18.05.2018 06:31 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Արտաշատի քաղաքապետը չի փոխանցել աշխատավարձերը

«ՉԻ» տեղեկություններով` Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը քաղաքի թիվ 4 եւ թիվ 5 մանկապարտեզների ապրիլ ամսվա աշխատավարձերը չի փոխանցել։ Նշենք, որ Արտաշատի ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը` պահանջելով քաղաքապետի հրաժարականը, սակայն վերջինս չի էլ պատրաստվում տեղի տալ ավագանու անդամների պահանջին, այլ շարունակում է հանգիստ վայելել իր պաշտոնը` քաղաքը պահելով բարձիթողի վիճակում։

Նշենք, որ «ՉԻ» հրապարակումներում մենք բազմիցս անդրադարձել ենք Բենիամինյանի աշխատաոճին, արձանագրել ենք Արտաշատի բնակիչների դժգոհությունն այն մասին, որ քաղաքը կորած է աղբի մեջ, իսկ հրապարակում գտնվող լճակը գարշահոտություն է «բուրում», սակայն, ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի, Արտաշատի քաղաքապետը ոչ լսում է, ոչ էլ տեսնում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30