26.05.2017 05:21 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. էթիկական կոսմետիկայի 6 արդյունավետ բրենդ

Բյութի-բառարան. էթիկական կոսմետիկայի 6 արդյունավետ բրենդ

Մեր օրերում որեւէ մեկին դժվար է զարմացնել բուսական էքստրակտներով էթիկական կոսմետիկայով։ Այլ բան են խոտաբույսերը, որոնք աճեցվել են սեփական այգում կամ շամպունի սրվակում։ Բոլոր փաստարկները խոսում են հօգուտ բնական կոսմետիկայի։ Ներկայացնում ենք ժամանակակից աշխարհի ամենապահանջված էթիկական կոսմետիկայի բրենդները։

NAIRIAN։ Մաթեմատիկոս Արա Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Անահիտը, Սիլիկոնային հովտում 20 տարի աշխատել են որպես ծրագրավորողներ, այնուհետեւ վերադարձել են Հայաստան։ Արագյուղում նրանք սեփական ֆերմա են կառուցել, որտեղ եղեսպակ, թարխուն եւ մելիսա են աճեցնում։ Սեփական լաբորատորիայում բույսերից ստացած յուղերն ու էքստրակտները դառնում են Nairian միջոցների մաս։ Հայկական առաջին բյութի-բրենդը հայտնվել է 2 տարի առաջ եւ որեւէ կապ չունի հուշանվերային արտադրանքի հետ։ Այստեղ կիրառվում են միայն ձեռքի աշխատանքը, գիտական հետազոտությունները, բուրաթերապիայի սկզբունքները, առանց պարաբենների, արհեստական օծանելիքների եւ ներկերի բնական բաղադրությունները։

Բացի այդ, Nairian-ը աշխատատեղեր է ստեղծել, ընկերությունում 2 համր աշխատակից կա։ Թիմի ամենակարեւոր մասը քիմիկոսները, բուսաբաններն ու կոսմետոլոգներն են, ովքեր հետեւում են, որպեսզի բոլոր միջոցներն աշխատեն։ Այժմ Nairian-ի ընտրանու մեջ վարսերի եւ դեմքի խնամքի համար ավելի քան 40 անուն միջոցներ կան. մաշկի տարբեր տեսակների համար` 4 տեսակի խոնավացնող քսուքներ, CC-քսուք, 9 տեսակ օճառ, դեմքի համար բալզամ։ Միջոցներն ունեն նուրբ ծաղկային, մրգային եւ խոտաբույսերի բույր։ Արտադրանքը վաճառվում է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում։

DR. HAUSCHKA։ Գերմանացի քիմիկոս Ռուդոլֆ Հաուշկան անցած դարի 30-ականներին իր գործը սկսել է առանց սպիրտի դեղամիջոցների արտադրությամբ։ 1967 թվականին Հաուշկան, էմուլգատորների փոխարեն, եթերային յուղերով քսուքներ է թողարկել։ Ֆորմուլաները մշակվել են ավստրիացի բժիշկ, Dr. Hauschka բրենդի առաջին կոսմետոլոգի` Էլիզաբեթ Զիգմունդտի հետ համատեղ։ Հիմա, զգայուն մաշկի համար Rose Day Cream քսուքը Ջենիֆեր Էնիսթոնի եւ Ջենիֆեր Լոուրենսի ֆավորիտն է։ 1999 թվականին ընկերությունը թողարկել է բնական դեկորատիվ կոսմետիկայի շարք, իսկ այս տարի ամբողջությամբ թարմացրել է դիզայնն ու բաղադրությունը։ Dr. Hauschka-ի դիմահարդարումը բնական կոմպոնենտներ են, որոնք գնվում են արդար առեւտրի պայմաններում կամ առանց պեստիցիդների եւ քիմիական պարարտանյութերի սեփական այգում աճեցված դեղաբույսերից։ Իր արտադրամասերում եւ գրասենյակում բրենդն օգտագործում է էկոլոգիական էլեկտրաեներգիա եւ անձրեւաջուր, աշխատակիցներին հեծանիվներ եւ էկոլոգիապես մաքուր սնունդ է տրամադրում։

