23.07.2012 13:07 Մ. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Չին մաչին

Դ ո բ ր ի

Դ ո բ ր ի։ Բարի։ Դ ո բ ր ի։ Բարի։ Հնչում է ՍՍ-ի շրջակայքից, հնչում է ՌՔ-ի շրջակայքից։ Մարտի 1-ի երեկվա լեգալիզացնող ՎՕ-ն է դոբրի ուղերձներ տալիս դեպի ժողովրդավարություն, արդար ընտրություններ, մարդասիրական... ՍՍ-ՌՔ դաշտի փիառչիներն են մի ձեռքով իրար քլնգում, մյուսով բարի խոսքեր են ասում ու բարի մնալու ուղերձներ տալիս։

Մոտավորապես «Արա-ն դու էս ապէ ջան»  կարգի։ Կոնգրեսի դաշտի եւ ՍՍ-ի դաշտի ինտերնետականներից բույլ-բույլ խմբվում ու միասին մարգագետիններով զբոսնում են։ Հայհոյում-զբոսնում-հայհոյում-զբոսնում։ ԱՅՆՔԱՆ, այնքան դոբրի է։ ԱՅՆՔԱՆ մարդավարի...

 Վահե Ավետյանի սպանության թեման, Նենեցի թեման, ԱԺ թեման, Պալաչի թեման, «Դի-Այ-ՈՒայ» տրաքած ակումբի ու մոռացված ԱԺ ընտրությունների թեման, ՌՔ-ի թեման թարմ հնացածության են այս պահին, իջեւաններում մի տեղ՝ Արտակ Նազարյանի սպանության դատը ակտուալ չէ այլեւս ԴՈԲՐԻ ՄԱՐԳԱԳԵՏՆԱԿԱՆՆԵՐԻ համար, մնում է պարզել, արդյոք ակտուալ կերպով ուտելի են մարգագետնի սիզամարգի խոտիկները եւ արդյոք լուծ չի առաջանա։ Մնում է պարզել զբոսնողների օպտիմալ գլխաքանակը, որ մարգագետնում այդ սիզամարգը որոճալու արդյունքում կռվշտուկներ ու պոզահարումներ տեղի չունենան։Մնում է պարզել, թե արդյո՞ք պոզահարող խոտակերի մորթու տակից փայլող ժանիքը բորենո՞ւ, շնագայլի՞, աղվեսի՞, թե՞ անաղուհաց քրդի շան կլինի հաջորդ անգամ...

Հիմա դոբրիով նոր դոբրի թեմա են շրջանառում ՍՍ-ի հաստիքային փիառչիները՝ Ղարաբաղի դոբրի ընտրությունների թեման, թե ահա, տեսեք, մոդել ունենք՝ սիրուն, արդար, անկախ, անշառ, յոթանասունքանի տոկոս ձայնով անցել է նախագահը ԼՂՀ նորընտիր, մնացածը ձեռք են սեղմել, բոլորը ողջագուրվել են, «վսե սվաբոդնի, վսեմ սպասիբո՞»։

Դոբրիով, անկեղծ եմ ասում, ես էլ ուրախ եմ։ Շատ եմ ուրախ։ Միայն թե շատ լավ գիտեմ տեղի ունեցողը։ Միայն թե շատ վաղուց ու շատ լավ գիտեմ անցուդարձը։ ՈՒ եթե ՌՔ-ՍՍ պատուհասից, հենց ղարաբաղցիների դառնավուն կատակով, ազատեցինք իրենց, հարվածը «մեզ վրա վերցնելով», ու եթե պայմանականորեն ընդունենք, որ այդ պատուհասը վատթարագույնն էր եղածից ու գերադրականը վատթարագույնի, ապա մի՞թե միջավայր է փոխվել այս տարիների ընթացքում դեպի դրականը։ ՈՉ։ ՈՉ ԵՐԲԵՔ։

Հակված եմ համարելու ու պնդում եմ, որ մոդելը որեւէ կերպ նմանակելի չէ։ Մինչդեռ «դոբրի կոնցեպտ»-ի հրահանգ ստացած «ՍՍ փիառչիները» հենց սա են քարոզում, որովհետեւ մեր հասարակության ընթացող դեգրադացիան մեզ հենց «այդտեղ» է տանում։ Այլ պատճառներով, այլ հագամանքներով, բայց հանրության գավառականացումը մեզ իջեցնելու, տեղայնացնելու, պրիմիտիվացնելու է այն աստիճանի, որ դառնանք Ղարաբաղի տնազը։ Ընդսմին՝ Ղարաբաղին, նույն այդ հանգամանքները թույլ չեն տալու հանրային գիտակցության, քաղաքացիականության, հեռանկարի ու զարգացման որեւէ հեռանկար տեսնել, եթե իրենց աչքի առաջ այս Հայաստանն է։

Հրաշալի փաստ է, փաստարկ է անկաշառությունը ղարաբաղցի քաղաքացու եւ ընտրողի։ Հրաշալի ցուցանիշ է։ Հրաշալի, օրինակելի պահվածք ու վարքագիծ, բայց... հայտարարությամբ, բազմակի իրազեկմամբ մասնագետների են ընտանիքով հրավիրում աշխատելու եւ ապրելու, բարեգործական միջոցներով բնակելի բարձրորակ, հարմարավետ  նոր գյուղեր ունեն կառուցած ու... դատարկ։ ՈՒ մասնագետից, ԵԿԱԾ մասնագետից կաշառք են ուզում՝ ՏԱՆ ԳԻՆԸ, այդ տուն, դատարկ տունը նրան ու ընտանիքին տրամադրելու համար։ Բայց օլիգարխիկ առանձնատներ այնտեղ էլ կան, բայց...

Յուրահատուկ ձեւով արատն ու կոռուպցիան այնտեղ խորը նստած են ու օրինակելի հասարակությունը այնուամենայնիվ այլ ուղղությամբ է պետք փնտրել։

Այս մի դոբրի-ի պատճառն էլ հայտնի դարձավ՝ առաջին ատյանի դատարանը դատապարտել է  «խուլիգանություն» եւ այլ վատ բաներ արած ՀԱԿ երիտասարդներին եւ փորձ է անելու «նստեցնել» նրանցից դեռ «չնստածներին»։ Դոբրի-ով շեղումը լավ են մտածել էլի բորենիներս։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30