Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետեւ ոչ ոք մինչեւ վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը։ -Պիտի որ չհավատա,-ցածրաձայն ասաց Մենակը։ Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել։ Եվ հասկացավ, որ այդպես է լինում։ Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը»։ Ահա այս ստատուսի ներքո ԵԼՔ ֆեյսբուքյան խմբում շարունակվում է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի։ Ակցիան այս պահին վիրտուալ հարթակում է. սպասեք՝ ամեն պահի այն կարող է դուրս գալ վիրտուալի տիրութից։ Համենայնդեպս ստորագրությունների անընդհատ աճող թիվը միայն դա է վկայում։