O’RIGHT։ Սթիվեն Կոն O'right բրենդը հիմնել է 2002 թվականին, երբ էկո-թրենդը նոր-նոր էր պոպուլյար դառնում։ Բրենդի անվանումը համահունչ է անգլիական all right-ին, «ամեն ինչ կարգին է»։ Հենց այս ամենի մեջ է բրենդի փիլիսոփայությունը. ճիշտ վարվել մարդու եւ բնության հանդեպ։ Ապրանքանիշը այնքանով է «կանաչ», որքանով հնարավոր է։ Ողջ արտադրանքն արտադրվում է Թայվանում աշխարհի ժամանակակից եւ էկոլոգիական գործարաններից մեկում, որն ամբողջությամբ աշխատում է արեւի եւ քամու էներգիայով։ Բաղադրության մեջ խտանյութերի բացակայության շնորհիվ, շամպունների արտադրությունը թույլ է տալիս մինչեւ 30% ջուր տնտեսել։ USDA Organic եւ EcoCert սերտիֆիկատները երաշխավորում են, որ բուսական բաղադրիչների աճեցման ընթացքում, ամենաքիչը 3 տարվա ընթացքում քիմիական պարարտանյութեր չեն օգտագործվում, իսկ արտադրանքն ազատ է արհեստական եւ կենդանական բաղադրիչներից։ O’right-ում միայն այն մատակարարողների թուղթն ու կարտոնն են օգտագործում, որոնք զբաղվում են անտառների վերագործարկմամբ։ Միջոցների վրա առկա բոլոր գրություններն ու պիտակները կատարված են սոյայի թանաքով, իսկ կափարիչները ձեռքով պատրաստված են բամբուկից։ Տուփն ամբողջովին բիոլուծվող է, իսկ Tree in the Bottle շամպունի շշի մեջ կարելի է ծառ աճեցնել. սրվակի խորքում ակացիայի սերմեր են թաքցրած։ Բրենդի ընտրանին լի է վարսերի սթայլինգի եւ խնամքի միջոցներով՝ կանաչ թեյի, գոջիի հատապտուղների, կամելիայի օրգանական էքստրակտներով։

AYURVEDA APOTHECARY։ Բրենդն առաջարկում է ճանապարհորդել ներաշխարհով։ Ապրանքանիշի հիմնադիր Թամարա Ջոնսը շրջել է աշխարհով մեկ. ավստրալացի հիփի-վեգան ծնողների դուստրը 10 տարի ապրել է Բալիում, դիջիթալ-տեխնոլոգիաներով է զբաղվել Նյու Յորքում, MBA-ով՝ Բարսելոնայում, եղել է Հնդկաստանի աշրամում, յոգա է դասավանդել։ Ayurveda Apothecary-ից բացի, Ջոնսը նաեւ Լոս Անջելեսում, Սիեթլում ու Վաշինգթոնում Yoke intuitive Wellness սեփական վելնես-կենտրոններ ունի։ Ayurveda Apothecary-ը պարֆումերային յուղեր է արտադրում՝ յոգայի եւ այուրվեդայի սկզբունքների վրա հենվելով։ Մարմինը, միտքն ու ոգին միավորում են դոշերը՝ կենսական ուժեր, որոնք ստեղծվում են եթերի, օդի, ջրերի, կրակի եւ հողի փոխազդեցության արդյունքում։ Գոյություն ունեն 3 դոշեր՝ վատա, պիտտա եւ քափհա։ Բոլոր յուղերը մշակվել են դոշերի ճիշտ բալանսը հաշվի առնելով, ինչպես նաեւ տոքսինների արտահանման, մարսողության, սթրեսը հանելու նպատակով։ Օրգանական յուղերից, սեզոնային ծաղիկներից, տերեւներից, կեղեւից, սերմերից եւ ընկույզներից ողջ արտադրանքը ձեռքով պատրաստվում է Ամերիկայում։

