02.05.2017 10:00 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Կարեն Հարությունյան. «Մայիսի 1-ը առաջին աշխատավարձ, կամ առավել եւս առաջին փող կպցնելը հիշելու օր չի, հերիք չի՞ ամեն լուրջ բան գռեհիկացնել, անլրջացնել ու վերածել ֆլեշմոբի։ Մայիսի 1-ը աշխատավորի օրն է, որն աշխատում է, իրեն պարտադրված պայմանների ներքո, որի աշխատավարձը ոչ թե որոշվում է իր աշխատանքով, այլ իր նմանների հետ մրցակցության մեջ է դրվում։

Ու այսօր նման խնդիրները բարձրաձայնելու, պահանջների օր է։ Առավել եւս` Հայաստանում, որ մարդկանց ով ոնց կարում շահագործում է, սոցիալական անարդարությունն ամեն անկյունում է։ Օլիգարխներն էլ մեր վզներին նստած։ Իսկ քաղաքական ուժերը անհեթեթություններով են զբաղված, քաղաքականությունն են վերացնում։ Սա քաղաքական օր է»։

* * *

Աշոտ Խուրշուդյան. «Մայիսի 1-ը չպիտի լինի հանգստի օր։ Այն պիտի լինի աշխատանքային օր՝ համընդհանուր գործադուլով։ Հիվանդանոցները չպիտի աշխատեն, պոլիկլինիկաները չպիտի աշխատեն, տրանսպորտ չպիտի լինի՝ ոչ տաքսի, ոչ ավտոբուս, ոչ ինքնաթիռ, ոչ երկաթուղի, ատոմակայանը չպիտի ... լավ այս մեկին թող հետեւեն, բայց բարձրավոլտերը պիտի չաշխատեն, հոսանք չպիտի լինի, ջուր չպիտի լինի, ատրակցիոններ չպիտի լինեն, պաղպաղակ էլ չպիտի լինի, խանութներն էլ պիտի բոլորը փակ լինեն, ինտերնետն էլ պիտի չաշխատի։ Միայն այսպես կարող է գիտակցենք աշխատողի ու աշխատանքի կարեւորությունը»։

* * *

Էդիկ Բաղդասարյան. «Սուտ խոսելու համար պաշտոնյաները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այդպիսի օրենք պետք է ունենալ։ Տեսեք՝ 2009 թվականի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս բանակցում են ճապոնական եւ Համաշխարհային բանկի հայտարարած մրցույթին մասնակցող գերմանական ընկերությունների հետ։ Նա հավաստեց, որ ճապոնական ընկերության հետ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, եւ առաջիկա ամիսներին հնարավոր է, որ Նուբարաշենի աղբավայրում վերամշակման աշխատանքներն սկսվեն։ Ինչ վերաբերում է գերմանական ընկերությանը, ապա բանակցություններն ու աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են։

«2009 թվականը աղբահանության, աղբի վերամշակման գործարանի կառուցման առումով կլինի վճռական տարի։ Հանրապետության նախագահի կողմից այս ուղղությամբ, իրոք, տրվեց շատ խիստ հանձնարարական ե՛ւ քաղաքապետարանին, ե՛ւ էկոնոմիկայի նախարարությանը, որ լինենք հետեւողական, ու հարցը կարողանանք մինչեւ վերջ հասցնել»,-ասաց Երվանդ Զախարյանը։ Հիմա էսքան սուտ խոստումներ են եղել տարիներ շարունակ։ Հետո Երվանդ Զախարայանին փոխարինել է Գագիկ Բեգլարյանը, նա էլ նույն խոստումներն է տվել, Հետո Տարոն Մարգարյանն է նույն խոստումները տվել։ Ու նրանցից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, հակառակը նրանք ավելի բարձր պաշտոնների են տեղավորվել։ Իսկ ամենակարեւորն այն է, որ նրանք բոլորն էլ դարձել են միլիոնատերեր եւ պարգեւատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով»։

* * *

Պետրոս Ղազարյան. «Մի պարսկահայ 84 տարեկան որոշում է գալ Հայաստանում բնակվել։ Վաճառում է Իրանի բնակարանը, վերցնում է տան էղածը, գալիս է... մաքսային։ Պարզվում է, տան հին ապրանքի համար (մաշված դիվան, բաժակ, սպիտակեղեն, կես շիշ ձեթ...) պետք է մեկ կգ-ը վճարի 4 դոլար։ Մարդը հաշվում է, որ էտ գնով ստեղ նորը կգնի, ասում է, չեմ ուզում թափեք, գնա։ Ասում են ոչնչացնելը ավելի թանկ է, քան` մաքսազերծելը։ Իսկ մաքսայինի պահեստում մեկ օր ավել մնալը նույնպես ոչ փոքր գումար արժե։

Հետո էս մեր պարսկահայը որոշում է իր հետ բերած կես շիշ ձեթը վերցնել ճաշ պատրաստել։ Ասում են, եթե շիշը բաց է, պետք է էքսպերտիզա անցնի` 8000 դրամ։ Իսկ էքսպերտիզայի համար պետք է հենց կես լիտր ձեթ (այնքան ինչքան շշի մեջ է)։ Ասում է, չեմ ուզում, թափեք, գնա։ Ասում են, ոչնչացնելը ավելի թանկ է։ Արկածները շարունակվում են։

* * *

Անահիտ Մարտիրոսյան. «Դավիթաշենում մի կին մոտեցավ Փաշինյանին ու թե` Մի քիչ կամաց, երեխա կա քնած»։

* * *

Նարինե Մկրտչյան. «ԵՊՀ-ի կանգառից այսօր ժամը 5-ին բարձրացա 4439 Տ պետհամարանիշով թիվ 38 երթուղու մանուշակագույն ավտոբուսը։ Վարորդը ծխում էր ու բարձր ռուսական ռաբիս էր միացրել Ռադիոշանսոնով։ Ուղեւորներից մեկը խնդրեց, որ իջեցնի երաժշտության ձայնը, ավելի բարձրացրեց։ Մոտեցա ասացի. «Ծխախոտը հանգցրեք, երաժշտությունն էլ ցածրացրեք»։ Շարունակեց ծխել, երաժշտությունն էլ այդպես էլ չիջեցրեց։ Քիչ անց երրորդ ուղեւորը պահանջեց անջատել ռադիոն։ Դարձյալ նույն անհաղորդ պահվածքը։

Այդպես էլ հասարակական տրանսպորտ եք բարելավում։ Հայաստանում ամենուր է այդպես։ Ով որտեղ իշխանություն ունի` ի չարս է գործադրում։ Հիմա այս վարորդի ավտոբուսը նրա իշխանությունն է, ինչ ուզում անում է։ Ոչ պատժող կա, ոչ կարգի հրավիրող, ոչ էլ աշխատանքից ազատող»։

* * *

Մանուկ Սահակյան. «Բյուջեում առկա դեֆիցիտի մասին դեռ լռում են։ Համաձայն 2016թ. բյուջեի կատարողականի, բյուջեի դեֆիցիտը կազմել է 278 մլրդ դրամ` պլանավորված 180 մլրդի փոխարեն։ Արդյունքում բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 5,5 տոկոսը, ինչը հակասում է ԵՏՄ-ի մասին պայմանագրի 63-րդ հոդվածին, համաձայն որի բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 3 տոկոսը, հակառակ դեպքում ԵՏՄ պետք է քայլեր ձեռնարկի ուղղված Հայաստանի տնտեսության կայունությանը»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30