22.10.2013 17:44 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Զուգահեռ

ԱՎԾ-ի ու Ալիեւի հաշվետվությունները

Երեկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում 2013 թվականի հունվար - սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության որոշ նախնական տվյալներ։

Տնտեսական ակտիվության սեպտեմբերի աճը հիմնականում պայմանավորված է եղել շինարարության հատվածի` 36.6 %, գյուղատնտեսության ոլորտի` 29.4%, ինչպես նաեւ առեւտրի ոլորտի` 7.3% եւ արդյունաբերական հատվածի` 6.9 % աճով։

ԱՎԾ-ի նախնական տվյալներով, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո-ին, բացարձակ արտահայտությամբ առեւտրի ծավալը հունվար - սեպտեմբերին կազմել է 1.546 տրլն դրամ ($ 3.8 մլրդ, տարեկան աճը` 2.1%), իսկ միայն սեպտեմբերին` 212.4 մլրդ դրամ ($ 520.3 մլն)։ Արդյունաբերական արտադրության ծավալը հունվար - սեպտեմբերին կազմել է 874.6 մլրդ դրամ ($ 2.1 մլրդ, տարեկան աճը` 7%), իսկ միայն սեպտեմբերին` 110.5 մլրդ դրամ ($ 270.7 մլն)։ Արդյունաբերական արտարության գների ինդեքսը սեպտեմբերին աճել է 3.3%, իսկ  հունվար - սեպտեմբերին (տարեկան կտրվածքով)` 4,8 %։ Բնակչության մատուցվող ծառայությունների ծավալը 2013 թվականի հունվար - սեպտեմբերին 2012 թվականի հունվար - սեպտեմբերի համեմատ աճել է 2,8%, կազմելով 740.8 մլրդ դրամ ($ 1.8 մլրդ ), իսկ միայն սեպտեմբերին աճել է 2,7 %, մինչեւ 89.1 մլրդ դրամ դրամ ($ 218.2 )։ Գյուղատնտեսական արտադրության ծավալը հունվար - սեպտեմբերին կազմել է 663.4 մլրդ դրամ ($ 1.6 մլրդ, տարեկան աճը` 5.5%), իսկ միայն սեպտեմբերին` 196.3 մլրդ դրամ ($ 481 մլն)։

Ըստ վիճակագիրների, ամենամեծ տարեկան անկումը (2012-ի հունվար - սեպտեմբերը 2013-ի հունվար - սեպտեմբերի համեմատ) գրանցվել է շինարարության ոլորտում` 9,2 %, մինչեւ 245 մլրդ դրամ ($ 596 մլն), իսկ միայն սեպտեմբերին ծավալները շինարարության ոլորտում աճել են 51 մլրդ դրամով ($ 124.9 մլն )։ Տարեկան անկումով երկրորդ տեղում է էներգետիկան` 4.1 %, մինչեւ 5703.9 մլն կՎտժ, իսկ միայն սեպտեմբերին անկումը կազմել է 7.6 %, մինչեւ 571 մլն կՎտժ։

Միեւնույն ժամանակ, արտաքին առեւտրի շրջանառությունը հունվար - սեպտեմբեր ամիսներին կազմել է 1.7 տրլն.դրամ ($ 4.2 մլրդ), տարեկան աճը` 4.5 %, միայն սեպտեմբերին` 209.5 մլրդ դրամ ($ 513.1 մլն), ամսական աճը 10%։ Դրա կառուցվածքում արտահանման տարեկան ծավալը կազմել է 10.6 %, մինչեւ 447.3 մլրդ դրամ ($ 1.1 աճ մլն), սեպտեմբերի աճը` 7.6 %, մինչեւ 55.7 մլրդ դրամ ($ 136.4 մլն), իսկ ներմուծման տարեկան աճը կազմել է 2.5 %, մինչեւ 1.3 տրլն.դրամ ($ 3.1 մլրդ), սեպտեմբերի աճը կազմել է 10.9 %, մինչեւ 153,8 մլրդ դրամ ( $ 376.7 մլն)։

ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2013 թվականի հունվար - սեպտեմբեր ամիսներին կազմել է 411.01 դրամ/ $ 1, իսկ միայն սեպտեմբերին` 408.18 դրամ / $ 1։

Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ 2014թ. Ադրբեջանի պետական բյուջեից պաշտպանական ոլորտին կհատկացվի 1 637 362 284 մանաթ կամ 2 մլրդ դոլար։ 2013թ. ռազմական ոլորտին բյուջեից հատկացվել է  1 528 582 583 մանաթ, այսինքն Ադրբեջանի ռազմական ծախսերը մեծացել են մոտ 109 միլիոն մանաթով։ Նշենք նաեւ, որ մեկ մանաթի փոխարժեքը մոտավորապես մեկ եվրո է։

2014թ. 1 512 351 557 մանաթ կամ 1,84 մլրդ դոլար կհատկացվի պաշտպանությանը, 106 318 488 մանաթ՝ ազգային անվտանգությանը, եւ 2 758 805 մանաթ կհատկացվի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ուսումնասիրությունների համար, եւս 2 933 434 մանաթ կհատկացվի պաշտպանական նշանակության այլ ոլորտների համար։

Իհարկե, բերված թվերն ու վիճակագրությունը դեռ ոչինչ չեն նշանակում, սակայն երեկ երդման արարողության ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ շարունակելու է Հայաստանին տարածաշրջանային գործընթացներից մեկուսացնելու քաղաքականությունը։

«Մենք շարունակելու ենք Հայաստանին մեկուսացման մեջ պահել։ Մենք պետք է մեր քաղաքական, տարածաշրջանային եւ տնտեսական նախաձեռնություններով ավելի ուժեղ ճնշում գործադրենք։

Մենք պետք է ձգտենք նրան, որ Հայաստանի տնտեսությունը ավելի ծանր վիճակում հայտնվի, որ բնակչության նվազեցումը շարունակվի ավելի բարձր տեմպերով։ Այսպիսով, մենք պետք է ապահովենք հակամարտության կարգավորման համար բոլոր անհրաժեշտ պայմանները»,- հայտարարել է Ալիեւը։

Կարելի է վստահ լինել, որ այսօր մեր «ռազմահայրենասիրական» ուժերը մի ձեռքով միահամուռ, համապատասխան որակումներով «տեղը կդնեն» հարեւան երկրի ղեկավարին, մյուս ձեռքով Ռուսաստանի ղեկավարին հերթական «լալահառաչ» նամակը կգրեն։ Ափսոս, որ այս ամենը ԱՎԾ-ն չի կարող ներկայացնել վիճակագրության տեսքով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31