W3LL PEOPLE։ Դիմահարդար Շիռլի Փենքինսոնը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել M.A.C.-ում եւ Nars-ում, աշխատել է Նաոմի Քեմփբելում, իսկ այժ պատասխանատու է W3LL People-ում միջոցների մշակման համար։ Նրա հետ նույն թիմի մեջ են մաշկաբան Ռենե Սնայդերը եւ մարկետոլոգ Ջեյմս Ուոլքերը, ում հետ Փենքինսոնը առանց պրոպիլենգլիկոլի, պարաբենների, սուլֆատների, ֆտալատների եւ նավթամթերքի բնական բաղադրությամբ դեկորատիվ կոսմետիկա է արտադրում։ Մաշկի սնուցումն ու պաշտպանությունն ապահովում է ալոեից, երիցուկից եւ կանաչ թեյից արտոնագրված օրգանական կոմպլեքսը։ Ի տարբերություն այլ «կանաչ» մեյքափ-բրենդների, ապրանքանիշի դիմափոշիները, քոնսիլերներն ու շրթներկերը հասցվում են առանց տարածվելու եւ երկար են պահպանվում, իսկ Hypnosist Eyeliner աչքի մատիտը եւ Expressionist Mascara տուշը նշվել են ELLE ամսագրի The Very Best Beauty Product մրցանակով։ Տեսականին փոքր քանակով ստեղծվում է ձեռքով։

KYPRIS։ Հոլիստական մոտեցմամբ, օրգանական էքստրակտներով եւ բժշկական էֆեկտիվությամբ վեգանական ապրանքանիշի սրվակները ոգեշնչված են ֆեմինիստական շարժմամբ։ Կիպրիդան, նույն ինքը` Աֆրոդիտեն, հին հունական սիրո աստվածուհին է, ուստի Kypris-ի միջոցները պատրաստված են ոչ միայն սիրով, այլ իրենց օգտատիրուհուն աստվածուհի են դարձնում։ Այս գաղափարով է իր բրենդը ստեղծել Չեյս Փոլանը, ով շեշտը դրել է վայրի աճեցրած ֆլորայի կամ արտադրական թափոնների վրա. խաղողի կորիզները ստացվում են գինեգործներից, իսկ տանձի սերմերը մնում են հյութերի եւ քաղցրավենիքների պատրաստումից։ Փոլանը տեղյակ է, որ «բնական» դեռեւս չի նշանակում «անվտանգ», ուստի իր բոլոր միջոցները թեստավորում է արտադրության բոլոր փուլերում։ Այդ պատճառով Kypris-ը ներկայացված է սպա-կուրորտներում եւ բժշկական կլինիկաներում։ Այդուհանդերձ, Փոլանը գիտակցաբար իր միջոցները որպես հակատարիքային չի հայտարարում, սակայն ցանկացած հասակում նրանք հեռացնում են չորությունը, գունատությունը, լայնացումները։ Բոլոր միջոցների բաղադրության մեջ առկա են 3 ակտիվ բաղադրիչներ (Q10 կոենզիմ, C եւ E վիտամիններ), որոնք ուղղված են ՈւՄ-ճառագայթներից վնասվածքների եւ սխալ ապրելակերպի դեմ պայքարին, այդ թվում նաեւ սնվելու։ Kypris-ի գլխավոր հիթերը տարբեր տեսակի մաշկի եւ նրա պահանջների համար էլիքսիրներն են։ Ջրազրկված մաշկի համար` Beauty Elixir I։ 1,000 Roses, կոմբինացված մաշկի համար՝ Beauty Elixir II եւ զգայուն մաշկի համար՝ Beauty Elixir III։ Prismatic Array էլիքսիրներից ստացված արդյունքն ի հայտ է գալիս օգտագործումից 2-3 ամիս անց, եւ սա Չեյս Փոլանի եւս մեկ ճշմարտությունն է։ Ակնթարթային գեղեցկություն գոյություն չունի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30