20.05.2015 18:25 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Ահա թե ինչու

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկու օր է՝ կրծքով պաշտպանում է Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի որդու «քաջագործությունները»։

Հիշեցնենք, որ մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը վերջերս ծեծի էր ենթարկել մի քաղաքացու, պատճառելով նրան մարմնական ծանր վնասվածքներ. տուժածը կուրացել է։ Վահրամ Բաղդասարյանը նախօրեին հայտարարել էր, թե «որդիների քայլերի համար հայրերը պատասխանատու չեն»։  Երեկ էլ նա նշել է. «Ես չեմ երաշխավորում եւ ասում, որ վաղը իմ տղա երեխաները չեն հայտնվի նման ծեծկռտուքների մեջ, որովհետեւ ես ինքս փոքր ժամանկ փողոցի հետ կապված եմ եղել եւ շատ դեպքերում արյունոտ քթով տուն եմ գնացել եւ ստացել ծնողներիս կշտամբանքը»։ Լիսկային պաշտպանելու Վահրամ Բաղդասարյանի այս «ջանքերը», թերեւս, պատահական չեն. բացի այն, որ ՀՀԿ-ի համար Լիսկան անփոխարինելի կադր է՝ ընտրությունների ժամանակ կեղծիքներ կազմակերպելու առումով, կա մեկ այլ հանգամանք եւս. մամուլը ժամանակին մանրամասն անդրադարձել է 2007թ. ապրիլի 26-ին Վանաձորում Հրանտ Հակոբյանի սպանության մանրամասներին։ Միջադեպը տեղի էր ունեցել ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այդ տարիներին Վահրամ Բաղդասարյանը, որ վայելում էր իշխանությունների աջակցությունը, ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մրցակիցն էր։ Եվ Բաղդասարյանի շտաբի անդամները պարբերաբար խանգարում ու խոչընդոտում էին մրցակից թեկնածուի քարոզարշավին։ Հերթական դեպքն ավարտվել էր սպանությամբ. Բաղդասարյանի կողմնակիցներից երկուսը ծեծել, այնուհետեւ՝ դանակահարել էին մրցակցին սատարող մի քաղաքացու Հրանտ Հակոբյանին։ Կարճ ժամանակ ազատազրկման վայրում անցկացնելուց հետո, Վ.Բաղդասարյանի ջանքերի շնորհիվ, նրա կողմնակիցները հայտնվեցին ազատության մեջ։

Այնպես որ, Բաղդասարյանն այս «ստրախովկան» անում է՝ ինքն իր համար, այլապես նա էլ պետք է պատասխանի ոչ միայն որդիների, այլեւ թիմակիցների արարքների համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31