03.06.2012 04:21 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բա մե՞նք

Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքը ձեր գլխին

Թերեւս երբեք «BBC»-ի YouTube-յան ալիքն այդքան դիտում չէր ունեցել հայկական ինտերնետասեր հասարակության կողմից, որքան վերջին մեկ շաբաթվա ընթացքում։

Բանն այն է, որ բրիտանական հայտնի հեռուստաալիքը«Եվրատեսիլ»-ից առաջԲաքվում փոքրիկ ֆիլմ էր նկարահանել «Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքը (Ադրբեջան)» վերնագրով, որտեղմասնավորապես խոսվում էր Ադրբեջանում իշխող ռեժիմի, մրցույթի, նախապատրաստական աշխատանքների գաղտնիքների եւ հայաստանյան մասնակցության«հրաժարականի», ինչպես նաեւ Հայաստանի մասնակիցների օգտին տարբեր տարիների քվեարկողների հանդեպբռնության մասին։

Հետաքրքիրն այն է, որ Եվրատեսիլը կայացավ, գտավ իր հաղթողին, բայց հայկական ԶԼՄ-ները դեռ շարունակում են իրենց վերլուծությունն անել այս թեմայի շուրջ։ Բնականաբար, Ադրբեջանի մասին պատմող հեռուստաբացիկներից մեկում Ղարաբաղը եւ Շուշին որպես իրենց տարածքը ներկայացնելը, թեկուզ շատ կարճ, այնուամենայնիվ անընդունելի է, սակայն ողողել ողջ ինտերնետը ադրբեջանական իշխող ռեժիմի մասին նյութերով` անհեթեթություն է, քանզի անհասկանալի բան է ստացվում, երբ մի ժողովուրդ նման քննադատությամբ է հանդես գալիս` ոչ պակաս ռեժիմի մեջ գտնվելով։ Երեւի մտածում են, որ BBC-ի տեսախցիկը մեզ մոտ չի հասնի, եւ մի օր մենք կարող ենք նույն դերում հայտնվել։

Այս տարվա «Եվրատեսիլի» հանդեպ հայտարարած Հայաստանի բոյկոտը կարծես լուռ էր, սակայն մինչ եզրափակիչ փուլը, երեւի «Հ1»-ը, հետեւելով այնուամենայնիվ հեռուստադիտողների զգալի զանգվածի մեծ հետաքրքրությանը եւ բուքմեյքերական կազմակերպություններում ներդրած «ավանդի» համընդհանուր վիճակագրությանը, այնուամենայնիվ առաջնահերթ «ռեյտինգի» մասին մտածելով, որոշեց եզրափակիչ փուլի ցուցադրությամբ խփել արբանյակային հեռարձակողների գործին։ Այդ օրվա ուղիղ եթերում հնչած մեկնաբանողների մեկնաբանությունները թերեւս ամենասպասված, բայց ամենանեյտրալն էին։ Սակայն ինտերնետում մրցույթի «քիքսերը» քննադատող «փոստերն» իրար էին հաջորդում վայրկենական արագությամբ։ Անճաշակության պիտակով պսակվեցին Բաքվի ժամանակակից սնկերի պես աճող ճոխ եւ կրեատիվ բոլոր շինությունները, նորակառույց դահլիճը, մրցույթի բեմը, անգամ հանդիսատեսը։ Սա դեռ այն չնչին մասն է այն բանի մասին, թե ինչ են գրում ինտերնետում էլեկտրոնային լրատվամիջոցներն ու անհատական բլոգերները, իրենց շուրջը համախմբելով «այո», «ճիշտ է» եւ «համաձայն եմ» բովանդակության մեկնաբանություններով կարդացողների։ Մի պահ կարելի է սեղմել «պաուզա» կոճակը եւ մտածել. «բա որ մի օր էլ մեզ մոտ անցկացվի, ինչով ծածկելու եւ զարմացնելու կունենանք մե՞նք»։ Թվում է «պաուզան» երկար սեղմած կմնա, եւ այդ նույն կայքերն ու բլոգերը նույն քննադատական հաճախականությամբ, արդեն մեզ մոտ, կողողեն ողջ ինտերնետային տիրույթը։ Սիրելի հանդիսատես, «մանրից» սկսիր մաքրել քաղաքը, վերանորոգել այն պատմական հուշարձաններն ու քիչ մնացած տեսարանները, որոնցով հնարավոր կլինի խաբել ուրիշի աչքը։ Կամաց-կամաց սկսիր քաղաքավարի «քցել» տուրիստին եւ ձեռ չառնել նրա ով կամ ինչ լինելը, եւ այնքան պատկերացմանդ զոռ տուր, որ կարողանաս քո կրեատիվ մտքերով «շշել» կողքինիդ, որովհետեւ վաղը մի տենց «Եվրատեսիլ» կարող է գլխիդ գալ։ Նայեք` «տակը չմնաք»։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31