«Կարծում եմ` բոլորի համար էլ պարզ է, որ Սիրիայում բռնություններն ավելանում են, եւ իրավիճակն ավելի է սրվում։ Մենք դեռեւս հաջողության չենք հասել։ Մենք գիտակցում ենք, որ պետք է ավելին անել, ուստի Քոֆի Անանի ծրագիրը վերջին շանսն է»,- մասնավորապես ասել է նա։
Քլինթոնը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցում Իրանի հետ համագործակցություն չի պատկերացնում, քանի որ դեմ է Բաշար Ասադին սատարողներին։
Դավութօղլուն, իր հերթին, ասել է, որ Սիրիայում արյունահեղությունը պետք է դադարեցվի` նշելով, սակայն, որ Անանի ծրագիրը հաջողություն չի գրանցել։ «Ասադի իշխանությունը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը։ Մենք շարունակելու ենք այս հարցի շուրջ բանակցել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է թուրք նախարարը։