Սոլոդչենկոյի եւ Նավասարդ Կճոյանի միջեւ։ Ի դեպ` այդ ժամանակ ԲՏԱ բանկը իր մեծությամբ երրորդն էր ԱՊՀ տարածքում, որի ակտիվները գերազանցում էին երեսուն միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այս մասին կարդում ենք Գեորգի Իոսիֆյանի հերթական նամակում։ Ի դեպ` նույն բանը նա առավել մանրամասն մեզ պատմել է հեռախոսազրույցում։ Վերջինս գրում եւ խոսում է ռուսերեն, ուստի նրա նամակը կվերապատմենք թարգամանաբար` հրապարակման վերջում առանձին կտորներ մեջբերելով բնօրինակից։

 Բանկի ներկայացուցչի եւ Կճոյանի միջեւ հանդիպումը կազմակերպվում է այն բանի համար, որպեսզի Կճոյանը հաստատի այն տեղեկությունը, համաձայն որի` ՀՀ Կենտրոնական բանկը, որի ղեկավարն այն ժամանակ ներկայիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, իբր պահանջում է ԲՏԱ բանկի հայաստանյան մասնաճյուղից տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար` իբրեւ վճար ՀՀ Կենտրոնական բանկի լոյալության դիմաց։  Կճոյանն ասում է, թե այդ գումարը գնալու է Սերժ Սարգսյանի նախագահական ընտրությունների նախընտրական ֆոնդին։

Լոյալության դիմաց վարձավճար տալու մասին տեղեկությունը հաղորդվել է  նաեւ Գեորգի Իոսիֆյանին` «ՉԻ» նամակագրին, ինչպես նաեւ բանկի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ, հայաստանյան ԲՏԱ-ի մասնաճյուղի տնօրեն Ռասուլ Կոսանովին եւ Մհեր Ավետիսյանին։ Ի դեպ` ներկայումս Կոսանովը  «հոպՐոՈվՍ ՀՏրրՌՌ». բանկում բարձր պաշտոն է զբաղեցնում։

«Այս հանդիպման նախաձեռնողը Մհերն էր. սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մհերին, ինչպես նաեւ Ռասուլ Կոսանովին ես ասացի, որ տարեկան  մեկ միլիոն ԱՄՆ դոլարի պահանջը «աֆյորա» է, եւ բացի այդ, ոչ Կենտրոնական բանկը, ոչ էլ Սերժ Սարգսյանին մոտ կանգնած այլ ստրուկտուրա ԲՏԱ բանկից որեւէ գումար չի պահանջել», ասաց Իոսիֆյանը։ Վերջինս մանրամասնելով իրավիճակը` իր նամակում առանձնացնում է մի քանի կետեր, որոնց վրա հրավիրում է մեր ուշադրությունը։ Եվ այսպես` մեջբերենք Իոսիֆյանի նամակի ամենաուշագրավ կետերը։

1. Аветисян Мгер организовал встречу между Председателем Правления БТА Банка Казахстана (в 2008 году третий по величине банк СНГ с активами свыше 30 миллиардов долларов США) Романом Солодченко и Кчояном Навасардом для того, чтобы Навасард подтвердил что ЦБ Армении председателем которого тогда был Тигран Саркисян якобы требует платы в $1 миллиона в год от Армянского БТА Банка (дочка Казахстанского БТА Банка), как плату за лояльность. Деньги с его слов должны были пойти на предвыборную компанию президента Саркисяна. Данная информация о плате за лояльность была передана мне и директору совета директоров БТА Армении Константину Колпакову Расулом Касановым и Мгером Аветисяном.. Константин Колпаков в настоящее время является Начальником Правового Управления

 2. Эта встреча была инициирована Мгером после того, как ему и Расулу Косанову мной было заявлено, что плата в $1 миллион долларов это афера и ни ЦБ ни структуры приближенные к Сержу Саркисяну никаких денег от банка не требовали.

3. Во время встречи Романа Солодченко с Кчояном Н,, последний поняв что дело принимает серьезный оборот ограничился только тем, что сказал что он готов за данную сумму оказывать поддержку банку используя свои связи в ЦБ Армении и международных финансовых институтах и помочь БТА Армении снять ограничения наложенные на работу банка со стороны ЦБ, а так же получить международное финансирование.

4. Роман Солодченко вежливо отказался, сказав что БТА Казахстана в лице Иосифьяна Георгия имеет прямой выход на рынки капитала и у него нет проблем привлекать миллиарды долларов, в связи с чем услуги Кчояна Навасарда Армянскому БТА Бану не понадобятся.

(О данной встрече Роман Солодченко доложил на Правлении БТА Банка Казахстана)

На этом встреча закончилась, а я вышел с предложением уволить Расула Косанова за действия наносящие ущерб БТА Армении, что и было сделано.

5.  Если Мгер попытается отрицать сказанное и начнет выдвигать какие нибудь глупые и абсурдные доводы предложите ему официально пройти тест на Детекторе Лжи - эта практика широко применяется в мировой и Российской практике. Я готов привести лучших международных экспертов из России и США которые дадут заключение о честности Мгера Аветисяна и его действиях.

Շարունակելի։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31