16.02.2018 04:16 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Գոհար Հակոբյան. «Ինձ ապշեցրեց հատկապես քաղաքապետարանում հետեւից մազ քաշող տղամարդը, դա վերջն է»։

* * *

Զարա Բաթոյան. «Առաջին անգամը չէ, որ քաղաքապետարանում կոնֆլիկտ է լինում ավագանու անդամների միջեւ, բայց բոլոր էն դեպքերում, երբ ես եմ ներկա եղել, տղամարդիկ են վեճի բռնվել եւ միմյանց դուրս են հրավիրել բազառը շարունակելու, որեւէ մեկը դահլիճում մյուսին չի հարվածել, գուցե այն պատճառով, որ տղամարդիկ իրար «ձեռ չեն գցել»։ Իսկ Մարինա Խաչատրյանը առաջինն է հարվածում այն բանից հետո, երբ տղամարդը հետեւից բռնում է իրեն, սեղմելով կուրծքը (տեսագրությունը կա)։

Ինքս ինձ հարց եմ տալիս՝ նույն կերպ կվարվե՞ր Գոռ Վարդանյանը կամ տիկին Խաչատրյանին հարվածողն ու մազերից քաշողը, եթե իր դիմացինը տղամարդ լիներ»։

* * *

Տիգրան Հակոբյան. «Զարուհու «քիմիական հարձակման» շուրջ բոլոր կարծիքները լսեցինք, Զարուհուն, կինոյի տղուն, ՀՀԿ-ին բոլ-բոլ հայհոյեցինք, քաղաքապետարանի դիմաց ակցիա արեցինք` բողոքելով բռնությունների (այդ թվում` սեռական) դեմ, հիշեցրեցինք հայ կնոջ ավանդական կերպարի մասին...

Միայն մի բան մոռացանք։ Մոռացանք հարցնել, թե ե՞րբ է ի վերջո նորոգվելու էդ կոյուղին եւ երբ են այդ խեղճ նուբարաշենցիները մաքուր օդ շնչելու։ Սկզբունքային քաղաքական պայքարում պարզապես մոռացանք։ Ահա այն, ինչ պետք էր իմանալ մեր հասարակության մասին»։

* * *

Էդուարդ Սարիբեկյան. «Մենակ կոյուղին չէր քաղաքականացվել։ Բայց առավել օբյեկտիվ լինելու համար պետք է ասեմ, որ այս միջադեպից հետո անմիջապես պետք է գործից հանել քաղաքապետարանի կոմունալի պետին, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին, քաղաքապետարանի անվտանգության ծառայության պետին։ Միաժամանակ պետք է խստագույնս ռեվիզիա անել «Վեոլիա Ջուր» ընկերությունում՝ վերանայելով նրա հետ կնքած պայմանագիրը։ Եվ սա պետք է առաջին հերթին դաս լինի անձամբ քաղաքապետի համար, որ քաղաքի ու քաղաքացիների խնդիրներով զբաղվի»։

* * *

Երվանդ Վարոսյան. «Ո՞վ է հիշում Գոռ Վարդանյանի «ուժեղությունը» Ֆորդ Բոյար հաղորդման մեջ»։

* * *

Արմինե Գեւորգյան. «Գոռ Վարդանյանը կինոյի տակ է մնացել, դուրս չեկավ դրա տակից»։

* * *

Առաքել Սեմիրջյան. «Վերջերս եղա Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Երեւի մի 20 տարի առաջ էի վերջին անգամ եղել այնտեղ ու զարմանալին գիտե՞ք որն էր, որ կարծես ժամանակը կանգ առած լիներ ու ամեն ինչ նույնն էր, ինչ սրանից 30 տարի առաջ։ Նույնն էլ ԵՊՀ-ում ու Բժշկականում է, ու վստահ եմ նաեւ Հայաստանի մնացած ԲՈՒՀ-երում։

Աչքիս առաջ միանգամից եկան Թուրքիայի ծայրամասային այն համալսարանական քաղաքները, որոնք ոչնչով չեն զիջում եվրոպական ու ամերիկյան համալսարանական ճամբարներին՝ իրենց ամբողջական ինֆրոստրուկտուրայով՝ հանրակացարաններ, գրադարաններ, սպորտային համալիրներ, լողավազաններ, խանութներ, հեծանվաուղիներ, մարզադաշտեր..., դե համարյա մեր ինստիտուտների նման։ Բայց եթե լուրջ, դաժան է պատկերացնել, թե ինչպիսի արհեստավարժ կադրեր իրենք են տալիս, ինչպիսին մենք ու այստեղ հաստատ հայու գենը շատ քիչ դեր է խաղում»։

* * *

Արեն Մկրտչյան. «Ավագանու ԵԼՔ դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանին իսկապե՞ս թվում է, որ չտապալվող նիստերին պետք է իրա ինքնակենսագրականը կարդացվի, քաղաքացիները լսեն, ծափ տան։ Թե՞ սույն պարոնը, ում ֆունկցիան Տարոն Մարգարյանի հետ միասին քաղաքացու կյանքի որակի բարելավումն է, կարծում է, որ կղանքահոտ շնչելը քաղաքացիների խնդիրների թվում չէ։ Թե՞ վերջինս կարծում է, որ եթե քաղաքացիներն ապրում են այդ գարշահոտության մեջ, ինքը մեր հարկերով կահավորված դահլիճում ու փողկապը կապած պետք է չշնչի, քանի որ որեւէ բանով առավել է երեւանցուց։

«Ելույթ ունեցավ նաեւ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նա ներողություն խնդրեց քաղաքացիներից՝ նշելով, որ փոխանակ նրանց խնդիրներն այստեղ բարձրացվեն, նիստերը տապալվում են. «Այն ինչ եղավ այսօր, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ոչ էլ նրանց համար, ովքեր հեղինակել էին դա։ Դա շոու էր, որը չափ ու սահմաններից դուրս էր»։

* * *

Մանուկ Շեմսյան. «Մենք ոչ թե ԵՄ-ի հետ պետք է համաձայնագիր կնքեինք, այլ Սաուդյան Արաբիայի։ Ինձ մոտ, համենայն դեպս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ մարդիկ իրանց պարզապես հաշիվ չեն տալիս, թե ինչ են անում»։

* * *

Նելլի Բաբայան. «Ավագանու նիստին այդ քաշքշոցից ու ծեծուջարդից հետո ինձ շատ դուր եկավ քաղաքապետարանի հավաքարարի «անկեղծութունը», այն, որ այդ կեղտը մաքրելուց հետո հավաքարարը հիասթափված ասում էր՝ ես էլ գիտեմ ակուրատնի տեղ եմ եկել աշխատելու, ակուրատնի գործ եմ անելու»։

* * *

Վահե Գեւորգյան. «Հիմա էլ թեզ են գցել, իբր Նուբարաշենում ՀՀԿ-ն 85% ձայն է հավաքել, ուզում են ասել՝ համբալներին հասնում է։ Ու այս թեզով էլի լեգիտիմություն են հաղորդում չընտրություններին, յանի Հայաստանում արդար ընտրությունների մեխանիզմ կա, դեռ մի բան էլ ՀՀԿ են ընտրել, այդ նույն տրամաբանությամբ մենք ընդհանրապես բողոքելու բան չպետք է ունենանք»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30